Տաջիկստան

Տաջիկստանը պետություն է Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն է, անկախացել է 1991 թվականին։ ԱՊՀ անդամ է։

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում  էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում: Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։
13:51 - 14 սեպտեմբերի, 2024
Վստահ եմ՝ երկկողմ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ներուժի իրականացմանը. Փաշինյան

Վստահ եմ՝ երկկողմ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ներուժի իրականացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։ Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։ Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։
18:14 - 09 սեպտեմբերի, 2024
Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան
 |azatutyun.am|

Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի երեկոյան պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեի օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ավելի քան 1500 երեխաներ էին բերվել օդանավակայան՝ ազգային տարազներով, երգով ու պարով, երկու երկրների դրոշները թափահարելով Չինաստանի նախագահին ողջունելու համար։ Սի Ծինփինը գրավոր հայտարարությամբ նշել է, որ Չինաստանն ու Տաջիկստանը լավ հարևաններ են, լավ ընկերներ և գործընկերներ ու լավ եղբայրներ, որ միմյանց օգնում են, աջակցում, միմյանց վերաբերվում բացարձակ անկեղծությամբ և փոխշահավետ հարաբերություններ ունեն։ Նա նշել է, որ Չինաստանը դարձել է Տաջիկստանի հետ առևտրի երկրորդ խոշոր գործընկերը։ Այսօրվա հանդիպմանը Էմոմալի Ռահմոնն օրինակելի է գնահատել Չինաստան-Տաջիկստան ռազմավարական համագործակցությունը։ Սի Ծինփինը Տաջիկստան է ժամանել Ղազախստանից, որտեղ նույնպես պետական այց կատարեց, ինչպես նաև մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
20:01 - 05 հուլիսի, 2024
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
 |armenpress.am|

Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայություն։ «2024 թվականի մայիսի 7-ին պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական ​​սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝  Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։ «Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ոտքից վիրավորվել է Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։ «Սակայն ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ և որտե՞ղ է ստացվել վնասվածքը, անհայտ է, քանի որ Տաջիկստանի իրավապահները տրամադրել են միայն լուսանկար», - նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ առաջիկայում տեղի կունենա կողմերի սահմանային ներկայացուցիչների հանդիպումը։ «Ներկայումս իրավիճակը ղրղզ-տաջիկական հատվածում գնահատվում է կայուն»,- նշել են սահմանապահ ծառայությունում։
18:35 - 07 մայիսի, 2024
Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը․  «Տաջիկական կողմը հաստատում չի ստացել ռուսական իշխանություններից Տաջիկստանի քաղաքացիների ներգրավվածության մասին շրջանառվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ»,- նշել են երկրի ԱԳՆ-ից։  Նշենք, որ տելեգրամյան ալիքները տարածել էին 4 անձի լուսանկար՝ նշելով, որ վերջիններս ահաբեկչություն իրականացրած անձինք են և չորսն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։
11:37 - 23 մարտի, 2024
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից և ԵՏՀ հանձնաժողովից։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: «Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 12 որոշում, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի նշագրմանը, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծմանը, մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև խորհրդի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը։ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են  «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների համագործակցության զարգացման համար» կրծքանշաններով:  Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Ուզբեկստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրությունում: 
12:31 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023
ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
 |armtimes.com|

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:  
14:59 - 06 ապրիլի, 2023
Տաջիկստանն ու Ադրբեջանը երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ են ստորագրել
 |azatutyun.am|

Տաջիկստանն ու Ադրբեջանը երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Տաջիկստանն ու Ադրբեջանը համագործակցության մասին ավելի քան մեկ տասնյակ փաստաթուղթ են ստորագրել, երկու երկրների նախագահները պայմանավորվել են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաջիկստան կատարած պետական այցի արդյունքներով երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր և պայմանավորվել մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները։ «Ռահմոնը հաստատել է նաև տաջիկական կողմի շահագրգռվածությունը Տաջիկստանում նավթի և գազի հանքավայրերի մշակման գործում ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ», - ասվում պաշտոնական հաղորդագրությունում։ Տաջիկստանի նախագահին առընթեր վիճակագրության գործակալության տվյալներով՝ 2022 թվականին տաջիկ-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը կազմել է 6,2 մլն դոլար, ինչը կազմում է Տաջիկստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր 0,1 տոկոսը։ Երկկողմ ապրանքաշրջանառության մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Տաջիկստանի կողմից ադրբեջանական ապրանքների ներմուծմանը։
19:38 - 05 ապրիլի, 2023