Կանադայի ապագա վարչապետն ասել է, որ չի վստահում ԱՄՆ-ին
 |shantnews.am|
09:32 - 10 մարտի, 2025

Կանադայի ապագա վարչապետն ասել է, որ չի վստահում ԱՄՆ-ին |shantnews.am|

shantnews.am: Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցության նոր առաջնորդ Մարկ Քարնին, ով շուտով կդառնա վարչապետ, անվստահություն է հայտնել ԱՄՆ-ին։

Ես գիտեմ, որ այս մութ օրերը բերվել են մեզ մի երկրի կողմից, որին մենք այլևս չենք կարող վստահել»,-ասել է Քարնին կուսակցության համագումարի ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ մաքսատուրքերը:

Նա նաև խոստացել է, որ Կանադան «կապաքինվի ցնցումից»՝ նշելով, որ իրենք կկարողանան հաղթահարել ճգնաժամը։ Նախկինում նա ամերիկյան մաքսատուրքերը անվանել էր երկրի գլխավոր սպառնալիքը։

Մարտի 9-ին Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցությունը նոր ղեկավար ընտրեց Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնիին։ Առաջիկա օրերին նա կդառնա նոր վարչապետը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք ներկայումս նշանակված են հոկտեմբերի 20-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել