Նաֆթալի Բենեթ

Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին և նոր ընտրություններ նշանակել այս տարվա նոյեմբերի 1-ին։ Սա կլինի հինգերորդ քվեարկությունը վերջին չորս տարում։ Կեսգիշերին նոր վարչապետ կդառնա Յաիր Լապիդը՝ ներկայիս արտգործնախարարը։ Իշխող կոալիցիայի նրա գործընկեր, կառավարության ղեկար Նավտալի Բենետը հայտարարել է, որ չի մասնակցելու հաջորդ ընտրություններին, հայտնում է BBC Russian-ը։ Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։ Բենետն ու Լապիդը պայմանավորվել էին, որ կառվարությունը գլխավորելու են երկուական տարով, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունն իր գործընկերոջը փոխանցեր 2023 թ-ի սեպտեմբերին։ Սակայն շուրջ տասն օր առաջ կոալիցիան փլվել էր, քանի որ դրա մեջ մտնող կուսակցությունները չէին կարողացել համաձայնության գալ այն փաստաթղթի գործողության երկարաձգման հարցի շուրջ, որի համաձայն՝ Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի օրենքներով, այլ ոչ թե Պաղեստինի: Վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ նոր ընտրություններում Նեթանյահուն և նրա «Լիկուդ» կուսակցությունը կարող են ստանալ խորհրդարանի մանդատների մեծ մասը։ Բենյամին Նեթանյահուն, որին 2020 թ-ից դատում են կոռուպցիայի մեղադրանքով (նա գործերը շինծու է անվանում), վստահ է, որ իշխանության է վերադառնալու։   Նորա Վանյան
16:22 - 30 հունիսի, 2022
Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

 |armenpress.am|

Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին, հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»: «Իսրայելական գվարդիան լինելու է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշում է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում է գործել: Ինձ համար դա հանրագումարների ամփոփում է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:58 - 22 հունիսի, 2022
Իսրայելում խորհրդարանական արտահերթ  ընտրություններ կլինեն. Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության
 |hetq.am|

Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն. Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության |hetq.am|

hetq.am: Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ու արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի օրը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ Քնեսեթում կանցկացվի խորհրդարանի ցրման և նոր ընտրությունների անցկացման հարցով քվեարկություն։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մինչև նոր ընտրությունները վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Յաիր Լապիդը։  Ինչպես նշում են իսրայելացի մեկնաբանները, ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին։ Արդեն մի քանի շաբաթ Իսրայելում շրջանառվում էին այն լուրերը, որ փլուզվել է կառավարական կոալիցիան։ Ութ կուսակցությունների կոալիցիան չէր կարողացել պայմանավորվել սկզբունքային մի հարցի շուրջ։ Խոսքն այն փաստաթղթի գործողության ժամկետի երկարացման մասին է, որով Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող հրեաներն ապրում են Իսրայելի, այլ ոչ Պաղեստինի ինքնավարության օրենքներով։ Երկարացման օգտին հրաժարվել էին քվեարկել կոալիցիայի մեջ մտնող արաբ պատգամավորները, իսկ վարչապետ Նաֆթալի Բենեթի և կառավարության մյուս գործընկերների համար սա սկզբունքային հարց էր։ Հիմա, ինչպես գրում է France 24-ը, խորհրդարանի ցրումից հետո բնակավայրերի կարգավիճակն ավտոմատաբար կերկարաձգվի, մինչև նոր կառավարության ձևավորումը։  Վերջերս իշխող կոալիցիան Քնեսեթում զրկվել էր ոչ կայուն մեծամասնությունից։ Դրա կազմից դուրս էր եկել Բենեթի կուսակցության անդամ Նիր Օրբախը ու կառավարությանը մնացել էր 120 ձայներից 59-ը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:17 - 21 հունիսի, 2022
Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրել է Դոնեցկում տեղի ունեցած «բարբարոսական ակտի»՝ հրթիռակոծության վրա։ Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է կարծիքների փոխանակումը «Դոնբասի պաշտպանության համար ռուսական ռազմական գործողության շուրջ»։  «Շփման ժամանակ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել ուկրաինացի զինվորականների նոր բարբարոսական ակտի վրա՝ կասետային զինամթերքի գործածմամբ այսօրվա հրթիռային հարվածը Դոնեցկի կենտրոնական թաղամասի վրա, որ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի է հանգեցրել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կրեմլից հավելել են, որ Բենեթը Պուտինին տեղեկացրել է մի շարք երկրների ղեկավարների հետ ուկրաինական խնդրի վերաբերյալ իր վերջին շփումների մասին։ Պուտինն ի պատասխան իր գնահատականներն է ներկայացրել ռուսական ու ուկրաինական կողմերի ներկայացուցիչների բանակցային գործընթացի մասին, որ այս օրերին տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Ուկրաինայում ռուսական գործողության մեկնարկից ի վեր սա Պուտինի ու Բենեթի արդեն հինգերորդ հեռախոսազրույցն է։
22:39 - 14 մարտի, 2022
 Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Երուսաղեմում․ Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Երուսաղեմում․ Զելենսկի

Արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, խոսել է Երուսաղեմում Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։  «Ինչ վերաբերում է Իսրայելին և վարչապետ Բենեթի միջնորդությանը․ մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված, և ես անձամբ դրական եմ վերաբերվում այն բանին, որ ինչ-որ մեկը միջնորդ հանդիսանա։ Բայց ես պարոն Բենեթին չեմ համարում ինչ-որ մեկը, քանի որ կարծում եմ, որ նա կարող է կարևոր դեր խաղալ»,- ինչպես փոխանցում է unian.net-ը, ասել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ ինքը խոսել է Իսրայելի վարչապետ պարոն Բենեթի հետ․ «Ես ասացի նրան, որ կարծում եմ՝ այսօր սխալ է, ապակառուցողական է հանդիպում ունենալ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։ Դրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք գոնե ինչ-որ փոխըմբռնման գալ և դադարեցնել պատերազմը։ Խոսքս ոչ թե տեխնիկական հանդիպումների, այլ առաջնորդների հանդիպումների մասին է: Կարծո՞ւմ եմ ես արդյոք, որ Իսրայելը կարող է լինել այդպիսի վայր, և հատկապես Երուսաղեմը: Ես կարծում եմ՝ այո, և այդ մասին նրան (Բենեթին- խմբ․) ասել եմ», - նշել է Զելենսկին:
20:21 - 12 մարտի, 2022
Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ընթացքում իր գնահատակններն է ներկայացրել ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, որ կայացել էր երեկ՝ երկուշաբթի օրը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ կապված Դոնբասի պաշտպանության համար ՌԴ-ի ռազմական հատուկ գործողության հետ։ Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է ներկայացրել մարտի 7-ին Բելառուսում ռուսական պատվիրակության եւ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են շարունակել այս խնդրի շուրջ երկխոսությունը։  Ուկրաինայում ՌԴ գործողություններից ի վեր սա Պուտինի ու Բենեթի միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։
21:13 - 08 մարտի, 2022
Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Գրում է The New York Times-ը։ Այդ հարցումն արվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ ուրբաթ օրը, ըստ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկի: «Մենք հավատում ենք, որ Իսրայելը միակ ժողովրդավարական պետությունն է աշխարհում, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», - ասել է Կորնիյչուկը: Բենեթի գրասենյակը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են մեկնաբանել դրա բովանդակությունը: Կորնիյչուկն ասել է, որ Իսրայելն անմիջապես չի համաձայնել խնդրանքին: ««Ոչ» չեն ասել», - ասաց նա: «Նրանք փորձում են պարզել, թե որտեղ են գտնվում այս շախմատային խաղում»: «Ուկրաինան ավելի հարմարավետ կզգա Իսրայելում բանակցություններ վարելիս, քան Բելառուսում, որը Կրեմլի մերձավոր դաշնակիցն է և նախկին խաղաղության բանակցությունների վայրը, քանի որ Իսրայելն ավելի չեզոք կողմ է ընկալում», - ասել է Կորնիյչուկը:
01:34 - 26 փետրվարի, 2022
Իսրայելի վարչապետը 2013թ․ ի վեր առաջին անգամ հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ |factor.am|

Իսրայելի վարչապետը 2013թ․ ի վեր առաջին անգամ հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ |factor.am|

factor.am: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին։ Նշվում է, որ սա 2013 թվականից ի վեր առաջին հեռախոսային խոսակցությունն Իսրայելի կառավարության ղեկավարի և Թուրքիայի առաջնորդի միջև։ Հաղորդվում է, որ Բեննեթը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իսրայելցի զույգին՝ Նատալի ու Մորդի Օկնինին ազատ արձակելու ջանքերի համար, որոնք նախորդ շաբաթ ձերբակալվել էին Ստամբուլում Թուրքիայի նախագահի նստավայրը լուսանկարելու համար։ Իսրայելի վարչապետը նաև դրական է գնահատել հումանիտար հարցերով թուրքական ու իսրայելական կողմերի համագործակցության մակարդակը՝ հավելելով, որ այն արդյունավետությամբ է աչքի ընկնում։
12:52 - 19 նոյեմբերի, 2021