ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին
 |armtimes.com|
09:25 - 22 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների բարելավումը հնարավոր է: Եթե Վաշինգտոնը դա ցանկանում է, թող ազդանշան ուղարկի, որ պատրաստ է դադարեցնել ճնշման քաղաքականությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Չեմ հավատում, որ ամեն ինչ անհնար է, բայց կարծում եմ, որ դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն», -Զարիֆն  այս մասին ասել է ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերսկսել հարաբերությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև, եթե Ջո Բայդենն ընտրվի ԱՄՆ նախագահ:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում առցանց քննարկման ժամանակ Զարիֆը հիշել է, որ Իրանը նախկինում բարի կամք է ցուցաբերել եւ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ, այդ թվում ՝ միջուկային ծրագրի շուրջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել