Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։ ԿԸՀ նախագահը վերահաստատել է կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ  ԿԸՀ դիրքորոշումը։ Համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամության մասին է հայտնել նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Այնուհետև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է կայքի էլեկտրոնային նոր համակարգերը։ Քննարկմանը հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հղել են իրենց հուզող հարցերը օգտահաշիվ ստանալու, տվյալները մուտքագրելու, գովազդային վահանակների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:20 - 02 օգոստոսի, 2023
«Հայրենիք» կուսակցությունը այս պահին որոշում չունի՝ կմասնակցեն Երևանի քաղաքապետի ընտրություններին, թե ոչ |tert.am|

«Հայրենիք» կուսակցությունը այս պահին որոշում չունի՝ կմասնակցեն Երևանի քաղաքապետի ընտրություններին, թե ոչ |tert.am|

tert.am: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը չի հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, համաձայն որի՝ «Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի։ Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին որոշում չունեն, հետևաբար, չի կարող վերջնական որևէ բան ասել՝ կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ։ Սոս Հակոբյանն ասաց, որ որոշում լինելու դեպքում այն կհրապարակեն։ Ավելի վաղ ավագանու ընտրություններին մասնակցությունը չի բացառել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դեռ կորոշեն, ընտրություններին ժամանակ կա։ Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այս հայտարարությանը, Սոս Հակոբյանը պատասխանեց․ «Այո, ասել ենք, որ չենք բացառում, որ մասնակցելու ենք ընտրությանը, բայց, երբ 100 տոկոսով որոշում լինի, կհրապարակենք»։ Նշենք, որ Երևանու ավագանու ընտրության քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, իսկ սեպտեմբերի 17-ին նշանակված է ընտրության օրը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:20 - 02 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։ Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում՝ Գևորգ Քոչար 21Ա։ Հետաքրքրված կուսակցությունները մինչև օգոստոսի 2-ը ժամը 12։00-ը կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected],  [email protected][email protected] էլփոստերին ուղարկելով  կուսակցության և կուսակցության ներկայացուցիչների տվյալները։ ԿԸՀ-ից հարկ են համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։
13:20 - 01 օգոստոսի, 2023
Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել

Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել

Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային միասնական համակարգին»,- ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:  Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով: Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցև՝ կարևոր: Կփակցվեն նաև հուշող պաստառներ:    Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է:  Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ:    Կից՝ տեսանյութի հղումը: 
19:25 - 31 հուլիսի, 2023
ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ։   Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:   Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Ամբողջական ուսումնասիրությանը ծանոթանալ այս հղմամբ:
10:28 - 25 հուլիսի, 2023
Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն
 |1lurer.am|

Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն |1lurer.am|

1lurer.am: Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն, վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ կտրամադրվեն: Այդ մասին տեղեկացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:  «Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի բնակիչներին ուղարկվել են գույքի օտարման և նոր բնակարաններ տրամադրելու պարտավորությունը ստանձնելու պայմանագրերը»,- այդ մասին նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ պատրաստ են պայմանագրեր կնքելուն: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա կարևոր ծրագրերից է, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց անվտանգությանը: «4-րդ կարգի վթարային շենքերը, ճիշտ է, շատ չեն Երևան քաղաքում, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր օր այդ մարդիկ, որոնք բնակվում են շենքերում, վտանգի տակ են: Եվ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր շենքերի կառուցման և բնակիչներին նոր բնակարանների տրամադրման ծրագիր, որը սկսել է իրականացնել հենց Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն: Այս ծրագիրը իրականացվում է այլ շենքերում, տարբեր տեղերում տարբեր տրամաբանություն է»,- ասաց Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ Արցախի, Ֆուչիկի, Վարդաշենի փողոցների վթարային շենքերի բնակիչներին չեն մոռացել:
12:55 - 24 հուլիսի, 2023
Կենդանաբանական այգին 30-40 տոկոսով կընդլայնվի հենց տեղում. էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում
 |news.am|

Կենդանաբանական այգին 30-40 տոկոսով կընդլայնվի հենց տեղում. էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում |news.am|

news.am: Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով, հնարավորություն ունենք 30-40 տոկոսով ընդլայնելու գործող կենդանաբանական այգու հնարավորությունները. էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Ավինյանն էլ նշեց. «Այս թեմայով խոսակցություն ենք ունեցել, ի սկզբանե պլանավորվում էր, որ այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում, որը սկսում ենք անել»: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր կա՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Նա նշել էր, որ «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի, և անտառ կտնկվի։
12:09 - 24 հուլիսի, 2023
ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

fip.am: Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։  «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։  Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։ Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։ «Անկախ դիտորդը»  նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: «Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։  Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:  Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։ Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին: Ձայնագրությունները Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով:  Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:  Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:  Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:47 - 21 հուլիսի, 2023
Ավինյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հարցը

Ավինյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հարցը

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի մշակմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, կարևորվել է վերահսկողական գործառույթի ու լիազորությունների ապահովումը՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության նպատակով:   Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցելու համայնքին՝ միասնական քաղաքականություն մշակելու և արդյունավետ համակարգ ստեղծելու գործում:  Կողմերը պայմանավորվել են գործողությունների փաթեթ մշակել, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու, անհրաժեշտության պարագայում, նաև օրենսդրական փոփոխությունները:  Հանդիպման մասին իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել նաև Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով, որ քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։
15:21 - 21 հուլիսի, 2023
Երեւանի ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը գլխավորելու է Նատալյա Արզաքանցյանը. հայտարարություն

Երեւանի ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը գլխավորելու է Նատալյա Արզաքանցյանը. հայտարարություն

Երեւանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: Կուսակցության տարծած հայտրարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է  խորացնում  առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը: Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ  է լծվել պետության կերտման գործին:
11:43 - 21 հուլիսի, 2023
ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» և «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցերը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից: Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ նշվեց, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1300 (հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը ներկայացնելով՝ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները, Հեռարձակողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների  մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և այլն։ Միաժամանակ նշելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
17:28 - 19 հուլիսի, 2023
Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։ ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի ադ ընկերություններին։ Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընդգծեց՝ այդ կարգի ընդունումը  որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։ Հովակիմյանը հավելեց՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
17:55 - 18 հուլիսի, 2023