Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն
16:22 - 30 հունիսի, 2022

Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին և նոր ընտրություններ նշանակել այս տարվա նոյեմբերի 1-ին։ Սա կլինի հինգերորդ քվեարկությունը վերջին չորս տարում։ Կեսգիշերին նոր վարչապետ կդառնա Յաիր Լապիդը՝ ներկայիս արտգործնախարարը։ Իշխող կոալիցիայի նրա գործընկեր, կառավարության ղեկար Նավտալի Բենետը հայտարարել է, որ չի մասնակցելու հաջորդ ընտրություններին, հայտնում է BBC Russian-ը։

Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։

Բենետն ու Լապիդը պայմանավորվել էին, որ կառվարությունը գլխավորելու են երկուական տարով, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունն իր գործընկերոջը փոխանցեր 2023 թ-ի սեպտեմբերին։

Սակայն շուրջ տասն օր առաջ կոալիցիան փլվել էր, քանի որ դրա մեջ մտնող կուսակցությունները չէին կարողացել համաձայնության գալ այն փաստաթղթի գործողության երկարաձգման հարցի շուրջ, որի համաձայն՝ Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի օրենքներով, այլ ոչ թե Պաղեստինի:

Վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ նոր ընտրություններում Նեթանյահուն և նրա «Լիկուդ» կուսակցությունը կարող են ստանալ խորհրդարանի մանդատների մեծ մասը։ Բենյամին Նեթանյահուն, որին 2020 թ-ից դատում են կոռուպցիայի մեղադրանքով (նա գործերը շինծու է անվանում), վստահ է, որ իշխանության է վերադառնալու։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել