Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Մաքրագործել վերնախավը և հրաժարվել թանկարժեք զորահանդեսից. Վլադիմիր Զելենսկի |epress.am|

Մաքրագործել վերնախավը և հրաժարվել թանկարժեք զորահանդեսից. Վլադիմիր Զելենսկի |epress.am|

epress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ընդլայնել իշխանության մաքրագործման (լյուստրացիա) մասին օրենքը, այն տարածելով 2014-ի փետրվարի 23-ից մինչև 2019-ին մայիսի 19 պաշտոնավարած թոփ պաշտոնյաների վրա: Զելենսկին ցանկանում է լյուստրացիայի տակ ընկնող պաշտոնների թվին ավելացնել նաև Ուկրաինայի նախագահի, կառավարության անդամների, պատգամավորների, Գերագույն Ռադայի նախագահի, գլխավոր դատախազի, Անվտանգության ծառայության պետի և այլ պաշտոններ: «Ամեն օր գլուխ եմ ջարդում, թե ի՞նչ անել նրանց հետ: Միգուցե փոխանակել մեր գերիների հե՞տ: Կամ գուցե հագցնել այն խոտանված զրահաբաճկոնները, որ իրենք են գնել, և ուղարկել առաջնագի՞ծ: Կարծում եմ, նվազագույնը, որ կարող ենք անել հիմա, նրանց բոլորին երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորությունից հավերժ զրկելն է»,- հայտարարել է Զելենսկին: Սահմանադրական դատարանը մայիսի կեսերից սկսել է զզնել լյուստրացիայի մասին օրենքի առաջարկված փոփոխությունների համապատասխանությունը Ուկրաինայի սահմանադրությանը: 2014 թվականին ընդունված լյուստրացիայի մասին օրենքը փաստաթղթի իրավական ուժ ստանալուց հետո 10 տարով պաշտոն զբաղեցնելու ավտոմատ արգելք էր դնում այն անձանց համար, ովքեր 2010-ի փետրվարի 25-ից մինչև 2014-ի փետրվարի 22-ն ընկած հատվածում (Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ) պաշտոնավարել են ավելի քան մեկ տարի: Բացի լյուստրացիայի թեմայից, Զելենսկին ասօր անդրադարձել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ նախատեսված ծախսատար շքերթին. «Կարծում եմ ավելի լավ է այդ գումարները հատկացնել մեր հերոսներին: Մենք որոշում ենք ընդունել 300 միլիոն գրիվնա (հավանաբար, միջոցառման համար նախատեսված գումարը, խմբ.) հատկացնել ժամկետային զինծառայողների, կուրսանտների, սպաների և անպայման՝ Միացյալ ուժերի գործողության (Ուկրաինայի արևելք, խմբ.) անցկացման գոտում այս պահին հանձնարարություն կատարող զինվորականների պարգևավճարներին: Մեր հերոսներին իհարկե հարգանքի տուրք կմատուցենք ու կտոնենք, բայց այս անգամ նոր ձևաչափով», — ասել է Զելենսկին: «Հավասարեցման դեպքում ամեն զինծառայող կստանա 30 եվրոյին համարժեք գումար: Կուրսանտների համար կարծես թե նորմալ է, գնդապետերի համար՝ գուցե վիրավորական»: Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քննադատաբար է մեկնաբանել Զելենսկու որոշումը. «Ռազմական շքերթը, ոչ միայն ժամանակ ու իրադարձություն է, երբ բանակը ժողովրդին ներկայացնում է մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, այլ նաև իրադարձություն, երբ ժողովուրդը հնարավորություն ունի երախտագիտության ու հարգանքի տուրք մատուցել իր բանակին: Մարդկանց դրանից զրկելը անհեռատեսություն կլինի: Նախագահ Զելենսկին որպես Գերագույն գլխավոր հրամանատար իրավունք ունի որոշում կայացնել Անկախության օրվա շքերթի հետ կապված: Դա կախված է պան Զելենսկու առաջնահերթություններից: Իմ առաջնահերթությունը բանակի կառուցումն էր»:    
08:09 - 12 հուլիսի, 2019
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահի գրասենյակը

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահի գրասենյակը

tert.am։ Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը: Ստուգվում են փաստաթղթերը, հարցաքննվում են նախագահի աշխատակազմի աշխատակիցները: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին: Նշվում է, որ Հետաքննությունների պետական բյուրոն հետաքրքրված է գրասենյակում գաղտնիության մակարդակի համար պատասխանատու աշխատակիցների ցուցմունքներով և նիստերի արձանագրություններով: «Խոսքն այն ժողովների մասին է, որոնք կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախագահության ընթացքում ռազմական գործողությունների պլանավորման հետ: Բյուրոյի անդամները չեն պատասխանում այն հարցին, թե կոնկրետ ինչ են փնտրում»,- գրված է հայտարարությունում:  
06:13 - 12 հուլիսի, 2019
Հարկադիր քիմիական ամորձատում․ Ուկրաինայի ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված |24news.am|

Հարկադիր քիմիական ամորձատում․ Ուկրաինայի ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված |24news.am|

24news.am։ Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում մանկահասակ, սեռական հասունացման չհասած անչափահաս անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության խստացման փոփոխությունների մասին» որոշումը (№ 6449): ՈՒՆԻԱՆ-ը փոխանցում է, որ որոշմանը կողմ է քվեարկել ժողովրդական պատգամավորներից 247-ը: Օրենքով Ուկրաինայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների միջոցով խստացվում է անչափահաս անձանց բռնաբարության եւ այլասերման համար պատասխանատվությունը: Այսպես՝ ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված՝ 59 -1 «Հարկադիր քիմիական ամորձատում»: Ըստ այս հոդվածի՝ հարկադիր քիմիական ամորձատման պատիժն իրականացվում է դատապարտյալին հարկադիր հակաանդրոգեն դեղամիջոցներ ներարկելով, որը բաղկացած է քիմիական նյութերից, որոնց նպատակն է լիբիդոյի եւ սեքսուալ ակտիվության նվազեցումը: Նախատեսված է, որ հարկադիր քիմիական ամորձատումը նախատեսված չէ այն անձանց համար, որոնք հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը, եւ 65-ից մեծ անձանց համար: Կառավարությանը հանձնարարվել է օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել անձանց հրապարակային ռեեստրի ստեղծումը, որոնք ազատազրկման են դատապարտվել հետեւյալ հոդվածներով՝ անչափահասի բռնաբարություն, ոչ բնական ճանապարհով սեռական կիրքը բռնությամբ բավարարել, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, սեռական հարաբերություն անձի հետ, որը սեռական հասունացման չի հասել, անչափահասների այլասերում:
06:00 - 12 հուլիսի, 2019
ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|

ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|

armtimes.com: ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մտերիմների դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է 112 Ukraina-ն: Նշվում է, որ դատարանի կողմից չեղարկվել են նաեւ նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի, նրա որդու՝ Արտեմ Պշոնկիի, ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի եւ Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի դեմ պատժամիջոցները: Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին, որոնք ԵՄ Խորհրդի կողմից երկարացվել էին մինչեւ 2016-2018 թվականներ: Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ կապված ուկրաինական պետական միջոցների յուրացմանն առնչվող հանցագործությունների հետ:Փետրվարի 26-ին դատարանը հայտնել էր,որ Յանուկովիչի պաշտպանությունը 5 բողոքարկում է ներկայացրել: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դատարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին:
16:52 - 11 հուլիսի, 2019
Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին |shantnews.am|

Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին: «Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում ասել են, որ կուսակցության համագումարն անցկացվել է կանոնադրության խախտմամբ: Միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին և 10-ին, և ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքական ուժի անդամները չեն կարողացել այդ ժամանակ քննարկել իրենց մասնակցությունն ընտրություններին, քանի որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է միայն մայիսի 21-ին: Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ որոշումը:
06:20 - 29 հունիսի, 2019
Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|

Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ավիաընկերությունները պատրաստ են ավելացնել Թբիլիսի թռիչքների թիվը: Այս մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուկրաինայի միջազգային օդանավակայաններ» հաղորդակցության տնօրեն Եվգենիա Սացկայան: «Այժմ մենք օրական երկու թռիչք ենք իրականացնում Թբիլիսի և դիտարկում ենք այդ թռիչքների հաճախականության ավելացման հնարավորությունը: Բաթումում մենք չենք նախատեսում թռիչքները, սա սեզոնային ուղղություն է, իսկ մենք հրաժարվում ենք այդպիսի թռիչքներից»,- ասել է Սացկայան:Նրա խոսքերով` դեպի Թբիլիսի թռիչքները կարևոր են Կիևի ավիաընկերությունների համար, քանի որ «Թբիլիսին ունի տրանզիտային դեր»:Սակայն ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը նշել է, որ խնդիր է օդանավակայանի բարձր վճարը.«Կա խնդիր, որը չի տալիս Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին Վրաստանում զարգանալու հնարավորություն: Պատճառը Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանների բարձր գներն են, քանի որ այդ օդանավակայանները շահագործվում են օտարերկրյա ընկերությունների կողմից: Եվ այդ վճարները շատ ավելի բարձր են, քան եվրոպական շատ քաղաքներում: Այդ վճարումների կրճատումը ինքնաբերաբար կնվազեցնի թռիչքի արժեքը»:
12:18 - 27 հունիսի, 2019
Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները |tert.am|

Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները |tert.am|

tert.am։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաները՝ չնայած, որ իշխանությունները գնացել են զիջման և որոշել 2020թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ անցողիկության զրոյական շեմով, գրում է ria.ru-ն: Facebook-ում հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատանքից ազատի ներգին գործերի նախարարին, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, անհապաղ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ նշանակի ու նաև պաշտոնից ազատի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ըստ Վրաստանի սահմանադրության՝ 2020թ. երկրում պետք է կայանային խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024թ.՝ արդեն համամասնականով: Համամասնական կարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր կուսակցություն խորհրդարանում կստանա իր հավաքած ձայներին համապատասխան տեղեր: Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
12:02 - 24 հունիսի, 2019
Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա |azatutyun.am|

Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախօրեին Զելինսկին Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ կանցլերի և նախագահի հանդիպման օրակարգում Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքն է և Արևելյան Ուկրաինայում բարեփոխումների հարցը: Մերկելը և Զելենկին կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Դրանով ռուսական վառելիքը պետք է Բալթյան ծովով փոխադրվի Գերմանիա, սակայն Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարին և սպառնում է պատժամիջոցներով: Վաշինգթոնը, Կիևը և Վարշավան պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը Ռուսաստանին կընձեռի Ուկրաինայի տարածքը շրջանցելով վառելիքն Արևմտյան Եվրոպա հասցնելու հնարավորություն, ինչը Մոսկվան կօգտագործի որպես տնտեսական զենք հարևաննների նկատմամբ: Ռուսաստանը և Գերմանիան հավաստիացնւմ են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը սոսկ տնտեսական նախաձեռնություն է: Երեկ Զելենսկին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ և Եվրամիությանը կոչ է արել չթուլացնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնացելու և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:
08:41 - 18 հունիսի, 2019
Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|

Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հավանական հանդիպման ժամանակ նախևառաջ կբարձրացնի Դոնբասի և Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես նշում է korrespondent.net-ը, Զելենսկին այս մասին ասել է գերմանական Das Bild պարբերականին տված հարցազրույցում: «Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինայինն են»,-ասել է նախագահը լրագրողի այն հարցին ի պատասխան, թե որոնք կլինեն Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ հնչած առաջին բառերը: Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ղրիմը կրկին կներառվի Ուկրաինայի կազմում: Նրա համոզմամբ՝ հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ իր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն վերականգնվել:
07:52 - 18 հունիսի, 2019