Եգիպտոս

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։ Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։ «Դոհայում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմերին ներկայացրել է առաջարկ, որը կրճատում է բացերը և հիմնված է մայիսի 31-ին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:  
19:28 - 16 օգոստոսի, 2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին: «Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու նշանակությունը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի: Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ առանց կայուն խաղաղության հաստատման դժվար է իրականացնել ծրագրեր և արձանագրել առաջընթաց»,- նշել է Հանրապետության նախագահը:Դեսպան Սերենադ Գամիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: «Մեծապես գնահատում և զգում ենք այն հարգանքն ու սերը, որ տածում եք մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ: Ջերմ հարաբերություններ են ձևավորվել նաև Ձեր և մեր երկրի նախագահի միջև: Համոզված ենք, որ այս ամենը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը»,- ասել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանը: Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար կապերի ակտիվացումը և զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշվել Երևանի և Կահիրեի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը, որի լավագույն ապացույց են նախորդ տարվա սկզբին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան և այս տարի Հայաստանի վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցերը:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ:
19:17 - 10 հուլիսի, 2024
ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
 |tert.am|

ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար |tert.am|

tert.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։   Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համապատասխան հայտարարություն է արել Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ։ «Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 մլրդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով»,-հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները կնպաստեն ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսությանը և երկրում կստեղծեն նոր աշխատատեղեր։ «Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով»,-հավելել է Ֆոն դեր Լայենը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:26 - 29 հունիսի, 2024
Ալ-Սիսին Ալիևին աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում
 |azatutyun.am|

Ալ-Սիսին Ալիևին աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում |azatutyun.am|

azatutyun.am: Հունիսի 8-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Կահիրեում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ստորագրել են մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագրեր: Ալիևին ուղեկցող պատվիրակության կազմում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն, ով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ ստորագրել է «Բաքվի գործադիր իշխանության և Կահիրեի նահանգապետության միջև փոխըմբռնման հուշագիրը»: ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, ալ-Սիսին և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել ասուլիս, որի ընթացքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է Գազային եգիպտական օգնության մեծացման հարցը և 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։ «Ես աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
14:50 - 08 հունիսի, 2024
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ |armenpress.am|

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտու նկատմամբ։ Այսպիսով, Իսրայելի վերահսկողության տակ է գտնվում պաղեստինյան անկլավի ամբողջ ցամաքային սահմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերին։ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին տեսաուղերձում հայտնել է, որ զինված ուժերը «օպերացիոն» վերահսկողություն են հաստատել «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ․ այսպես է անվանվում Գազայի և Եգիպտոսի միջև սահմանին 14 կմ ձգվող բուֆերային գոտին։ Ըստ Հագարիի՝ «Ֆիլադելֆիական միջանցքը» ծառայում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը՝ մաքսանենգ ճանապարհով Գազայի հատված զենքեր բերելու համար։ Իսրայելը նաև շարունակել է Ռաֆահ քաղաքի գնդակոծությունները՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանը՝ դադարեցնել հարձակումները քաղաքում, որտեղ ավելի վաղ ապաստան էր գտել Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսը։ Համաշխարհային դատարանը նաև կարգադրել է, որ ՀԱՄԱՍ-ն անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի իսրայելցի բոլոր պատանդներին։ Ավելի վաղ Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն 2024 թվականի ընթացքում։ Իսրայելի ամենամտերիմ դաշնակից ԱՄՆ-ն, ի դեմս Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբիի, ևս մեկ անգամ հայտարարել է, որ դեմ է Ռաֆահում խոշոր ռազմական գործողություններին՝ նշելով, որ նման գործողություն առայժմ չի տեսնում։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։
11:21 - 30 մայիսի, 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։ Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ: Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
19:14 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների: «Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել»,- ասել է վարչապետը։ 
17:36 - 06 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Կահիրեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Վերջինս կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
21:00 - 05 մարտի, 2024
Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:
20:57 - 05 մարտի, 2024
Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,Հարգելի ներկաներ և հյուրեր, Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին: Հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։ Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը: Հարգարժան պարոնայք և հյուրեր, Ես մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»: Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի, Հարգելի ներկաներ,Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում: Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար: Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։ Պարոն նախագահ, Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ: Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։ Մեծարգո նախագահ, Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին: Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։ Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Մեծարգո նախագահ աս-Սիսի, Ամփոփելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ընդգծել վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և մեր պետություններին մաղթել ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ»:
18:56 - 05 մարտի, 2024
Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։
18:13 - 05 մարտի, 2024