Հայկ Մարությանը` ավագանու ընտրություններին մասնակցելու հարցի մասին |factor.am|
11:28 - 22 հուլիսի, 2023

Հայկ Մարությանը` ավագանու ընտրություններին մասնակցելու հարցի մասին |factor.am|

factor.am: Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը դեռևս հստակ որոշում չունի` մասնակցել ավագանու ընտրություններին, թե ոչ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Մարությանը:

Ճշտող հարցին` եթե որոշի մասնակցել, ապա որ կուսակցությամբ, Մարությանն ասել է, որ դեռ չգիտի։ «Քննարկում ենք»,- նշել է նա:

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Հայկ Մարությանը, որ 2018 թվականին ակտիվ մասնակցություն էր ունեցել փողոցային պայքարին, քաղաքապետ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով: 2021-ի տարեվերջին իշխող դաշինքը պաշտոնանկ արեց նրան:

Մարությանը պաշտոնանկությունից հետո շարունակում է զբաղվել դերասանական գործունեությամբ՝ ներկայացումներ է բեմադրում, նկարահանվում գովազդային հոլովակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել