Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|
22:15 - 09 օգոստոսի, 2024

Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աջակցել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Գազայում հրադադարը պետք է անհապաղ, քանի որ դա կյանքեր փրկելու, խաղաղության հույսը վերականգնելու և պատանդների վերադարձն ապահովելու միակ միջոցն է:

«Այդ պատճառով ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին՝ ուղղված խաղաղության և կայունության ձեռքբերմանը, որի կարիքն ունի տարածաշրջանը», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել