ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։ Շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։ Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նսխարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
05:15 - 26 սեպտեմբերի, 2019
Մամեդյարովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը անհրաժեշտ է համարել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովումը

Մամեդյարովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը անհրաժեշտ է համարել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորեց զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով: Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։
08:04 - 24 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժեւորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական եւ հետեւողական աջակցությունը։Երկուստեք ընդգծվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարեւորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ ԱԳ նախարար Մնացականյանը եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ կատարեցին կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին։ Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը եւ վերջինիս արդյունավետ համակարգումը:Արեւելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ Արեւելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության եւ արեւելյան վեց գործընկեր երկրների միջեւ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:
06:52 - 20 սեպտեմբերի, 2019
Հայաստանում Սվիտալսկիին փոխարինեց Անդրեա Վիկտորինին

Հայաստանում Սվիտալսկիին փոխարինեց Անդրեա Վիկտորինին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։
12:54 - 13 սեպտեմբերի, 2019
Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|

Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|

armenpress.am։ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:«Մենք մշտապես առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները հետևողականորեն բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակությանը, այնպես էլ համագործակցության վրա: Կարող եմ վստահեցնել, որ մեր մտահոգությունները լսելի են»,- ասաց Նաղդալյանը:
12:18 - 13 սեպտեմբերի, 2019
ԱԳՆ-ն արձագանքում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը |aysor.am|

ԱԳՆ-ն արձագանքում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են և՛ դիտորդի, և՛ գործընկերոջ չափանիշները, Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։«Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։ Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքեց, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։
09:00 - 13 սեպտեմբերի, 2019
Ադրբեջանը ՀԱՊԿ-ի վրա ուղիղ ազդեցության լծակներ չունի. ՀՀ ԱԳՆ |news.am|

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի վրա ուղիղ ազդեցության լծակներ չունի. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Չի կարելի ասել, թե Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ի վրա, քան Հայաստանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն են հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի եւ Բաքվի միջեւ համագործակցության հնարավոր ակտիվացման հետ:Նրա խոսքով՝ Ադրբեջանը միայն անուղղակի ազդեցություն ունի այդ կազմակերպության վրա՝ ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:«Մենք չենք ընդունում վետոյի իրավունքը, քանի որ տվյալ դեպքում մենք համատեղ ենք որոշում կայացնում: Այսինքն, որեւէ պետության որեւէ կարգավիճակ տրամադրելու համար մենք պետք է համատեղ որոշում կայացնենք»,- ասաց Քոչարյանը:
09:01 - 10 սեպտեմբերի, 2019
Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա. ԱԳ նախարարը՝ Գերմանիայից արտաքսված հայերի մասին |aysor.am|

Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա. ԱԳ նախարարը՝ Գերմանիայից արտաքսված հայերի մասին |aysor.am|

aysor.am: Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Գերմանիայի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների արտաքսման խնդրին։ «Գոյություն ունի ռեադմիսիայի համակարգ։ Ընտրություն ունենք անելու. կամ ուզում ենք կանոնավոր, դյուրացված, առանց արտոնագրերի ռեժիմ, կամ ուզում ենք անօրինական միգրացիա։ Երկուսը միասին իրար չեն կպնելու», - ասաց նախարարը։ Հարցին, թե արտաքսված քաղաքացիների մի մասը կիսատ է թողել Գերմանիայում բուժման հնարավորությունը, Զ. ՄՆացականյանն արձագանքեց. «Եթե բուժման նպատակով կա դատարանի որոշում, որ բուժումն այնպիսին է, որ չի կարող իրականացվել իրենց քաղաքացիության երկրում, հումանիտար նկատառումներից ելնոլով, Գերմանիան նրանց պետք է պահի երկրում, կամ կա փորձագիտական եզրակացություն, որ նա ճամփորդելու իրավունք չունի, այս դեպքում, բնականաբար, արտաքսել հնարավոր չէ»։
09:48 - 06 սեպտեմբերի, 2019
Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ |news.am|

Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ մինչ այդ կար կետ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ն կարող է դիտորդ ունենալ, սակայն այդ ժամանակ դիտորդի անունը չէր նշվում: «Այժմ առաջարկվում է առավել բարձր՝ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել: Դրանց միջեւ տարբերություն կա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գործընկերը պետություն է, որը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացմամբ եւ կիսում է նրա գաղափարախոսությունը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարեւոր է այն կետի գոյությունը, որի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող երկրները որեւէ գործողություն չեն ձեռնարկի կազմակերպություն անդամի դեմ: «Տվյալ դեպքում որեւէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:
12:30 - 05 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ

Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում։ Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ կողմերն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Այս համատեսքտում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու ոլորտների անմիջական պատասխանատուների միջև շփումների ակտիվացման հարթակներ ձևավորելու ուղղությամբ: ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին միջազգային հարթակներում առկա սերտ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը: Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հարթակի ներուժի լիարժեք կիրառումը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Նախարար Մնացականյանը և Նին Նովոան առանձնահատուկ ընդգծեցին Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար առավել մերձեցնող ամուր կամուրջ: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը՝ առավոտյան, Ուրուգվայի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱԳՆ
05:58 - 15 օգոստոսի, 2019
Ուրուգվայը ՀՀ-ի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու». Զոհրաբ Մնացականյան |tert.am|

Ուրուգվայը ՀՀ-ի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու». Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիակա կա, ինչի մասին էլ վկայում է պաշտոնական այցը: «Ուրուգվայը յուրքանչյուր հայի համար պարունակում է էմոցիոնալ զգացմունք, որովհեըև Ուրուգվայն այն երկիրն է, որը 1965 թ. ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իսկ հետագայում լրացուցիչ օրենսդրական ակտերով ամրապնդել ճանաչման այցը»,- ասաց Զ. Մնացականյանը: «Ուրուգվայը եղել ու մնում է Հայաստանի ջանքերի աջակիցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգում: Այսօր առիթ ունեցանք անդրադառնալ երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերին, վերահաստատեցինք, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը, կարևորեցինք 20.000-անոց հայ համայնքի դերակատարությունը Ուրուգվայում, որոնք ոչ միայն Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, այլև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը որպես հայ»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:  
08:36 - 14 օգոստոսի, 2019
Նախարար Մնացականյանը «Մուդիզի» պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման ՀՀ դիրքորոշումը

Նախարար Մնացականյանը «Մուդիզի» պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման ՀՀ դիրքորոշումը

Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:
06:19 - 13 օգոստոսի, 2019