Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

 |factor.am|

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ  կարգապահական վարույթ չի հարուցվել։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունը հնարավորություն չի ունեցել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն և  բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել էր դադարեցնել  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, որը 4 գործով դատական ակտեր էր ուշացրել։ ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբան  Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։ «Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։  Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։  ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ևս Դատական-տեղեկատվական համակարգից գործեր էր մեջբերել, որոնցով Նաիրա Հովսեփյանը ուշացրել է դատական ակտերի տրամադրումը։ «Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․ Այսպես` ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7319/02/19 – դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է, ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել: Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ի»,- գրել էր Արսեն Բաբայանը։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:41 - 28 մարտի, 2023
Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամից՝   1) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.    2) արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան.   3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
10:49 - 14 մարտի, 2023
Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները

Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հատուկ խորհրդական Ռեյդեն Լլանոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն սկզբունքներն ու գործիքները, որոնք կարող են կիրառվել կառավարությունների կողմից բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով: Արա Մկրտչյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները և ընթացիկ աշխատանքները: Նախարարի տեղակալը նշել է, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նաև կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, որի համատեքստում արդեն իսկ լավարկվում են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։ Արա Մկրտչյանը կարևորել է թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնց հիմնանպատակը պետական ծառայությունների մատուցման՝ քաղաքացու համար առավել հարմար եղանակի ապահովումն է: Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն, անդրադառնալով բյուրոկրատիայի կրճատման այլ եղանակներին, մատնանշել է պետական ծառայությունների մատուցման Քաղաքացիական կենտրոնների ներդրման, արդարադատության ոլորտի տարբեր մարմիններում սպասարկման հատուկ գրասենյակների բացման, թեժ գծի ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան: Ռեյդեն Լլանոն շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և ընդգծել երկուստեք համագործակցության արդյունավետությունը: Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը՝ վարչարարության բարելավման, բյուրոկրատական գործընթացների կրճատման և հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղություններով: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված հետագա համագործակցության ուղղություններին:
10:23 - 14 մարտի, 2023
Գրիգոր Մինասյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր

Գրիգոր Մինասյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող՝ ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը: Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման բարեփոխումներին և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այնպիսի համակարգի ներդրումը, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական բարեկամությունը հարուստ պատմություն ունի՝ ինչն էլ կարևոր հանգամանք է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար։ Արդարադատության նախարարը բարձր է գնահատել նաև փոխադարձության սկզբունքով իրականացվող հայ-վրացական իրավական ֆորումները, որոնք տեղի են ունենում Երևանում և Թբիլիսիում: Նախատեսվում է, որ հաջորդ՝ հինգերորդ իրավական համագործակցության ֆորումը տեղի կունենա 2023 թ. Երևանում: Երկու կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական դաշտում նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:
17:35 - 09 մարտի, 2023
«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|

«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր վերաբերյալ կարգապահական վարույթին, որի հետևանքով ԲԴԽ-ն դադարեցրել է իր լիազորությունները։ «Կարող եմ ենթադրել, որ Կարեն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է հետամուտ լինել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։ Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Կարգապահական գործի շրջանակներում Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Նա նշել էր, որ դատավորների հետ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Նախշքարյանի հետ առանձնազրույց է ունեցել, և կանխակալ վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Նախշքարյանը ամբողջությամբ չբացահայտեց առանձնազրույցի մանրամասները, սակայն նշեց, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթը Կարեն Անդրեասյանի ընկերը՝ Արդարադարտության նախարար Գրիգոր Մինասյանը, հարուցվել է դիլիջանյան հանդիպումից հետո։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:52 - 09 մարտի, 2023
Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է. ՀՀ վարչապետ

Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Միքայել Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, պաշտոնատար անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են 2022 թվականին կատարված շինբարեկարգման աշխատանքները: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված, ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի: Ներկայացվել են նաև ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի: Ներկայումս ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքները: Վերջինիս կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 ՔԿՀ: Զեկույցի համաձայն, Քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, քանի որ ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի: 2022թ. կատարվել է 304 թարգմանություն: Հանդիպմանը քննարկվել են օպերատիվ ստորաբաժանման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը, առաջարկվել է Կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստեղծման տարբերակը: Ներակայացվել են նաև «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը. արդյունքում նախատեսվում է ստեղծել Կանոնակարգի կառավարման բաժին: Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել ևս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչև 58 մլն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում: Անդրադարձ է եղել նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Մասնավորապես, նշվել է, որ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Ընդհանուր առմամբ, հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան: Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է Կենտրոնական մարմնի և ՔԿՀ օպերատիվ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների մասին: Անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2022թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ ՔԿԾ կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը: Արտակարգ իրավիճակների դիմակայության մակարդակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշակվել է ՔԿՀ-ներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան, ինչպես նաև մշակվել և հաստատվել է ՔԿՀ-ներին սպառնացող և տեխնածին վտանգների հիման վրա, արտակարգ իրավիճակներում գործելու պլան: Զեկուցվել է, որ ՔԿՀ-ներում բջջային ցանցի ճնշման համակարգերի ներդրման ուղղությամբ քննարկումներ են կազմակերպվել քննչական, օպերատիվ մարմինների և դատախազության, ՀՀ-ում գործող բջջային օպերատորների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ: Աշխատանքների նպատակն է ներդնել այնպիսի համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին: Տեղեկացվել է, որ Պարեկային ծառայության մոդելին համապատասխան աշխատանքներ են տարվում նաև «Արմավիր» ՔԿՀ-ում նոր աշխատակիցների ներգրավման ուղղությամբ: Ներկայումս ընթացքի մեջ են մոդելի մշակման աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են նաև, որ ՔԿՀ-ներում մատակարարվող սննդի նոր ծրագիրը գործում է արդյունավետ: Տրամադրվող բարձրորակ սննդից օգտվում է դատապարտյալ և կալանավորված անձանց 99,2 տոկոսը: Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համալրման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, դատապարտյալների զբաղվածության, կրթության հնարավորությունների ապահովման և այլ ուղղություններով:  «Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է»,- ասել է վարչապետը:
16:28 - 07 մարտի, 2023
Մեծ Բրիտանիայի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը արդարադատության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ

Մեծ Բրիտանիայի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը արդարադատության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:  Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթևացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը: Խոսելով՝ հանրային կառավարման բարեփոխումների մասին, նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար և այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով՝ ներկայումս իրականացվում են նաև թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը: Հանդիպմանը՝ նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության և արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին: Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  
17:03 - 02 մարտի, 2023
Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը
 |factor.am|

Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը |factor.am|

factor.am: Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է։ Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դատախազությունն ու Հայկ Ալումյանը։ 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության, իսկ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժվել է, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:58 - 28 փետրվարի, 2023
Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է

Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը այսօր Ազգային ժողովում օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը։  Փոխնախարարը ներկայացրեց, թե որոնք են այդ գործողությունները․ «Բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»:  Լևոն Բալայանը տեղեկացրեց նաև, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից՝ մինչև վաղաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝առավելագույնը երեք տարի ժամկետով․«Իսկ եթե կոչերը կատարվել են՝ օգտագործելով հրապարակային ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատավական տեխնոլոգիաները, ապա կարող են սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»։
14:19 - 28 փետրվարի, 2023
Արդարադատության նախարարն այցելել է Պրոբացիայի ծառայություն՝ այս տարվա նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով

Արդարադատության նախարարն այցելել է Պրոբացիայի ծառայություն՝ այս տարվա նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու փոխնախարար Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023 թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկմանն անցնելը՝ նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում, այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազամավարությանը համահունչ՝ Պրոբացիայի ոլորտի լավարկումն և շարունակական զարգացումն ապահովելու համար կարևորվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները: Ռազամավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում այնպիսի նախադրյալներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ և ամբողջ ծավալով իրականացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը՝ ապահովելով պատժի կիրառման նպատակայնությունը: Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև Պրոբացիայի ծառայության՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումը, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները: Ընդգծվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով իրականացված ծրագրերը՝ մասնավորապես Արարատ քաղաքում բացված կենտրոնի կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պրոբացիայի շահառուներին սովորել համապատասխան ոլորտի մասնագիտություն, ինչի շնորհիվ նրանք հետագայում կկարողանան աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ունենալ: Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է 2022 թ.-ի կատարված աշխատանքները մասնավորապես՝ վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը: Երկուստեք կարևորվել է նոր՝ 2023-2026 թթ.ռազմավարությամբ նախանշել այն հիմնական անելիքները, որոնք միտված կլինեն Պրոբացիայի ծառայության շարունակական զարգացման համար:  
10:30 - 28 փետրվարի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները
 |news.am|

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումն ընթերցեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:  Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:
11:53 - 27 փետրվարի, 2023
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնից։ Նշվում է, որ նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։ «Զեկույցից հետո անցկացվել է հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով Խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։ Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին: Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
11:15 - 25 փետրվարի, 2023