civilnet.am: Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված Յասին Հուսեյնզադեն։ Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի տեղեկատվական պորտալը։
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա 2023-ի հունվարին զինված հարձակում էր տեղի ունեցել։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն, զինված Կալաշնիկով ինքնաձիգով ճեղքել էր անվտանգության կետը և կրակ բացել դեսպանատան աշխատակիցների վրա: Հարձակման հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ անվտանգության երկու աշխատակից վիրավորվել էին:
comment.count (0)