Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT
01:34 - 26 փետրվարի, 2022

Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Գրում է The New York Times-ը։

Այդ հարցումն արվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ ուրբաթ օրը, ըստ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկի:

«Մենք հավատում ենք, որ Իսրայելը միակ ժողովրդավարական պետությունն է աշխարհում, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», - ասել է Կորնիյչուկը: Բենեթի գրասենյակը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են մեկնաբանել դրա բովանդակությունը:

Կորնիյչուկն ասել է, որ Իսրայելն անմիջապես չի համաձայնել խնդրանքին: ««Ոչ» չեն ասել», - ասաց նա: «Նրանք փորձում են պարզել, թե որտեղ են գտնվում այս շախմատային խաղում»:

«Ուկրաինան ավելի հարմարավետ կզգա Իսրայելում բանակցություններ վարելիս, քան Բելառուսում, որը Կրեմլի մերձավոր դաշնակիցն է և նախկին խաղաղության բանակցությունների վայրը, քանի որ Իսրայելն ավելի չեզոք կողմ է ընկալում», - ասել է Կորնիյչուկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել