armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհրավիրի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը շարունակում է հետևել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և ճեպազրույցներ ստանալ զարգացումների վերաբերյալ։
«Բայդենի ազգային անվտանգության օգնականները հաստատել են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում ձեռնարկել Ուկրաինայի վրա»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ Ուկրաինայի շուրջ սրացումների պատճառով Բայդենը փետրվարի 20-ին հրավիրում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ։
comment.count (0)