Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

 |armenpress.am|
13:58 - 22 հունիսի, 2022

Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին, հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»:

«Իսրայելական գվարդիան լինելու է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշում է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում է գործել:

Ինձ համար դա հանրագումարների ամփոփում է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել