Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները |armenpress.am|
18:18 - 26 հոկտեմբերի, 2024

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում առկա էսկալացիան և այն մեղմելու ուղիները։

Այս մասին նշված է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նախագահի մամուլի քարտուղար, դեսպան Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ երկու նախագահներն ընդգծել են զսպվածության և փոխադարձ թիրախավորման շրջափուլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որը ողջ Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին՝ սպառնալով տարածաշրջանի ժողովուրդների ռեսուրսներին։

Հաղորդվում է, որ երկու նախագահները վերանայել են Գազայում և Լիբանանում հրադադարի հասնելու և շտապ և բավարար քանակությամբ հումանիտար աջակցություն մատակարարելու շարունակական ջանքերը: 

«Նրանք նաև ընդգծել են Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը լիբանանյան պետական ​​կառույցներին», - նշված է մամլո հաղորդագրության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել