Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողներն էլ գիտակցություն ունեն. Կարինե Բաբայան |1lurer.am|
15:36 - 19 հունվարի, 2023

Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողներն էլ գիտակցություն ունեն. Կարինե Բաբայան |1lurer.am|

1lurer.am: Գիշերը ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել։ Այս մասին «Լուրերի» հետ զրույցում նշել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Կարինե Բաբայանի խոսքով վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողն ունեն գիտակցություն, կարողանում են խոսել:

«Կան և՛ խոր այրվածքներ, մակերեսը բավականին է, և՛ շնչուղիների այրվածք, այսինքն՝ ինհալացիոն այրվածք, որը պատճառ է հանդիսացել երկու զինծառայողների՝ վերակենդանացման պալատում գտնվելուն: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Մեկ զինծառայողը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, այնտեղ շարունակում է բուժումը: Ընդունվել է միայն երեք զինծառայող»,- ասել է Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ առաջիկա մի քանի օրը հիվանդները դեռ ծանր վիճակում կլինեն, այնուհետև վիճակի կայունացումից հետո կտեղափոխվեն այրվածքային բաժանմունք և այնտեղ կշարունակեն իրենց բուժումները:

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել