Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը |armenpress.am|

Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։ Այս մասին Հաթամին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում: Նա ԱԳՆ-ին կոչ է արել լրջորեն ներգրավվել և կանխել տարածաշրջանում անկայունությունը և թույլ չտալ, որ Իրանի քաղաքացիներին վնաս հասցվի։ Արտգործնախարարի տեղակալը ափսոսանք է հայտնել և վստահեցրել, որ դիվանագիտական ապարատը հետամուտ կլինի խնդրին։ Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Խոդաֆարին՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ծագած խնդիրներին հետամուտ լինելու նպատակով:
18:30 - 02 հոկտեմբերի, 2020
Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։ «Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։ «Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։ Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ 
21:50 - 01 հոկտեմբերի, 2020
Ռազմական տարբերակը հարատև լուծում չի ապահովի․ Թեհրան |azatutyun.am|

Ռազմական տարբերակը հարատև լուծում չի ապահովի․ Թեհրան |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաեդ Խաթիբզահեդն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանը: Նա նշել է, որ երեկ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Զարիֆը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզադեհի փոխանցմամբ, Իրանը պատրաստ է ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հակամարտության շուտափույթ կարգավորմանը: «Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն: Մենք համոզված ենք, որ որքան շուտ վերսկսվեն բանակցություններն, այնքան լավ, և հրադադարի հաստատումը միակ ելքն է: Իրանը վստահ է, որ այս ռազմական տարբերակն այս հակամարտության հարատև լուծում չունի»,- այսօր ասել է ԻԻՀ ԱԳ խոսնակը: Խաթիբզադեհի խոսքերով, «Իրանն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին և ակնկալում է կրակի դադարեցում»: «Հրադադարի արագ հաստատումը, ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների վերսկսումը խնդիրը լուծելու միակ հուսալի ճանապարհն է: Իրանի քաղաքականությունն այս հարցում երբեք չի փոխվել, Իրանը միշտ փորձել է աջակցել կողմերի միջև երկխոսությանը, մենք համոզված ենք, որ ռազմական տարբերակն այս երկարատև հակամարտության հարատև լուծում չի ապահովի»,- ասել է Խաթիբզադեհը: Խոսնակն ասել է, որ «դժբատխտաբար, երկու երկրներում էլ խաղաղ բնակիչներն են տուժում այդ կոնֆլիկտից»:
18:18 - 28 սեպտեմբերի, 2020
Ռոհանին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «պատմության մեծագույն հանցագործություն» է անվանել |tert.am|

Ռոհանին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «պատմության մեծագույն հանցագործություն» է անվանել |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, «անարդար, անմարդկային և անօրինական» հակաիրանական պատժամիջոցներ սահմանելով, 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել երկրին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է դաժանության մեջ: «Նրանք դադարեցրել են նույնիսկ դեղամիջոցների և սննդամթերքի փոխանցումը, մենք նախկինում նման դաժան մարդկանց չեն տեսել Սպիտակ տանը… Նրանք մեծագույն հանցագործություններ են կատարել պատմության մեջ»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպմանը:Իրանցի առաջնորդն ընդգծել է, որ եթե մարդիկ ցանկանում են ինչ-որ մեկին մեղադրել երկրում պակասության և խնդիրների համար, ապա բողոքը պետք է հասցեագրել Սպիտակ տանը:Հինգշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի երկու քաղաքացիների և 4 իրանական կազմակերպություն, այդ թվում՝ 3 բանտ:
21:08 - 26 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել հայտնի ըմբիշին մահապատժի ենթարկելու համար |tert.am|

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել հայտնի ըմբիշին մահապատժի ենթարկելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն 27-ամյա իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին մահապատժի ենթարկելու համար Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ է սահմանել, գրում է Reuters-ը։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու իրանցի դատավորի, երեք բանտի և հեղափոխական դատարանի բաժանմունքի նկատմամբ։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահանվել Շիրազ քաղաքի հեղափոխական դատարանի դատավոր Սեյեդ Մահմուդ Սադատիի և Մաշհադ քաղաքի հեղափոխական դատարանի դատավոր Մոհամմադ Սոլթանի նկատմամբ: Ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնված ուղղիչ հիմնարկները գտնվում են Շիրազ, Ուրմիա և Մեշհեդ քաղաքներում: «ԱՄՆ-ն հանձնառու է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ժխտում են Իրանի ժողովրդի ազատությունն ու արդարությունը»,- ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։ 27-ամյա Նավիդ Աֆկարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով, ինչպես նաև Շիրազ քաղաքում անվտանգության աշխատակցի սպանության համար։  
10:46 - 25 սեպտեմբերի, 2020
Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ
 |shantnews.am|

Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ |shantnews.am|

shantnews.am:  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն հատուկ համաձայնեցման կարիք ունի և հավելել․ «Մենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին համակարգում ենք մեր քայլերը Աստանայի բանակցությունների շրջանակում»։ Նա նկատել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի միջև կա համակարգվածություն։  Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կանոնավոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ:    
20:48 - 24 սեպտեմբերի, 2020
Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առցանց հասցեագրված ուղերձում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ոչ բանակցություններ և ոչ էլ պատերազմ կարող է պարտադրել: «Իրանը երբեք չի դառնա առևտրի առարկա Ամերիկայի նախընտրական և ներքաղաքական հարցերում», - հայտարարել է Ռոհանին: Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ նոր ցանկում Պաշտպանության նախարարությունն է և միջուկային ու ռազմական ծրագրերի հետ կապված այլ կառույցներ: Ռոհանին ասել է, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հետ միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Վաշինգտոնը վերջերս միակողմանի վերականգնել է նախքան 2015 թվականի պայմանագիրը ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն փաստաթուղթը կնքած մյուս երկրները հայտարարել են, որ ամերիկացիների այդ որոշումն իրավական ուժ չունի:
15:22 - 23 սեպտեմբերի, 2020
«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

tert.am: Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ն, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար: Ռոհանիի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
19:50 - 20 սեպտեմբերի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 956 հազարից: Ապաքինվել է ավելի քան 22 միլիոն 341 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 մլն 925 հազար 941 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 203 հազար 171 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 308 հազար 014-ի, մահերինը՝ 85 հազար 625-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 497 հազար 434 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 135 հազար 857: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 091 հազար 186 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 19 հազար 195 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում  Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 756 հազար 412 է, մահերինը՝ 31 հազար 283: Վարակվածների թվով տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 416 հազար 198 վարակվածության ընդհանուր, 23 հազար 952 մահվան դեպքով: Թուրքիան վարակվածների ընդհանուր թվով 19-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 299 հազար 810 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 377 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 հազար 306-ի, վերջին մեկ օրում 187 նոր դեպք է արձնագրվել: Վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 41-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 269 է, որից ապաքինվել է 80 հազար 464-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 328 հազար 720 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 122 հազար 917 հազար մահերինը՝ 209: Եգիպտոսում 101 հազար 772 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 733 մարդ: Լիբանանում կա 27 հազար 518 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 281: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3 հազար 731-ի: Մահացել է 168 մարդ:
11:31 - 19 սեպտեմբերի, 2020