ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն հուշագրի` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից  տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը: Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը` հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոցով: Այն նաև ուղղված է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացների աջակցությանը, մասնավորապես «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստման կրեդիտավորմանը, գործընթացում ներգրավված կազմակերպությունների համագործակցության սերտացմանը:
17:18 - 05 հունվարի, 2023
Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան
 |1lurer.am|

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների ակտիվացմանը, տեղեկացրեց, որ ԿԳՄՍ գործընկերների հետ արդեն նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը։ «Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ տոնական օրերին ՍՇՎ-ներով ու գրիպով հիվանդացության էլ ավելի աճ չի գրանցվել։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա»,- նշեց առողջապահության նախարարը։
13:22 - 05 հունվարի, 2023
Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:  Նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ներառական կրթության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:  Նա միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների և կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: 2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: 
15:22 - 03 հունվարի, 2023
Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։   Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել 2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։ Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։ Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։ Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․ նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում,  որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար, որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար, միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։ Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։ Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։   Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել, ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը, արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար,  եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։ Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։ «Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:   Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»: Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։ Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։   Աննա Սահակյան
16:49 - 30 դեկտեմբերի, 2022
ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

Օրերս Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս oրենքն ընդունվել է 2000 թ․ և Սահմանադրության 2015 թ․ փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ, իսկ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: «ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում»,- ասվում է հիմնավորման մեջ։ Առանձնացրել ենք նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունները, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։   Գիտությունների ազգային ակադեմիան Առաջարկվող փոփոխություններից մի քանիսը վերաբերում են Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ)։  Առաջարկվում է օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող հոդվածում ավելացնել հետևյալ կետը․ «Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից ու կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը»: ԳԱԱ մասին օրենքով սահմանվում է, որ Ակադեմիայի կառավարման մարմիններն են Ակադեմիայի ընդհանուր ժողովը, Ակադեմիայի նախագահությունը և նախագահը: Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են ԳԱԱ նախագահը, նախագահության անդամները, ակադեմիկոսները և թղթակից անդամները, Ակադեմիայի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծով, փաստորեն, առաջարկվում է, որ ստեղծվի կառավարման խորհուրդ, որտեղ կներառվեն նաև լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ Գիտության կոմիտեի առաջարկած ներկայացուցիչները։ Սա նշանակում է, որ կառավարման խորհրդում կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ։ Գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է, որ այս փոփոխության նպատակը մասնակցայնությունն է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ ասում է, որ այսպիսի ներկայացուցչական կառավարումն ավելի կհեշտացնի կառավարության հետ երկխոսությունը։ «Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ բուռն փոփոխություններ են կատարվում։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում, հետևաբար ավելի ներկայացուցչական կառավարումը և պետական կառույցների հետ, տարբեր գերատեսչությունների հետ ավելի համահունչ գործունեությունը ժամանակի հրամայական է»,- նշում է Արթուր Իշխանյանը։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի խոսքով, եթե հիմա որևէ ծրագիր իրականացնելու համար իրենք դիմում են տարբեր գերատեսչությունների, նրանց հետ պաշտոնական գրագրություն վարում, ապա փոփոխություններն ընդունելու դեպքում ԳԱԱ կառավարման խորհրդում տարբեր ժամանակահատվածներում կներառվեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչը կարագացնի և կհեշտացնի երկխոսությունը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԳԱԱ ղեկավար կազմին։ Առաջարկվում է, որ երբ լրանա Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձանց 75 տարին, նրանց լիազորությունները դադարեցվեն։ Իսկ ԳԱԱ ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները։  Սարգիս Հայոցյանի խոսքով առաջարկվող այս փոփոխությունը նախևառաջ լուծում է ռոտացիայի հարցը, ինչպես նաև հաշվի են առնում մարդկանց ֆիզիոլոգիական գործընթացները։ Արթուր Իշխանյանն էլ նշում է, որ սովորաբար մարդու մասնագիտական ակտիվության գագաթնակետը 40-60 տարեկանի տիրույթում է, երբ նա մանագիտորեն բավականաչափ հասունացած է, համապատասխան ունակություններ ունի․ «Այսօր, ցավոք սրտի, ակադեմիայի անդամների միջին տարիքը գերազանցում է 75-ը։ Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք ակտիվության կորուստ։ ․․․․ Մենք գտնվում ենք ծանր աշխարհաքաղաքական վիճակում և եթե ուզում ենք իրականացնել փոփոխություններ, մենք չունենք այլ ռեսուրսներ, պիտի հենվենք մտքի, գիտության վրա, մեր երկրի ապագա զարգացման հիմքում պետք է լինեն գիտությունը, գիտատար տեխնոլոգիաները։ Իսկ դա, ժամանակակից աշխարհի օրինակն ասում է, որ պահանջում է մարդկանց, որոնք լեցուն լինեն ավյունով, աշխարհը փոխելու ցանկությամբ։ Իսկ դա հատուկ է երիտասարդությանը։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք բեկումնային, ճեղքումնային փոփոխություններ, ապա երիտասարդության ներգրավումը անհրաժեշտություն է»։   Գիտական սարքավորումների գնման գործընթացը  Նախագծով առաջարկվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում սահմանել հետևյալը․ «ՀՀ պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումներն իրականացվում են հրատապության սկզբունքով»: Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ խոսքը բյուջեի կապիտալ ծախսերով իրականացվող գնումների մասին է։ Եթե գիտական փոքր սարքավորումները հնարավոր է բյուջեի ընթացիկ ծախսերով ձեռք բերել, ապա մեծ սարքավորումները ձեռք են բերվում կապիտալ ծախսերով, և տվյալ դեպքում գնումն իրականացնում է Գիտության կոմիտեն։ Գիտկոմն, ի դեպ, արդեն հայտարարել է սարքերի ձեռբերման մրցույթ, որի շրջանակում սարքավորման գնումն իրականացնելու է ոչ թե հաղթող գիտական կազմակերպությունը, այ կոմիտեն։ Նախագծով առաջարկվում է Գիտկոմին հնարավորություն տալ հրատապության սկզբունքով ձեռք բերելու գիտական սարքավորումները, որպեսզի ձեռբերման գործընթացն ավելի արագ իրականացվի։ Պետք է շեշտել, որ փոփոխություններն ընդունելու դեպքում հրատապության սկզբունքով գնումներ իրականացնել կկարողանա միայն Գիտկոմը, և ոչ գիտական կազմակերպությունները։ Իսկ բյուջեի ընթացիկ ծախսերով գնումների համար, որոնք իրականացնում են գիտահետազոտական կազմակերպությունները, կշարունակեն գործել «Գնումների մասին» օրենքի կարգավորումները։  Անդրադառնալով գնումների գործընթացի վերաբերյալ գիտաշխատողների շրջանում պարբերաբար բարձրաձայնվող խնդիրներին (խնդիրների մասին մարամասն կարող եք կարդալ այստեղ)՝ Սարգիս Հայոցյանը նշում է, որ գիտական կազմակերպության ղեկավարի անձնական որոշմամբ գործող կարգավորումներով էլ հնարավոր է գիտական սարքերը մեկ անձից գնման ընթացակարգով և ոչ թե մրցութային եղանակով ձեռք բերել։ Գիտկոմի ղեկավարը նկատի ունի կառավարության՝ գնումների գործընթացը կարգավորող որոշման վերջին փոփոխությունները, որոնց համաձայն՝ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ հնարավոր է ավելի դյուրացված ընթացակարգերով գնում կատարել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը շատ է կարևորում առաջարկվող այս փոփոխությունը․ «Ես համաձայն եմ, որ այս կետը շատ բան դեռ չի փոխելու։ Ինչ-որ բաներ փոխելու են, անշուշտ, որովհետև, հուրախություն մեզ, անցած տարի եղավ բյուջեի ավելացում, և նախատեսվում է նաև, որ կավելանա այս տարի, հաջորդ տարի։ Այդ հավելումների մի զգալի մաս գնում է հենց նյութատեխնիկական բազայի արդիականացմանը։ Եվ անշուշտ, այդ ֆինանսներն այսկերպ կօգտագործվեն առավելապես  արդյունավետ։ Դա միայն մասն է ողջ պրոցեսի։ Բոլոր դեպքերում, շատ ուրախալի է, որ սառույցը տեղից շարժվեց»։ Գիտաշխատողների հավելավճարներ Նախագծում ևս երկու կարևոր փոփոխություն է առաջարկվում։ Առաջարկվում է օրենքում սահմանել հետևյալը․ «Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը»։ Այս փոփոխություններով, փաստորեն, առաջարկվում է կոնկրետացնել հավելավճար ստացողների շրջանակը, և հավելավճար կստանան լրիվ դրույքով աշխատող և բազային ծրագրերում ներգրավված գիտաշխատողները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը սա համարում է նախագծի ամենակարևոր կետերից մեկը։  «ՀՀ-ում վերջին 30-ամյակի ընթացքում, ցավոք սրտի, եկեք օգտագործեմ այսպիսի  բառ, արտադրվել են մեծ թվով գիտության թեկնածուներ, որոնք թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո հեռացել են գիտությունից, որևէ առնչություն չունեն գիտական ոլորտի հետ։ Սա առանձնապես ցավալի խնդիր է հումանիտար ոլորտում, որտեղ  մոտ 2000-ի է հասնում այդպիսի մարդկանց թիվը։ Այժմ հստակեցվում է, որ հավելավճար տրամադրվում է միայն  գործող գիտնականներին»,- նշում է պրոֆեսոր Իշխանյանը։  Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, թե որ գիտաշխատողներն են կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար ստանալու։ Ըստ գործող կարգավորումների՝  գիտական աստիճան ունեցող անձինք, կենսաթոշակից բացի, ստանում են նաև հավելավճար։ Առաջարկվում է սահմանել հետևյալը․ «Պետությունը գիտական կազմակերպությունում և բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար»։ Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է՝ կան դեպքեր, երբ մարդիկ գիտական աստիճան են ստանում, սակայն գիտությամբ չեն զբաղվում, և այս փոփոխություններով կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար կստանան նրանք, ում հիմնական զբաղմունքը գիտությունն է եղել։ Սարգիս Հայոցյանի խոսքով սա նաև սոցիալական երաշխիքներ կստեղծի և կնպաստի գիտության մեջ սերնդափոխությանը․ «Տնօրենների վրա որոշ չափով սոցիալական պատասխանատվություն կա, երբ տարեց գիտաշխատողին աշխատանքից ազատելիս փաստացի շատ դեպքերում նրան դնում են ֆինանսական անբարենպաստ պայմանների մեջ։ Այսինքն՝ սոցիալական պատասխանատվության որոշակի բեռ թոթափվում է, ու դրա արդյունքում, եթե դու կարողանում ես վաստակած հանգստի ճանապարհել քո 70 տարեկան աշխատակցին, հետևաբար ընդունում ես նաև երիտասարդ գիտաշխատողների ազատված հաստիքներում, և դա էլ արդեն սերնդափոխության մեխանիզմն է»։  Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ինչպես է լուծվում բավարար քանակով երիտասարդ կադրեր ուենալու հարցը՝ Գիտկոմի նախագահը նշում է․ «Մենք 27 տարբեր տեսակի ծրագիր ունենք, բոլորի մեջ առնվազն պարտադիր է երիտասարդի առկայությունը, իսկ հեռավար և ինտեգրման ծրագրերում առհասարակ երիտասարդ ղեկավար և հիմնականում երիտասարդ խումբ պետք է լինի։ Փորձում ենք երիտասարդության բացը լրացնել այդ ծրագրերով, ավելի ժամանակակից հետազոտություններով զբաղվելու համար արտերկրից ղեկավարով հեռավար լաբորատորիաների ծրագիրն ենք անում։ Մնացած գրեթե բոլոր ծրագրերում անպայման պետք է լինի արտերկրի առաջատար գիտնական խորհրդատու։ Առաջիկա մրցույթներում երիտասարդ կատարողների տարիքային շեմն իջեցրել ենք մինչև առաջին կուրսի ուսանողների, որոնք պետք է հանդիսանան առարկայական օլիմպիադաներում դիպլոմներ ունեցող համապատասխան ուղղությամբ սովորողներ»։  Գիտկոմի դրամաշնորհային ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։   Այլ փոփոխություններ Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հետևյալը․ «Կառավարությունը հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ կատարողականի ցուցանիշները»։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունոը թույլ կտա կարգավորելու գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, որոնց պատճառով «ներկայումս գործնականում անհնար է ունենալ արդյունքների համադրելիություն»:  Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ այս փոփոխությունը գիտահետազոտական կազմակերպությունների ներսում չափողականությունների կարգավորման հարցն է լուծում․ «Եթե մենք խոսում ենք լաբորատորիայի մասին, իմանանք, որ, դիցուք, առնվազն 10 հոգանոց մի միավորման մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ մեկը կարող է գալ, ասել՝ ես լաբորատորիայի վարիչ եմ, 2 հոգով ենք այդտեղ աշխատում, մեկ ուրիշը 20 հոգանոց լաբի վարիչ լինի։ Այսինքն՝ այդ չափողականությունների կանոնակարգման հարցն է, որովհետև դրանից հետո էլ լաբորատորիայի կատարողականը պիտի լինի։ Եթե լաբորատորիա ես, դիցուք, այսքան գիտական արդյունք պետք է տաս, եթե խումբ ես՝ այսքան և այլն»։ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը վաղը կուղարկվի կառավարություն։ Մինչ այդ այն բաց է առաջարկների համար։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև ուղարկվի խորհրդարան։ Խորհրդարանում երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո միայն նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։   Գլխավոր լուսնկարը՝ Սարգիս Խարազյանի Աննա Սահակյան
17:07 - 29 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով |armenpress.am|

Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի անհրաժեշտությունն ելնում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրից: Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով: Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/10 հասցեում գտնվող ընդհանուր 4 հա մակերեսով հողատարածքը՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունը ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը): ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը (մոտ 1,7 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800.0 մլն ՀՀ դրամ: ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից: Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ:
13:24 - 29 դեկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն է, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ուղղակիորեն առնչվում է մեր հանրության բոլոր շերտերի հետ»,- շեշտել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ բազմոլորտ նախարարության արդյունավետ աշխատանքի առաջնային գրավականը միջգերատեսչական և ոլորտային ուղղությունների համագործակցությունն ու ներդաշնակությունն են:Զրույցի ընթացքում նորանշանակ նախարարը նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների ընդհանուր վիճակն ու մանկավարժների ատեստավորման համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում մշտապես պատրաստակամ է աջակցել նախարարության կողմից նախաձեռնվող ծրագրերին և միջոցառումներին:
15:22 - 27 դեկտեմբերի, 2022
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը մասնավորապես գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ: Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Չինաստանի դասական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրին՝ շեշտելով, որ դրա շրջանակում իրականացված աշխատանքները բավական մեծ առաջընթաց ունեն: Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական խորհրդի և չինական կողմի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում հստակեցվել են 2023 թ. 5 գրքերի թարգմանությանն ուղղված քայլերը: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար: Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ առկա է մեծ ներուժ՝ մշակույթի և ստեղծագործական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն ավելի քանի 10 օր է՝ փակել է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, որի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհի հետ կապից: «Սա այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ: Դրա հետևանքով արձանագրվել է կրթության իրավունքի խախտում. ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Բացի դրանից՝ Հայաստանում են գտնվում շուրջ 270 արցախցի երեխաներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ և բնակության վայր: Նախօրեին Գորիսում հանդիպել եմ այդ երեխաներին, և բոլորիս խնդիրը պետք է լինի օր առաջ ապահովել նրանց հիմնարար իրավունքի իրացումը: Կարծում եմ, որ տվյալ իրավիճակի հասցեական ու հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են էապես նպաստել խնդրի արագ կարգավորմանը: Հույս ունեմ, որ այս պարագայում ևս կլինի համարժեք արձագանք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը ևս մեկ անգամ գոհունակություն է հայտնել հայ-չինական փոխգործակցության որակից ու մակարդակից և վստահեցրել, որ առաջիկայում կարվի ամենայն հնարավորը՝ այն ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Ֆան Յոնգը հավաստիացրել է, որ չինական կողմը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ԿԳՄՍ ոլորտներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի համակարգի զարգացմանը: Նա փաստել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ չնայած համաճարակը որոշ չափով դանդաղեցրել էր գործընթացը: Դեսպանը կարևորել է նախարարի ներկայացրած բոլոր ծրագրերը՝ վստահեցնելով, որ կհամագործակցեն դրանց ուղղությամբ: Դեսպանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում չինական կողմը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում: Դեսպանը նաև փաստել է, որ իրավամբ խախտվել է արցախցի երեխաների կրթության իրավունքը և հույս հայտնել, որ խնդիրն օրն առաջ կլուծվի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:17 - 23 դեկտեմբերի, 2022
Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները: Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ: Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ: Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր: Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ: Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:
17:38 - 22 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար
 |armenpress.am|

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 975 միլիոն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մի շարք հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքները անելու համար: Եվ այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը: Եվ այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում իրականացնել»,- ասաց Անդրեասյանը: Նախագծով առաջարկվում է նաև իրականացնել շինարարական աշխատանքներ չորս մշակութային հաստատություններում: «Այն էապես կփոխի այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտա, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների»,- նշեց Անդրեասյանը: Նախագծով նախատեսվում է նաև 6 կրթական հաստատությունները և երեք մշակութային հաստատությունները գույքով ապահովել: «Այստեղ հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները և ներկայումս գույքի ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- եզրափակեց Անդրեասյանը:
12:24 - 22 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը,  երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով,  որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և  կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը: Նա ասաց,  որ  առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել: «Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ  Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը  հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության  և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛  նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:
16:54 - 21 դեկտեմբերի, 2022
Դատախազությունը պահանջում է Գևորգ Լոռեցյանին նորից կալանավորել

 |factor.am|

Դատախազությունը պահանջում է Գևորգ Լոռեցյանին նորից կալանավորել |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը բողոքարկել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և պահանջում է Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշումը բեկանել ու կալանավորել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գևորգ Լոեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարող Հրաչիկ Քանանյանին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բերման են ենթարկվել»։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:30 - 19 դեկտեմբերի, 2022
Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան

Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։ «Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք ենք տանում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։ Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։ Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներով դիմել եմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:52 - 17 դեկտեմբերի, 2022
Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են․ ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են․ ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ընդհանրապես, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ: «Հայաստանի Հանրապետությունը «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն: Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից: Ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա անմիջական մոտակայքում կամ հենց ուսումնական հաստատության տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց, որը հնարավոր գործողությունների պարագայում դառնում է առաջնահերթ խոցման թիրախ։ Ուստի, երեխաների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք է՝ զերծ մնալ այդ հաստատություններում ռազմական բնույթի կառույցների տեղակայումից։ Ընդ որում, լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին հնարավոր մեղադրանքներ հնչեցնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ինչ վերաբերում է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ապա այս առումով նախարարությունը հետևողականորեն ձեռնարկվում է անհրաժեշտ քայլեր՝ առարկայական նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մասնավորապես, 2021 թվականից կազմակերպվում են մարզառազմական ճամբարներ, որոնք, նոր չափորոշիչի ներդրմամբ պայմանավորված, 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար։  
17:16 - 16 դեկտեմբերի, 2022
Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

 |armenpress.am|

Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է |armenpress.am|

armenpress.am: Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի՝ շուրջ 22000 երեխա զրկված է իր կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի՝ շուրջ 300 երեխա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։ Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։ Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է, և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։ Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։
15:21 - 16 դեկտեմբերի, 2022
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի
 |armtimes.com|

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի |armtimes.com|

armtimes.com: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշեց, որ աշխարհի առաջնությունում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար՝ 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ, ազգային թիմերի 2-րդ մարզիչները 1 մլն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ: Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն ստանալով 6, 3.6 և 1,4 մլն դրամ: Համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները: Գումարները ներառում են վճարվող հարկերն ու տուրքերը: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ-ը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126 բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին ևս համապատասխան մրցաշարեր են գրանցվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 22 մեդալ»,- ասաց Անդրեասյանը: Նրա խոսքով՝ շուրջ 170 հոգի են ծրագրի շահառու և առաջիկայում ստորագրման կներկայացվի այս մրցանակները ստացողների ցանկը. «Տարվա լավագույն մարզիկներ մրցույթի հաղթողների վճարվող գումարը կավելանա, և յուրաքանչյուրին կտրամադրվի 5 միլիոն դրամ»:
13:41 - 15 դեկտեմբերի, 2022