Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները Կահիրեում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը |armenpress.am|

Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները Կահիրեում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին հունիսի 2-ին Կահիրեում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչիին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Թեհրանը շուտով կպատասխանի իրանական միջուկային էներգիայի վերաբերյալ առաջարկին, որը ԱՄՆ-ն փոխանցել է օմանյան կողմի միջոցով»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը: Արաղչիին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել, եթե չճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը
20:58 - 02 հունիսի, 2025
Իրանը հայտնել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առաջընթացի մասին |factor.am|

Իրանը հայտնել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առաջընթացի մասին |factor.am|

factor.am: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ որոշ առաջընթաց է գրանցվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցություններում։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Նա միևնույն ժամանակ մերժել է «զրո հարստացման» գաղափարը՝ անվանելով այդպիսի քննարկումները պարզ հռետորաբանություն, որը հիմնականում նախատեսված է սիոնիստական համայնքի համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը։ «Նրանք որևէ իրավունք չունեն զրկելու Իրանի ժողովրդին իր օրինական իրավունքներից՝ պարզապես իրենց մտահոգությունների հիման վրա», – հայտարարել էր Արաղչին։ Նրա խոսքերով՝ Իրանը բազմիցս ընդգծել է, որ որևէ պարագայում չի դրսևորելու նույնիսկ նվազագույն ճկունություն ուրանի հարստացման իրավունքի հարցում։ Ավելի վաղ AFP-ն, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գաղտնի զեկույցին, տեղեկացրել էր, որ Իրանը արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարների արտադրությունը, որը մոտենում է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ 90% մակարդակին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:15 - 31 մայիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
20:21 - 27 մայիսի, 2025
Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Հայաստան |armenpress.am|

Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան: Այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան: «Այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան: Երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և առաջիկայում, երբ արդեն փոխադրումների զրո տոկոս տոկոսադրույքն իրականացվի, տնտեսական համագործակցությունը թռիչքային աճ կարձանագրի»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ լավ համագործակցություն է ձևավորվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:  
19:22 - 26 մայիսի, 2025
Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը
 |1lurer.am|

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը |1lurer.am|

1lurer.am: Հռոմում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունների հինգերորդ փուլը։ Այն տևել է երեք ժամ։ Իրանա-ամերիկյան խորհրդակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Միացյալ Նահանգները սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։ «Այսօր Հռոմում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Ես կարող եմ այն անվանել ամենապրոֆեսիոնալներից մեկը։ Մենք ներկայացրել ենք Իրանի դիրքորոշումը, որը չափազանց պարզ է: Կարծում եմ, որ ամերիկյան կողմը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին էլ X-ի իր էջում գրել է. «Այսօր Հռոմում ավարտվեց իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը՝ որոշ, բայց ոչ վերջնական առաջընթացով: Մենք հույս ունենք առաջիկա օրերին որոշակիացնել մնացած հարցերը, ինչը թույլ կտա առաջ շարժվել դեպի ընդհանուր նպատակ՝ հասնել կայուն և արժանապատիվ համաձայնության»:
20:57 - 23 մայիսի, 2025
Հայաստան-Իրան հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի |armenpress.am|

Հայաստան-Իրան հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցը  Հայաստան ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:  Դեսպանն Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան գնահատեց շատ դրական և արդյունավետ:  «Նա շատ արդյունավետ քննարկումներ ունեցավ իր պաշտոնակցի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և ԲՏԱ նախարարի հետ: Եվ այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ և բոլոր ոլորտներում զարգացում են ապրում»,–դեսպանը:  Սոբհանին վստահություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ևս կզարգանան: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստան էր այցելել մայիսի 20-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով: Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։  
16:19 - 22 մայիսի, 2025
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան |armenpress.am|

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո:    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:  «Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների, նաև տարածաշրջանի շահերից: Եվ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին»,–ասաց դեսպանը: Նա հիշեցրեց՝ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:  «Սա կարող է տարածաշրջանում ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք: Բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: Եվ ես կարծում եմ, որ այդ նախագիծը կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը»,–ասաց նա:
16:13 - 22 մայիսի, 2025
Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Ազիզ Նասիրզադեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Ազիզ Նասիրզադեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: Վարչապետը կարևորել է առկա հնարավորությունների լիարժեք իրացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:  Ազիզ Նասիրզադեն վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և նշել, որ Ւրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է ԻԻՀ անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:    
17:48 - 21 մայիսի, 2025
ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն:  Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
15:58 - 21 մայիսի, 2025
Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։ «Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»‎,- ասել է Նասիրզադեն։ Իրանի պաշտպանության նախարարը տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
11:31 - 21 մայիսի, 2025