Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա. ԱԳ նախարարը՝ Գերմանիայից արտաքսված հայերի մասին |aysor.am|
09:48 - 06 սեպտեմբերի, 2019

Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա. ԱԳ նախարարը՝ Գերմանիայից արտաքսված հայերի մասին |aysor.am|

aysor.am: Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիա, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Գերմանիայի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների արտաքսման խնդրին։

«Գոյություն ունի ռեադմիսիայի համակարգ։ Ընտրություն ունենք անելու. կամ ուզում ենք կանոնավոր, դյուրացված, առանց արտոնագրերի ռեժիմ, կամ ուզում ենք անօրինական միգրացիա։ Երկուսը միասին իրար չեն կպնելու», - ասաց նախարարը։

Հարցին, թե արտաքսված քաղաքացիների մի մասը կիսատ է թողել Գերմանիայում բուժման հնարավորությունը, Զ. ՄՆացականյանն արձագանքեց.

«Եթե բուժման նպատակով կա դատարանի որոշում, որ բուժումն այնպիսին է, որ չի կարող իրականացվել իրենց քաղաքացիության երկրում, հումանիտար նկատառումներից ելնոլով, Գերմանիան նրանց պետք է պահի երկրում, կամ կա փորձագիտական եզրակացություն, որ նա ճամփորդելու իրավունք չունի, այս դեպքում, բնականաբար, արտաքսել հնարավոր չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել