Դինքին սպանած թուրք ազգայնականը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից |azatutyun.am|
22:45 - 14 մայիսի, 2020

Դինքին սպանած թուրք ազգայնականը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից |azatutyun.am|

azatutyun.am: 2007 թվականի հունվարի 19-ին պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից:

Թուրքական T24 լրատվականի փոխանցմամբ` 13 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սամասթի պատժաժամկետի ավարտին 1 տարի 9 ամիս է մնացել: Սակայն նա կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել 9 ամիս անց:

Միևնույն ժամանակ շարունակվում է Դինքի սպանության գործով ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը: Ստամբուլահայ մտավորականի ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձին, չեն կանխել այն։

Դինքի սպանության գործի հերթական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել