Արաղչի․ «Բանակցությունների հինգերորդ փուլը բավական բարդ էր»
 |azatutyun.am|
14:14 - 24 մայիսի, 2025

Արաղչի․ «Բանակցությունների հինգերորդ փուլը բավական բարդ էր» |azatutyun.am|

azatutyun.am: Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հինգերորդ փուլը բավական բարդ էր, երեկ Հռոմում կայացած հանդիպման ավարտին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Օմանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի որոշակի հեռանկարներ առկա են։ Այն հանգամանքը, որ բանակցությունները խելամիտ ուղու վրա են, ինքնին առաջընթաց է»,- Իրանի պետական հեռուստատեսության հետ զրույցում նշել է Արաղչին։

Հռոմի բանակցություններում որոշակի, բայց ոչ որոշիչ առաջընթաց է արձանագրվել, իր հերթին հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելություն ստանձնած Օմանի արտգործնախարար Սադր Ալբուսաիդին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել