ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11-ն ունեն կոտրվածքներ

Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11-ն ունեն կոտրվածքներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը․ Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, Opel մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, նրանք ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:   «27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան: Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիտալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները՝ խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա։
10:44 - 29 մայիսի, 2025
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․ վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
21:05 - 20 մայիսի, 2025
Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիք

Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիք

Մայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։40-ին։ Այրվել է տանիքի 100 քմ հատվածը։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր:
21:00 - 17 մայիսի, 2025