tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի «հրեական արմատների» մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
«Բենեթը ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել նրան հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:
Կրեմլը ևս հայտնել է ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցի մասին, սակայն չի նշել, որ Պուտինը ներողություն է խնդրել նրանից։
comment.count (0)