Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։
Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։
Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի նպաստ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունների։ ՊԵԿ նախագահը ողջունել է ՀԿ ղեկավարի առաջարկը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական։
comment.count (0)