Մեծ Բրիտանիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ

Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի երեկվա որոշումը վտանգի տակ է դնում կայուն խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը։ Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նիլ Հոլանդը՝ նշելով, որ ինչպես շատ ուրիշներ, Մեծ Բրիտանիան եւս կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի անընդունելի կիրառումը և վերադառնալ երկխոսության, քանի որ բռնությունը երբեք լուծում չէ։ «Այս շաբաթը սկսվեց ավելի հուսադրող ազդանշաններով՝ կապված այս տարածաշրջանում երկարատև լարվածության հետ: Միացյալ Թագավորության կառավարությունը թեթևացավ՝ լսելով, որ սեպտեմբերի 18-ին Լաչինի և Աղդամի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել են մարդասիրական ապրանքներ, որտեղի բնակչությունը այսքան ժամանակ նման կարիք ուներ»։ Հոլանդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ոգևորված է հրադադարի հայտարարությամբ և կոչ է անում բոլոր կողմերին հարգել այն՝ հանուն խաղաղ բնակչության․ «Մենք նաև ի գիտություն ենք ընդունում սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի և տեղի ղարաբաղահայ համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունը։ Սրանք էական նշանակություն ունեն տեղի բնակչության անվտանգությունն ու կարիքները պաշտպանելու համար: Միայն Հելսինկյան Եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ​​ճանապարհով է, որ մենք կտեսնենք այս հակամարտության հարատև կարգավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԽՄԿ հասանելիությունը մարդասիրական աջակցության տրամադրման համար չափազանց կարևոր էր և մնում է կարևոր:  
Այսօր 09:58
Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ
 |armenpress.am|

Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ |armenpress.am|

armenpress.am: Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Էքսետերի օդանավակայանը, որը հեղեղվել էր տեղատարափ անձրևների պատճառով, սեպտեմբերի 18-ին կվերաբացվի։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։ Օդանավակայանը սեպտեմբերի 17-ին հեղեղումների պատճառով փակվել էր, չվերթերը չեղարկվել էին։ Ըստ օդանավակայանի հաղորդագրության՝ թիմերն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի վերացնեն հեղեղների հետևանքները։ Հեղեղներից հիմնականում տուժել է Անգլիայի հարավ-արևմտյան Դևոնի կոմսությունը, որտեղ փակվել են ճանապարհներ, չեղարկվել է ավտոբուսների և գնացքների երթևեկությունը, փակվել է նաև Փեյնթոն քաղաքի կենդանաբանական այգին։ Դևոնում և Սոմերսեթում ամպրոպի և տեղատարափների պատճառով հայտարարվել էր եղանակային նախազգուշացման նարնջագույն մակարդակ, իսկ Անգլիայի և Հարավային Ուելսի որոշ այլ հատվածներում՝ դեղին մակարդակ։   Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ «Լի» փոթորիկը, որը դեպի Մեծ Բրիտանիա է շարժվում ԱՄՆ-ից և Կանադայի արևելքից, կարող է սեպտեմբերի 19-21-ը ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ բերել իր հետ, սակայն այն արդեն չի ունենա փոթորկի ուժգնություն։
12:10 - 18 սեպտեմբերի, 2023
Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս
 |tert.am|

Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս |tert.am|

tert.am: 30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ «Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեփանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա», -վերհիշեց բարոնուհին։ Քերոլայն Քոքսը վշտացած է գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: «Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները»,-նշեց նա։ Նրա խոսքով՝ Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև, և, ըստ նրա, այս իրավիճակը գնալով սրվում է: Բարոնուհին նաև նկատեց, որ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին։ «Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ը չեն արձագանքել։  Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին Հետևաբար, հարց է բարձրանում` ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ»,- մտահոգություն հայտնեց բարոնուհին։
14:10 - 15 սեպտեմբերի, 2023
Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում
 |civilnet.am|

Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը ձեռք է բերում Լոնդոնի 31 Saint James Square հասցեում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։ Այս նպատակով ծախսվելու է 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում է։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը «Հայ տան» կողմից նվիրատվություն կատարած երկու սենյակից բաղկացած տարածք է եղել։ «Հայ տուն»-ը կառավարությանը տեղյակ է պահել 2024-ին տարածքն ազատելու անհրաեշտության մասին։ «Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016-ին տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլև դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է և կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Հայաստանի նոր դեսպանատունը կլինի Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանատների, Միացյալ Թագավորության խորհրդարանի ու արտգործնախարարության հարևանությամբ։ Նոր դեսպանատունը բաղկացած է 5 հարկից, ունի հուշարձանի կարգավիճակ։ Գործարքի գինը կազմել է մոտ 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որի մի մասը ավելացված արժեքի հարկն է եղել։ Այս գումարից 710 000-ը Հայաստանն արդեն վճարել է գույքի սեփականատիրոջը որպես կանխավճար։ Լրացում Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ընդունվեց։ 
10:33 - 07 սեպտեմբերի, 2023
Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|

Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շեփսը պաշտպանության նոր նախարարը կդառնա Բեն Ուոլեսի պաշտոնաթողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին: Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Ռիշի Սունակին: «Սպասվում է, որ Գրանտ Շափսը կնշանակվի նոր պաշտպանության նախարար»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին՝ բրիտանական կառավարությունում նախատեսվող փոփոխությունների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից և պաշտպանությունից դուրս նորմալ կյանքի և ուրախ կլինի աշխատել բարում:
13:44 - 31 օգոստոսի, 2023
Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար
 |armeniasputnik.am|

Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։ Այս կոչով այսօր «Բացում» նախաձեռնության անդամներն ակցիաներ իրականացրեցին ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։ Նրանք կոչ են անում վճռական բանաձև ընդունել, որը կանդրադառնա մի շարք կենսական կետերի։ Այս ցանկում առաջինը մարդասիրական օգնության փոխանցումն է։ «Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,- նշեց նախաձեռնության անդամներից մեկը։ Ըստ նրանց` բանաձևում երկրորդ կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։ Նախաձեռնության անդամները նամակներ փոխանցեցին դեսպանություններին` երկրների ղեկավարներին դրանք հասցնելու խնդրանքով։ Նշենք, որ վաղը` օգոստոսի 30-ին նմանատիպ ակցիաներ են նախատեսված նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների մոտ։
16:05 - 29 օգոստոսի, 2023
ՄԹ-ն տեղյակ չէ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին
 |armenpress.am|

ՄԹ-ն տեղյակ չէ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։ Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։ Պատասխան․ Միացյալ Թագավորությունը (ՄԹ) շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակվող խափանումների կապակցությամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանն ու ծառայությունների մատուցմանը՝ հումանիտար հետևանքներ առաջացնելով տեղի բնակչության համար: Ուստի շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի որոշումը հարգվի՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով: ՄԹ-ն տեղյակ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին:
17:23 - 23 օգոստոսի, 2023
Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
 |armenpress.am|

Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am:  Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման տեսակետ հայտնեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:  «Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այն կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությաբ: ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության  հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցենել խաղաղությանը։   
02:19 - 17 օգոստոսի, 2023
Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ
 |hetq.am|

Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ |hetq.am|

hetq.am: Ուկրաինան և Մեծ Բրիտանիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցություններ են սկսել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Այսօր մեր ամերիկացի գործընկերներից հետո մենք խորհրդակցություններ ենք սկսել մեր ընկերների՝ Մեծ Բրիտանիայից գործընկերների հետ։ <...> Այդ երաշխիքները մեզ կօգնեն ձևավորել մեր պաշտպանունակությունը»,- Рада հեռուստաընկերության եթերում ասել է նա։ Կիևում հույս ունեն, որ անվտանգության երաշխիքների մասին երկկողմ առաջին պայմանագրերը կկնքվեն մինչև ընթացիկ տարվա վերջ։ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագրին, որը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է G7-ի կողմից, միացել է արդեն 13 երկիր, որոնց թվում են Բելգիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Լատվիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ նշվում էր, որ համանման բանակցություններ Ուկրաինան սկսել է նաև ԱՄՆ-ի հետ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 11-12-ն ընթանում էր Վիլնյուսում, G7-ն ընդունել էր Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագիր։ Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Կիևը պետք է ստանա էական ռազմական աջակցություն։
14:50 - 12 օգոստոսի, 2023
«Ակնկալում ենք, որ հետևողական լինեք ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին»․ Նարեկ Այվազյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության առաջ

 |aravot.am|

«Ակնկալում ենք, որ հետևողական լինեք ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին»․ Նարեկ Այվազյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության առաջ |aravot.am|

aravot.am: «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմում-նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նրանք նաև ՀՀ ԱԳՆ-ին ներկայացրին դիմում՝ հրատապ կարգով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, երկրներին։ «Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը դեսպանատան դիմաց նշեց․ «Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության՝ հուլիսի 15-ի հայտարարությունը,  ըստ որի՝ Միացյալ Թագավորության կառավարությունը սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը և շարունակական աշխատանքները, և կոչը՝ բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական քաղաքացիական աջակցության քաղաքականացումից, ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ստեփանակերտից Երևան եկող, վիրահատության կարիք ունեցող բուժառու ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգելու  փաստի վրա։ Ակնկալում ենք, որ հետևողական կլինեք ձեր կառավարության ստանձնած մարդասիրական առաքելությանը և ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին և վերադարձնելով Վագիֆ Խաչատրյանին»։ Նարեկ Այվազյանը կրկին հայտարարեց, որ «Բացում» նախաձեռնության նպատակներն են բացել ՀՀ-ի և Արցախի միջև կենսական ճանապարհը մարդկանց ու ռեսուրսների անվտանգ փոխադրման համար, ստեղծել երաշխիքներ ճանապարհի անխափան և անժամկետ աշխատանքի համար, պաշտպանել մարդու համընդհանուր իրավունքները և կանխել ճանապարհի փակման պատճառով առաջացած հումանիտար աղետը։ Նա նշեց, որ պատրաստ են նաև հանդիպել և քննարկել նշված, ինչպես նաև առևանգված քաղաքացիների վերադարձի հետ կապված հարցեր։
16:23 - 07 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն
 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն |armenpress.am|

armenpress.am: Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ Լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։ Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
11:22 - 28 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։  Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի վաղ Պրիստայկոն քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին երախտապարտ լինելու մասով։Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ուոլեսը հայտարարել էր, որ երբեմն Ուկրաինան պետք է ակտիվորեն իր երախտագիտությունը հայտնի Արևմուտքին օգնության համար։ Ուոլեսը պատմել էր, որ 2022 թվականին ծախսել էր 11 ժամ, որպեսզի հասնի Կիև, որտեղ իրեն հանձնել էին անհրաժեշտ սպառազինության ցանկը։ «Ես նրանց ասացի։ «Գիտեք մենք Amazon չենք»»,- հայտարարել էր բրիտանացի նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում իր ելույթի ժամանակ, նշել էր, որ Ուկրաինան մշտապես երախտապարտ է օգնության համար, այդ թվում Մեծ Բրիտանիային։ «Ես ուղղակի չգիտեմ, թե էլ ինչպես պետք է երախտագիտություն հայտնել։ Կարող ենք առավոտվանից արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին։ Թող նա ինձ գրի, թե ինչպես պետք է երախտագիտություն հայտնել, և ես այդպես էլ կանեմ»,- ասել էր նախագահ Զելենսկին։  Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Պրիստայկոն, Sky News-ի եթերում մեկնաբանելով տեղի ունեցածը, Զելենսկիի խոսքերն անվանել էր «անառողջ սարկազմ»։ Դիվանագետը հավելել էր, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին ցույց տա, որ իր ու արևմտյան գործընկերների միջև կարող են ինչ-որ թյուրիմացություններ լինենլ։   Ավելի ուշ, Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ոչ բավարար երախտագիտության վերաբերյալ իր խոսքերը «մասամբ աղավաղված են»։
13:52 - 22 հուլիսի, 2023
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը
 |1lurer.am|

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը։ «Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից»,- նշել է Հոլանդը։ Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն։ «Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- տեղեկացրել է դիվանագետը, որի խոսքերն է մեջբերում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Նա ոգևորություն է հայտնել հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, և հույս հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։
16:55 - 20 հուլիսի, 2023
Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

tert.am: «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ». այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կամրջի վրա տեղի ունեցածը, գրում է iz.ru-ն։«(Կիևի) ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր հատկանիշները։ Որոշումները կայացնում են ուկրաինացի պաշտոնյաները և զինվորականները՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ղեկավարում են ահաբեկչական պետական կառույցը», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։Հուլիսի 17-ին՝ ժամը 03:05-ին, Ղրիմի կամրջի վրա ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարքի միջոցով ահաբեկչություն է իրականացվել։ Երկու մեծահասակ մահացել է, մի աղջիկ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով։ Վնաս է ստացել Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածին:
12:36 - 17 հուլիսի, 2023