Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Այս մասին հատնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ «ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջև մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։  Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղևորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները և փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը տարածաշրջանում կանխելու գործում Ճապոնիայի մաքսային ծառայութան շնագիտական կենտրոնի գործունեությանը և փորձին։  ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների  փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը ՀՄԿ շրջանակում հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։
11:38 - 26 հունիսի, 2023
Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|

Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|

aravot.am: «Եղել են խարդախությունների դեպքեր, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ հարկ վճարողները գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էին փոխանցում, դրանով թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Այս խնդիրը հաշվի առնելով` ՊԵԿ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի սահմանվում է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը եւ կարգը։ Գործադիրը հավանություն տվեց նախագծին, ըստ այդմ, սահմանվում է, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին կարող է փոխանցում լինել։ ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր: Բադասյանի փոխանցմամբ՝ այս որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի եւ նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս , պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:
13:37 - 01 հունիսի, 2023
ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին

ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-28-ը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից:  Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության հարկման ու թվայնացման հեռանկարներին: Միջազգային համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Անդրսահմանային առևտրի թվայնացում. խոչընդոտները և հեռանկարները» պանելային քննարկման շրջանակում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմը և թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային հարկային ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի՝ հաջողությամբ իրականացված գործընթացին: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՌՀՉՀ (BRICS) մասնակից պետությունների, հարկային ծառայությունների ղեկավարներ, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներ և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գիտական հանրության ներկայացուցիչներ:       
17:34 - 27 ապրիլի, 2023
Կառավարության թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը. Ռուստամ Բադասյան

Կառավարության թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասված է.   «Հարգելի՛ քաղաքացիներ,   Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:   Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը սերտորեն շաղկապված է հարկ վճարելու մշակույթի ամրապնդման ու զարգացման հետ: Պարտաճանաչորեն վճարելով հարկերը՝ քաղաքացին հղում է յուրատեսակ ուղերձ, որ իր համար կարևոր է պետության կայուն զարգացումն ու հարատևության ապահովումը:   Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևոր թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելը, ինչպես նաև՝ հարկ վճարողների և հարկային մարմնի միջև փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Քաղաքացու վճարած հարկերի հետագա ճակատագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ևս պետության առանցքային պարտավորություններից է, որը թույլ է տալիս խորացնել փոխվստահության մթնոլորտը:   Պետական եկամուտների կոմիտեի ուղերձը գործարարներին հստակ է. բարեխղճությունը մշտապես կխրախուսվի և կարժանանա պետության առանձնահատուկ գնահատանքին, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն:   Պետությունն իր հերթին անելու է հնարավորը գործարարների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու և պետության հետ շփումն առավել հարմարավետ դարձնելու համար:   Կարող եմ վստահեցնել, որ կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու:   Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է, որպեսզի արագ զարգացող աշխարհում հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, տարեցտարի ավելացնեն շրջանառության ծավալներն ու պետության հետ ձեռք ձեռքի տված խորացնեն գործընկերային հարաբերությունները:   Անձամբ ես կարևորում և բարձր եմ գնահատում հարկ վճարողի նվիրումն ու վճարած յուրաքանչյուր դրամը, որն ուղղվում է համընդհանուր բարօրության ապահովմանը:   Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ բոլոր հարկ վճարողների առանցքային բնորոշիչները մշտապես լինեն բարեխղճությունը և օրինապահությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ և պայծառ ապագայի»:
11:14 - 19 ապրիլի, 2023
ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով փոխտեղակալին

ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով փոխտեղակալին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել ամերիկյան գործընկերների հետ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուստամ Բադասյանը համակարգի համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային այլ գործընկերների հետ նախանշվող հիմնական առանցքային դրույթները:  ՊԵԿ նախագահը հյուրերին ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը։ Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մաքսային բարեփոխումների համատեքստում ներկայացրել է մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։ Հանդիպման ավարտին Էն Գենզերը բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։
13:06 - 08 ապրիլի, 2023
Իրականացվում են Մարգարայի կամրջով հայ-թուրքական սահմանին անցակետ տեղադրելու աշխատանքներ
 |armtimes.com|

Իրականացվում են Մարգարայի կամրջով հայ-թուրքական սահմանին անցակետ տեղադրելու աշխատանքներ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՊԵԿ-ը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նշենք՝ նշված անցակետից կարող են օգտվել երրորդ երկրի քաղաքացիներն ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք։ Ըստ Բադասյանի՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի այս որոշումը իրականացվի։ «Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի հնարավոր գործարկման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն կերպով իրականացնենք»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Երկար տարիներ անց «Մարգարա» անցակետը առաջին անգամ գործարկվեց, երբ Հայաստանը փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն ուղարկեց:
14:16 - 06 ապրիլի, 2023
Եթե մտել ենք այնտեղ, ուրեմն կասկածներ են եղել․ Ռուստամ Բադասյանը՝ «Ալեքս Տեքստիլ»-ում կատարված ստուգումների մասին
 |tert.am|

Եթե մտել ենք այնտեղ, ուրեմն կասկածներ են եղել․ Ռուստամ Բադասյանը՝ «Ալեքս Տեքստիլ»-ում կատարված ստուգումների մասին |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ալեքս տեքստիլ» ընկերությունում կատարված խուզարկությունների հանգամանքին՝ նշելով․ «Խուզարկությունների համար պատասխանատու է ՔԿ-ն, բայց կասեմ, որ նույն գործի մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտաբերել, որտեղ թաքցված շրջանառություններ կային։ Եթե կհիշեք, մեզ մեղադրում էին, ասում էին «Զովքի» հիմնական մրցակից կա ու իրենք են այդ ամեն ինչը կազմակերպել, ինչը ժպիտ էր առաջացնում։ Բնականաբար մենք որևէ բան չէինք կարող անել ու չէինք կարող այնպես անել, որ այդ սերվերում հայտվեր նաև այդ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ։ Եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն ու կատարեցին հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը»,- ասաց Բադասյանը։ Նա նշեց, որ տեղեկություններ ունեն այլ տարբեր սուբյեկտների հետ կապված և ստուգումներ են իրականացվում։ «Եթե մտել ենք այնտեղ, որտեղ մտել ենք, ուրեմն կասկած է եղել և այլ տեղերում այդ կասկածները չեն հաստատվել»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
13:58 - 06 ապրիլի, 2023
Ռուստամ Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները
 |1lurer.am|

Ռուստամ Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ անկանխիկի կանոնակարգումներին և կանխիկի սահմանափակումների շրջանակներում Կառավարության ձեռնարկած միջոցառումներին: «Հիշում եք, որ օրենքի ընդունումից հետո ունեինք 40 հազար 940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-ների վրա ակտիվացված չէին POS տերմինալները, և այսօր ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ POS տերմինալներն ակտիվացած են: Ընդամենը չնչին հատվածն է, որ վերջնական միջոցառումներ չի ձեռնարկել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի: Կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ-ների միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլ նաև խոշոր գործարքների: Վերջին շրջանում ՊԵԿ-ը այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում՝ սկսած բնակարաններից, նաև այլ ծրագրեր ունենք»,- ասաց նա: Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները, հակառակ դեպքում, հիշեցրեց, օրենսդրության բավականին խիստ միջոցներ են նախատեսված: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Մենք տեսնում ենք միտումներ, երբ բնակարանների առքուվաճառք է տեղի ունենում՝ կանխիկի սահմանափակումները շրջանցելով: Նրանք այդպիսով իրենց սեփականությունը ռիսկի տակ են դնում: Վաղը կարող են այդ գործարքները ինչ-ինչ պայմաններում առ ոչինչ ճանաչվել»:
12:32 - 06 ապրիլի, 2023
ՀՀ ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

ՀՀ ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի ամրապնդմանը:
19:16 - 04 ապրիլի, 2023
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։ «Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նախագահը ներկայացրել է նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը և այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի աջակցությամբ վերակառուցված ՊԵԿ շնագիտական կենտրոնի համատեղ բացման միջոցառում անցկացնելու հնարավորությանը։ Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջև մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը և վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունականության հարցում։ Դեսպանն, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Նշվում է, որ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։
19:31 - 23 մարտի, 2023
ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան
 |news.am|

ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան |news.am|

news.am: Ի՞նչ կարեւոր է, թե այդ շենքը ՊԵԿ-ի բալանսում է, ՊՆ-ի բալանսում է, թե պետգույքն է կառավարում. Պետական գույքը օգտագործման կանոններ ունի ու չի կարող ցանկացած քաղաքացի գա ու ցանկացած ձեւով օգտագործի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի խնդրին, որտեղից դուրս են հանել այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին: «Երկրորդ հանգմանքն այն է, որ վթարային աստիճանի շենքեր են՝ բավական լուրջ անվտանգային խնդիրներով եւ այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը կյանքի ու առողջության համար վտանգավոր է: Որքանով ես եմ տեղյակ, պատկան գերատեսչությունները առնվազն որոշ անձանց մասով կացարանով են ապահովել եւ այլ սոցիալական  միջոցառումների շրջանակներում զբաղվել կամ զբաղվում են»: Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ-ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։ Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել եւ բնակվում են այդտեղ:  
16:02 - 13 մարտի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023