Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|
19:28 - 16 օգոստոսի, 2024

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։

Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։

«Դոհայում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմերին ներկայացրել է առաջարկ, որը կրճատում է բացերը և հիմնված է մայիսի 31-ին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել