Ուրուգվայը ՀՀ-ի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու». Զոհրաբ Մնացականյան |tert.am|
08:36 - 14 օգոստոսի, 2019

Ուրուգվայը ՀՀ-ի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու». Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիակա կա, ինչի մասին էլ վկայում է պաշտոնական այցը:

«Ուրուգվայը յուրքանչյուր հայի համար պարունակում է էմոցիոնալ զգացմունք, որովհեըև Ուրուգվայն այն երկիրն է, որը 1965 թ. ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իսկ հետագայում լրացուցիչ օրենսդրական ակտերով ամրապնդել ճանաչման այցը»,- ասաց Զ. Մնացականյանը:

«Ուրուգվայը եղել ու մնում է Հայաստանի ջանքերի աջակիցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգում: Այսօր առիթ ունեցանք անդրադառնալ երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերին, վերահաստատեցինք, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը, կարևորեցինք 20.000-անոց հայ համայնքի դերակատարությունը Ուրուգվայում, որոնք ոչ միայն Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, այլև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը որպես հայ»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել