Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:  Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ: Այդ առումով նա ընդգծել է ԵՄ հետևողական աջակցությունը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում:  Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:   
18:20 - 27 նոյեմբերի, 2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:   Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀԿԾՀ-ից:   Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:   Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս տարիներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև որպես ինստիտուտ է ձևավորվել և զարգացել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ հենքի վրա պետք է փորձի շարունակել զարգացումը:   Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն առաջնահերթությունները, որոնք կան, քննարկվել են նրա հետ և՛ Կառավարությունում և՛ Ազգային ժողովում, պետք է արագ լուծվեն, ինչը պահանջում են մեր հանրությունը և քաղաքական ուժերը: «Այս առումով, բավականին աշխատանք ունենք անելու»,- իր խոսքն ամփոփել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:   Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
18:06 - 22 նոյեմբերի, 2024
Հայաստանում ազգային փոքրամասնություններին հատկացվող աջակցության չափը կավելանա շուրջ 25 տոկոսով |armenpress.am|

Հայաստանում ազգային փոքրամասնություններին հատկացվող աջակցության չափը կավելանա շուրջ 25 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ:  Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը: «Դա նշանակում է, որ կառավարությունն այս ուղղությանն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել: Եվ դա արտացոլվել է նաև բյուջեի վրա: Միջոցառման շրջանակներում այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ աճը շարունակական է լինելու ըստ նախանշվող ծրագրերի: Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա: Նա տեղեկացրեց, որ 2024 թվականի նկատմամբ աճը պայմանավորված է կիրակնօրյա դպրոցների, ամառային ճամբարների կազմակերպմամբ, ամսաթերթերի հրատարակության, կայքերի հիմնման կամ զարգացման գործընթացով, ինչպես նաև աշակերտների՝ պատմամշակութային օջախներ այցերի կազմակերպմամբ: Ըստ Հարությունյանի՝ Ազգային փոքրամասնությունների հարցով խորհուրդը կարևոր նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ: 
12:09 - 30 հոկտեմբերի, 2024
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք մեր կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծի գաղափարի առաջխաղացմանն ենք աջակցում: Եվ ինչպես արդեն նշեցի, մենք ունեցել ենք համաժողովներ: Այս տարի  կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում: Ուզում եմ տեղեկացնել, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու: Առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, 4-օրյա փորձագիտական այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն  է քննարկվելու: Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,-ասել է նա:
11:46 - 30 հոկտեմբերի, 2024
Արայիկ Հարությունյանը և Ջոն Ալելոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին

Արայիկ Հարությունյանը և Ջոն Ալելոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին: Արայիկ Հարությունյանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և այլ զարգացման հարցերում:
19:12 - 17 հուլիսի, 2024
Արայիկ Հարությունյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր

Արայիկ Հարությունյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ փոխգործակցությունից և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
12:48 - 19 հունիսի, 2024
Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը

Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ:  Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ:  Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.  «Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, կարևորելով ռազմավարական հաղորդակցությունը և այն համարելով ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, այս ուղղությունը ներառել է հանրային կառավարման բարեփոխումների օրակարգում: Անցնող մեկ տարվա ընթացքում այս համատեքստում մեծ աշխատանք ենք կատարել Եվրոպական միության և ԱՄՆ ՄԶԳ-ի, քաղաքացիական հասարակության և իհարկե, կառավարության մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր հետազոտությունների և տարատեսակ քննարկումների արդյունքում հանգել ենք կառավարության հաղորդակցության մի այնպիսի ճարտարապետության, որի շրջանակում կարևորագույն դեր ենք հատկացնելու գերատեսչությունների հաղորդակցության ոլորտում աշխատող մեր գործընկերներին և իրենց աջակցելու ենք այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:  Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, բարեփոխումների շրջանակում կստեղծվի ռազմավարական հաղորդակցության համակարգման համապատասխան մարմին, որը սերտորեն աշխատելով Կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, կբարձրացնի հաղորդակցության դերն ամբողջ կառավարությունում և արդյունքում՝ կապահովի բարեփոխումների առավել հարթ ընթացք: Գրասենյակում կկենտրոնացնենք հետազոտությունների իրականացման սկզբունքների մշակման, կարգերի ստեղծման, կարողությունների զարգացման և ռազմավարական պլանավորման կարևորագույն գործառույթները, որոնց իրագործումը լրջորեն կբարելավի ամբողջ պետական համակարգի հաղորդակցվելու կարողությունը:   ՀԸԳՀ հաղորդակցության աշխատանքային խումբը կարող է դառնալ այն մեկնարկային կետը, որից կսկսենք փորձարկել բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործիքակազմը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք հենց այս ձևաչափը, քանի որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, շատերիս մոտ ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու, փոփոխություններն արդյունավետ կառավարելու մեր նպատակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.  «Այս նախաձեռնությամբ նշանավորվում է էական հանգրվան Եվրամիություն-Հայաստան համագործակցության մեջ, և ես կարծում եմ, որ մենք միասին սերտացնելու ենք գործընկերությունը»: Վասիլիս Մարագոսը  բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ռազմավարական հաղորդակցության կենսական կարևորության ընկալման ուղղությամբ և նշել. «Առանց այդ առաջնորդության և առանց կոնկրետ որոշումների, որոնք բերել են հաղորդակցության հանգույցի կենտրոնի ստեղծմանը, մենք այսօրվա այս կետին չէինք հասնի»:  Հաջորդիվ ծավալվել է քննարկում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ներդրման գործընթացի, իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգի, մասնավորապես՝ արդյունավետ ռազմավարական հաղորդակցության իրականացման հիմնական մարտահրավերների, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ:  Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացումը, պետական կառավարման մարմինների միջև հաղորդակցման միասնական քաղաքականությունը, ինչպես նաև նշել, որ հաղորդակցության ուղղությամբ բավականին աշխատանք  է կատարվել, սակայն անելիքները դեռ շատ են: Այդ առումով, Արայիկ Հարությունյանն ընդգծել է գերատեսչությունների հաղորդակցության պատասխանատուների ներգրավման կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների և ճարտարապետության մշակման հարցում աջակցության համար:
17:46 - 13 հունիսի, 2024
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
 |news.am|

Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան |news.am|

news.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մարում է: Հարցին, թե ինչու է այդպես կարծում, ինչպես իր տեսակետը կհիմնավորի, նա պատասխանեց. «Իմ քաղաքական փորձառությամբ, նաեւ այն ընթացքով, որը տեսնում եմ, երբ շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում, այդպիսի եզրակացութուն եմ անում: Ցանկացած մարդ ցանկացած բողոք կարող է իրականացնել եւ շարժում առաջնորդել: Քաղաքական ուժերը, որ գտնվում են դաշտում, կարող են նման գնահատականներ տալ այն շարժումներին, որոնք կան դաշտում»: Դիտարկմանը, որ բագրատ Սրբազանը հաշտության առաջարկով է հանդես գալիս, նա սասց. «Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, այդ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»: Ինչ վերաբերում է նրան, որ Բագրատ Սրբազանը Դատախազության մոտ առաջարկել է իրեն ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին հայտարարության հետ կապված իջնել եւ պարզաբանում տալ, վրչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Հիմա ով ինչ հարց ունենա, պետք է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ տանի տվյալ գերատեսչության մոտ ու ասի՝ թողեք ղեկավարն իջնի իմ հարցին պատասխան տա՞: Դա հարաբերվելու ո՞ճ է: համապատասխան վերաբերմունք է լինում այն շարժումների նկատմամբ, որոնք, ըստ էության, տանում են լարման, բախումների, ինչը մենք տեսանք ԱԳՆ-ի դիմաց: Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ հարաբերվում ենք»: Հարությունյանի խոսքով՝ իրենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չեն. «Մեր իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են և համապատասխան գնահատականներ են տալիս։ Երբ ակցիաները խաղաղ են և հասարակական կարգ չի խախտվում, ոստիկանությունն ամբողջությամբ աջակցում է ակցիան»,- հայտարարեց Հարությունյանը։
17:32 - 03 հունիսի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները: Քննարկվել և հաստատվել է Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի խորհրդի որոշմամբ համատեղ ծրագրերի համար հատկացված գումարով միջոցառում կազմակերպելու հարցը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է հաջորդ նիստի ընթացքում միջոցառման անցկացման վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որոնք միտված կլինեն այն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:   Օրակարգի հարցերի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, խորհրդի անդամ Վաչե Տերտերյանը զեկուցել է պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների համայնքներին 2024 թվականին հատկացվող ֆինանսական միջոցների և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ համայնքների խոշորացման ծրագրին չմասնակցած համայնքներն արդեն իսկ 2021 թվականից մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին: 2021 թվականին իրականացվել է 6 ծրագիր, 2022 թվականին՝ 7 ծրագիր, 2023 թվականին՝ 9 ծրագիր, 2024 թվականին 8 ծրագրի հայտ է ներկայացվել: Ընդգծվել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում 2024 թվականի պետական բյուջեով բոլոր այս համայնքներին, որոնք չեն մասնակցել խոշորացմանը և ունեն փոքրաթիվ բնակչություն, դոտացիան ամրագրվել է 50 մլն դրամ: Նշվել է, որ 2024 թվականին նախատեսված ծրագրերից բացի, կա ևս 3 խոշոր ծրագիր, որոնց նախապատրաստական աշխատանքները, Վարչապետի հանձնարարությամբ, առանձին որոշումներով մեկնարկել են: Ըստ այդմ՝ նախագծման աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի և մարզի այլ համայնքների հետ հաղորդակցություն ապահովող 3 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 150 մլն դրամ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ և Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 400 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024 թվականներին, որից 914 մլն եղել է պետական բյուջեի համաֆինանսավորումը, 585 մլն համայնքային համաֆինանսավորումն է, ներգրավվել են նաև այլ միջոցներ: Արայիկ Հարությունյանը կարևորել է նման զեկույցների պարբերաբար ներկայացումը, որոնք ամփոփում են ազգային փոքրամասնություններով համայնքներում և խոշորացված համայնքներում ազգային փոքրամասնություններով բնակավայրերում իրականացվող ծրագրերը:  Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված այլ հարցեր: Արայիկ Հարությունյանն առաջարկել է հրատապ հարցեր լինելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան ստորաբաժանում, և հաջորդ նիստերին դրանք, ըստ առաջնահերթության, կներառվեն օրակարգում և կքննարկվեն:  
18:37 - 09 ապրիլի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ: Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը  հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները: Ոլորտի պատասխանատուները վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական    հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի,  Եվրոպայի   առաջնություններին, միջազգային   մրցաշարերին:  Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների  հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝  թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար: Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը:  
16:36 - 05 մարտի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում, քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության ոլորտում առկա մարտահրավերները, օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրման գործընթացն ու առկա կարգավորումները:   Մտքեր են փոխանակվել խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:   Կարևորվել է պետական մարմինների և լրատվության ոլորտում գործող կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով:
21:16 - 07 փետրվարի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Լրամշակված նախագիծը կքննարկվի  լրացուցիչ քաղհասարակության և ոլորտային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:
16:34 - 19 հունվարի, 2024