Երասխում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում․ քրեական վարույթ է նախաձեռնվել
18:02 - 19 հունվարի, 2023

Երասխում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: 

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել