ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է․ «Պատիվ ունեմ» դաշինք

Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է․ «Պատիվ ունեմ» դաշինք

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.  «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել:ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին  իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում»։ 
13:18 - 20 հունվարի, 2023
Զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ»-ով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու համար․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ»-ով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու համար․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Պարզվել են ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: «Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են ողբերգության հանգամանքները, մասնավորապես հրդեհի առաջացման, զինծառայողների մահվան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանված լինելու վիճակը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին և հնարավոր անգործությանն իրավական գնահատական տալու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ձևավորվել է քննչական խումբ։ Հունվարի 19-ի գիշերը՝ դեպքից կարճ ժամանակ անց, քննիչների և փորձագետի կողմից սկսվել և մինչև օրվա առաջին կեսը շարունակվել են դեպքի վայրի զննության աշխատանքները։ Դրանց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահի դրությամբ կատարված քննչական, վարութային գործողություններով, այդ թվում նաև հարցաքննված ականատես-վկաների ցուցմունքներով պարզվել են դեպքի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, ըստ ստացված նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտե վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։ 2023 թվականի հունվարի 18-ին զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։ 18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած՝ պառկել է քնելու։ 19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։ Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։ Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։ Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։ Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։ Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր միջոցները նաև հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարույթի շրջանակում լիարժեք ստանալու համար։ Այդ նպատակով մամուլում տեղ գտնող՝ դեպքին առնչվող, իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները ևս դարձվելու են ստուգման առարկա։ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քրեական վարույթի ընթացքի և արդյունքների մասին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:   Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի
00:22 - 20 հունվարի, 2023
Դեպքի վայրում հայտնաբերվել է տարաներով լցված վառելիք, որը, ըստ նախնական տեղեկությունների, բենզին է․ զինվորական դատախազ

Դեպքի վայրում հայտնաբերվել է տարաներով լցված վառելիք, որը, ըստ նախնական տեղեկությունների, բենզին է․ զինվորական դատախազ

Դեպքի վայրում հայտնաբերվել է տարաներով լցված վառելիք, որը, ըստ նախնական տեղեկությունների, բենզին է։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը՝ անդրադառնալով հունվարի լույս 19-ի գիշերը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքին, որի ետևանքով 15 զինծառայող զոհվել է։ Նա նշեց, որ տարաները առգրավվել են, հետագայում փորձաքննություններով կպարզվի պարունակությունը՝ դա դիզվառելիք է, թե բենզին է․ «Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբենզին է»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի վերաբերյալ նախնական տվյալներ էին հաղորդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատարը, պատասխանելով լրագրողների հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է բենզինի օգտագործման՝ կառավարության նիստին նկարագրված տեսարանը, ասել է, որ դա միայն վարկած է, իսկ ինքը չի կարող հստակ ասել։ Նա նշել է, որ երեկոյան, երբ ինքն այնտեղ է եղել, բենզին չի եղել, եթե լիներ էլ, ինքը թույլ չէր տա կիրառել։ Դասակի հրամանատարը հավելեց, որ իրենց տրամադրվածը չոր փայտ է ու քարածուխ, և դրանք վառում են թղթով։ Նշենք նաև, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը հարցազրույցում հաստատեց այն նախնական տեղեկությունը, որ ինժեներասակրավորային վաշտի՝ կոչումով կապիտան սպան, գտնվելով տվյալ շինությունում և հանդիսանալով օրվա պատասխանատու հերթապահ, գիշերը՝ 01։30-ի սահմաններում, միջանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և 5 լիտրանոց պլաստմասե տարայում գտնվող ավտոբենզինը լցրել է վառարանի մեջ․ «Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, որի արդյունքում հրդեհը տարածվել և մեծ արագությամբ բռնկվել է, փորձել է բարձրաձայնել, գոռացել է, միջոց է ձեռնարկել զինվորներին հանելու, բայց կրակը շատ արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, և զինվորները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել»։ Զինդատախազի խոսքով այդ սպան ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցություն առկա է, բայց դեռևս կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում ունի բազմաթիվ վնասվածքներ, շփումը սահմանափակ է»։ Էլիզբարյանը նաև նշեց, որ մուտքի արգելափակումից հետո միջամտել են դրսում ծառայություն իրականացնող ժամկետային մի քանի զինծառայողներ, երկու ժամկետայինի ճաղավանդակով պատուհաններից մի կերպ հնարավորություն է եղել դուրս հանել, այնուհետև ծխի և մրի պայմաններում այլևս միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել, ահազանգվել է պատկան մարմիններին։ Զինդատախազի խոսքով ներկա պահին քննիչներն արդեն 2, 3 զինծառայողի հարցաքննել են, նաև հոսպիտալում գտնվող զինծառայողի։ Այս պահին հարցաքննությունների, փորձաքննությունների փուլն է․ «Տարբեր փորձաքննություններ [կիրականացվեն]․ հասկանալի է, որ դիակի դատաբժշկական փորձաքննություններն առանձին բնույթ են կրելու, որովհետև որոշ մասը անճանաչելի են, գենետիկական նմուշներ կվերցվեն, կնշանակվեն գենետիկական փորձաքննություններ»։
23:31 - 19 հունվարի, 2023
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
 |armenpress.am|

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.)  տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Նախորդ օրվա ընթացքում մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտակերտի շրջանի դպրոցների աշակերտների համար սննդի փաթեթներ տրամադրելու նպատակով։ Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
20:48 - 19 հունվարի, 2023
Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյան

Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը: Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով: ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում:
19:43 - 19 հունվարի, 2023
ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը. «Հայաստան» դաշինք

ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ «ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը»։
19:21 - 19 հունվարի, 2023
Դասակի հրամանատարը մանրամասներ է ներկայացնում զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքից

Դասակի հրամանատարը մանրամասներ է ներկայացնում զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքից

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատարը, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է բենզինի օգտագործման՝ կառավարության նիստին նկարագրված տեսարանը, ասաց, որ դա միայն վարկած է, իսկ ինքը չի կարող հստակ ասել։«Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որոնք չեմ կարող բարձրաձայնել․ սա այդ դեպքը չի»։  Նա նշեց՝ դեպքը տեղի է ունեցել 12։30-ից 01։00-ն, ինքը դեպքի վայր է եկել մոտ 01։20-ը։ Հրամանատարը մանրամասնեց՝ քանի որ գյուղում գազ չկա, իրենց փայտ ու քարածուխ են տրամադրել։ Հարցին, թե վառարանը վառելու համար այլ միջոց տրամադրու՞մ են, քանի որ նշվում է, որ դրա համար այլ միջոց է տրամադրվում եւ արգելվել է բենզինի կիրառումը, նա պատասխանեց․«Եթե քարածուխ ու ցախ ա, դրանք հնարավոր է թղթով վառել»։ Լրագրողի նույն հարցին՝ վառարանը վառելու համապատասխան միջոցների մասին, դասակի հրամատարը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ որ պաշտոնյան ա ասել․․․ չեմ կարող ասել, էդ հարցին չեմ կարող պատասխանել»։ Նա նշեց, որ երեկոյան, երբ ինքն այստեղ է եղել, բենզին չի եղել, եթե լիներ էլ, ինքը թույլ չէր տա կիրառել։ Դասակի հրամանատարը հավելեց, որ իրենց տրամադրվածը չոր փայտ է, եւ վառում են թղթով։
18:29 - 19 հունվարի, 2023
Երասխում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երասխում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:  Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
18:02 - 19 հունվարի, 2023
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: «Շատ տխուր լուր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի մասին, որը 15 զինծառայողի կյանք խլեց։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին»,- իր թվիթերյան էջում գրել է Գալագերը։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
17:45 - 19 հունվարի, 2023
Աղոթում եմ ընտանիքների մխիթարության համար․ Արամ Ա-ն ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Աղոթում եմ ընտանիքների մխիթարության համար․ Արամ Ա-ն ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժի մասին: Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Թող Աստված անսասան պահի մեր հայրենիքն ու Հայոց բանակը»,- նշված է Արամ Ա-ի ցավակցության մեջ: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
17:13 - 19 հունվարի, 2023
ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը ցավակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: «Շատ վշտացած եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Իմ խոր ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
17:08 - 19 հունվարի, 2023
Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում, որը ստորագրվել է այսօր։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է հրամանագրում։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահը հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով՝ շնորհելով Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։  Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքի առիթով պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
16:58 - 19 հունվարի, 2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ |armenpress.am|

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն: «Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։ Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։ Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի / 19․01․2023
16:06 - 19 հունվարի, 2023
Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողներն էլ գիտակցություն ունեն. Կարինե Բաբայան |1lurer.am|

Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողներն էլ գիտակցություն ունեն. Կարինե Բաբայան |1lurer.am|

1lurer.am: Գիշերը ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել։ Այս մասին «Լուրերի» հետ զրույցում նշել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը: Կարինե Բաբայանի խոսքով վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողն ունեն գիտակցություն, կարողանում են խոսել: «Կան և՛ խոր այրվածքներ, մակերեսը բավականին է, և՛ շնչուղիների այրվածք, այսինքն՝ ինհալացիոն այրվածք, որը պատճառ է հանդիսացել երկու զինծառայողների՝ վերակենդանացման պալատում գտնվելուն: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Մեկ զինծառայողը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, այնտեղ շարունակում է բուժումը: Ընդունվել է միայն երեք զինծառայող»,- ասել է Կարինե Բաբայանը: Նա նշեց, որ առաջիկա մի քանի օրը հիվանդները դեռ ծանր վիճակում կլինեն, այնուհետև վիճակի կայունացումից հետո կտեղափոխվեն այրվածքային բաժանմունք և այնտեղ կշարունակեն իրենց բուժումները: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։
15:36 - 19 հունվարի, 2023