ԱԺԲ-ն հայտնում է, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Բևեռի աջակիցների բնակարաններում
15:36 - 25 մարտի, 2024

ԱԺԲ-ն հայտնում է, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Բևեռի աջակիցների բնակարաններում

ԱԺԲ-ն հայտնում է, որ Ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների բնակարաններում:

Ազգային ժողովրդավարական Բեւեռի անդամ Տիգրան Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են զենք-զինամթերք․ «Խուզարկություն իրականացրին, գնացին: Կարծես թե ամեն ինչ գնաց բնականոն հունով, թեեւ ինձ համար մի քիչ մութ բաներ կային՝ չէին թողնում, որ մենք նկարահանեինք իրենց, մենք երկար չհակառակվեցինք: Իմ ներկայությամբ են տունը խուզարկել, փնտրում էին զենք-զինամթերք. չգտան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել