ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|

azatutyun.am:  Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կայանալիք նիստում պաշտոնական որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունից: «Արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները երկարացնելու մասին, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ վեց ամսով: Որոշումը կկայացվի առանց քննարկման», - ասել է աղբյուրը: Սահմանափակումները երկարաձգելու որոշումը հաստատվել է հունիսի 24-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվում են տարեկան երկու անգամ` հուլիսին և հունվարին: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ` կապված Ղրիմի հետ: Պատժամիջոցները բազմիցս ընդլայնվել և երկարաձգվել են: Կասեցվեցին բանակցությունները առանց վիզայի ռեժիմի և համագործակցության մասին նոր հիմնական համաձայնագրի հետ կապված, Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների համար Միության երկրներ մուտքի արգելք մտցվեց, նրանց ակտիվները սառեցվեցին: Հայտարարվեց նաև առևտրի, ֆինանսական և ռազմական սահմանափակումների մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք սահմանեց Եվրամիությունից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:
11:53 - 12 հուլիսի, 2021
Պատրաստ ենք նպաստել Հայաստանի տնտեսական և սոցիալական վերականգնմանը. Օլիվեր Վարհեի

Պատրաստ ենք նպաստել Հայաստանի տնտեսական և սոցիալական վերականգնմանը. Օլիվեր Վարհեի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:  Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով  ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով, մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: «Բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում ենք որպես Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Օլիվեր Վարհեին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում:Պարոն Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականությունը»,- ասել է Օլվեր Վարհեին: Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Պարոն Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:  Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից  մեր երկրին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացի, GSP+ համակարգի հետագա գործակցությունն ապահովելու առումով: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը: Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում:   
14:31 - 09 հուլիսի, 2021
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ քարտեզների տրամադրումը |tert.am|

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ քարտեզների տրամադրումը |tert.am|

tert.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանին Հայաստանի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը: Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել՝  Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»,- գրել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
18:46 - 04 հուլիսի, 2021
ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար |azatutyun.am|

ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է. 1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար, 2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին, 3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, 4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը, 5. Ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:   Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է», - փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը: Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք: Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: «Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը: Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը: «Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, մանրամասնելով. «ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ` ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում»: Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: «Հատկապես Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի», - նշում է զեկույցը, փաստելով, որ մարզը առանց այդ էլ տևական ժամանակ խնդիրներ է ունեցել ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք օթևանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն: «Հիմնվելով հյուսիսային մարզերի օրինակի և տեղում առկա կարքիների վրա` Եվրամիությունը ներդրումներ կանի Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ամրապնդելու համար: Առաջնային ոլորտները կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին»: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն: Վերջին` հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես կանաչ Երևանին: «Մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, հավելելով` Եվրամիությունը պատարաստ է ներդրումներ անել «խելացի քաղաք» փաթեթի իրագործման համար: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը: Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս նպատակների իրագործման համար կտրամադրվի մինչև120 միլիոն եվրո: Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է` երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցել Հարավային Կովկասի ետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում` պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը: Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` Եվրամիության 28 երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում: «Մենք ուզում ենք կազմել մի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին և հնարավորություններին, միաժամանակ կենսունակ կլինի նաև ապագայում», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, հավելելով. «Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում շարունակելու է մնալ աջակցությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, որոնք այնքան կարևոր են մեր համագործակցության ընթացքում դրական, կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար»:
11:57 - 03 հուլիսի, 2021
Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով առաջիկա օրակարգը |armenpress.am|

Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով առաջիկա օրակարգը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հուլիսի 2-ին նախանշել են մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։ «Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։  «Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։ «Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Ծրագիրն ընդգրկում է առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ Քովիդ-19 համավարակից հետո, կամրապնդվեն տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են ընտրյալ տաս թիրախային լավագույն նպատակները՝ մինչև 2025թ․ և համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված են հստակ պարտավորություններ: Թիրախային նպատակների շարքում են՝ լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, 250000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով, անվտանգ ջրի ծառայությունների և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ համացանցի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների պատվաստումների օժանդակությունը, լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հնարավորությունների ապահովումը: Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։ Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որը համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:    «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ.՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման և խորացման նպատակով: Գործընկերությունը զարգացել է ըստ յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների և առաջընթացի՝ թույլ տալով ներդրնել ճկուն և ներառական տարբերակում ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու և տարածաշրջանային ինտեգրումը համատեղ խթանելու գործում: 2017թ. Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ օրակարգի շնորհիվ՝ ԱլԳ-ն ապահովել է շոշափելի արդյունքներ, բարելավել է մարդկանց կենսակերպը: Հաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2019 թ.՝ լայն և ներառական խորհրդակցությունների միջոցով: Արդյունքը հետևյալ փաստաթղթերի ստեղծումն է․ Համատեղ հաղորդակցություն «Արևելյան գործընկերությունը 2020թ․ հետո, դիմակայունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը» և «2020թ հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ ԵՄ խորհրդի եզրակացությունները»։ Այս փասթաթղթերը հիմք են գործընկերության համար սահմանված նոր տեսլականով, որում դիմակայունությունը հաստատված է որպես գերակա քաղաքական շրջանակ և նախանշված են հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները՝ տնտեսությունը և միակցվածությունը, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը, շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունությունը, թվային վերափոխման աջակցությունը և արդար, ներառական հասարակությունները։ Այն ընդունվել է ԱլԳ առաջնորդների տեսաժողովում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսին:   Հաջորդ քայլերը Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
10:39 - 03 հուլիսի, 2021
Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների  համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության գրասենյակը։ «Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով  հասանելի  2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները,  ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։   «Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է  կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության  խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։  «Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի  աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Ծրագիրն ընդգրկում է առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ Քովիդ-19 համավարակից հետո, կամրապնդվեն  տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են ընտրյալ տաս թիրախային լավագույն նպատակները՝ մինչև 2025թ․ և համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված են հստակ պարտավորություններ: Թիրախային նպատակների շարքում են՝  լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և  երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, 250000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով,  անվտանգ ջրի ծառայությունների և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ համացանցի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների  պատվաստումների օժանդակությունը, լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հնարավորությունների ապահովումը: Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։ Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որը համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:  Ակնարկ «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ.՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման և խորացման նպատակով:  Գործընկերությունը զարգացել է ըստ յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների և առաջընթացի՝ թույլ տալով ներդրնել ճկուն և ներառական տարբերակում ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու  և տարածաշրջանային ինտեգրումը համատեղ խթանելու գործում: 2017թ. Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում  համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ օրակարգի շնորհիվ՝  ԱլԳ-ն ապահովել է շոշափելի արդյունքներ, բարելավել է մարդկանց կենսակերպը: Հաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2019 թ.՝ լայն և ներառական խորհրդակցությունների միջոցով: Արդյունքը հետևյալ փաստաթղթերի ստեղծումն է․ Համատեղ հաղորդակցություն «Արևելյան գործընկերությունը 2020թ․ հետո, դիմակայունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը» և «2020թ հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ  ԵՄ խորհրդի եզրակացությունները»։ Այս փասթաթղթերը հիմք են գործընկերության համար սահմանված նոր տեսլականով, որում դիմակայունությունը հաստատված է որպես գերակա քաղաքական շրջանակ և նախանշված են հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները՝ տնտեսությունը և միակցվածությունը, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը, շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունությունը, թվային վերափոխման աջակցությունը և  արդար, ներառական հասարակությունները։ Այն  ընդունվել է ԱլԳ առաջնորդների տեսաժողովում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսին: Հաջորդ քայլերը Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար Համատեղ աշխատանքային փաստաթուղթ․վերականգնում, դիմակայունություն և բարեփոխումներ․Արևեյլան գործընկերության հետ 2020թ․ առաջնահերթությունները Արևելյան գործընկերությունը 2020թ հետո, դիմակայունության ամրապնդում, Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը Ապագա առաջնահեևթություններ Factsheet future priorities «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» ձեռքբերումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:45 - 02 հուլիսի, 2021
ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել |1lurer.am|

ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել |1lurer.am|

1lurer.am: Բրյուսելը Բելառուսի ժողովրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, թեպետ Մինսկը դադարեցրել է Արևելյան գործընկերության ծրագրին իր անդամակցությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը դադարեցրել է Արևելյան գործընկերությանը Բելառուսի անդամակցությունը, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք բելառուս ժողովրդի հետ շարունակելու աշխատանքը՝ ուղղված կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն»,- նշել է Ժոզեպ Բորելը: Նախօրեին՝ հունիսի 28-ին, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկիրը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:
15:01 - 29 հունիսի, 2021
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը |armenpress.am|

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության խորհուրդը հունիսի 29-ին հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ  համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: «ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև  անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում: Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ և՝ այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։ Կատարի հետ համաձայնագրի միջոցով շուկան հավասարապես կբացվի անդամ բոլոր 27 երկրների համար․ կապահովվի Կատարի և ԵՄ-ն միջև ավիափոխադրումների համար գործող կանոնների ու ստանդարտների արդիականացումը։ Համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ առաջինը՝ ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրների միջև: Բոլոր չորս համաձայնագրերի դրույթներով կամրագրվեն բնապահպանական, սոցիալական և արդար մրցակցության պահանջներ և դրանց կիրարկման կուռ մեխանիզմներ` մրցակցության ցանկացած խեղաթյուրումից կամ այլ չարաշահումներից խուսափելու նպատակով: Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։ Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև, համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից:  
14:03 - 29 հունիսի, 2021
Բելառուսը հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին |tert.am|

Բելառուսը հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է iz.ru-ն։ «Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում: Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։ Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:
20:14 - 28 հունիսի, 2021
ԵՄ խորհուրդը հաստատել է ոլորտային պատժամիջոցները Բելառուսի տնտեսության դեմ |azatutyun.am|

ԵՄ խորհուրդը հաստատել է ոլորտային պատժամիջոցները Բելառուսի տնտեսության դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհուրդը հաստատել է ոլորտային պատժամիջոցները Բելառուսի տնտեսության դեմ: Դրանք կանդրադառնան նավթային, բանկային և մի շարք այլ ոլորտների վրա: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական պարբերականում փաստաթղթի հրապարակումից հետո: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով իր ռեժիմի դեմ արևմտյան պատժամիջոցների նոր փաթեթը, հայտարարել է, թե համագործակցության համար ԵՄ երկրներից բացի աշխարհում բավական շատ այլ երկրներ կան: Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Եվրամիությունը հաստատեց Մինսկի դեմ անձնական պատժամիջոցների չորրորդ փաթեթը 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո: Սահմանափակումների ցուցակում ընդգրկված է 78 անձ և 8 ընկերություն, որոնց ակտիվները կսառեցվեն: Եվրամիությունից հետո Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան:
12:07 - 28 հունիսի, 2021
ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի ԱԳ նախարար |armenpress.am|

ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ տարածաշրջան այցի արդյունքները: Նրա համոզմամբ՝ կայունության ու կանխատեսելիության կարիքը տարածաշրջանը շատ ունի: «Այցը լավ ժամանակաշրջան էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին, մենք պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»,-համոզմունք հայտնեց Լանդսբերգիսը: Նա հուսով է, որ վերջերս նաև Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակություն ունենալ: «Ժամանակն է խոսելու Եվրամիության դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհներով միջոցով, թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Եվրամիությունը գիտի, թե դա ինչպես պետք է անել»,- նշեց Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
17:50 - 26 հունիսի, 2021
Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին   |armenpress.am|

Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am:  Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը: Նա անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին: «Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»,- ասաց Շալլենբերգը: Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը: «Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:
17:32 - 26 հունիսի, 2021
Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ համարեց ԼՂ խնդրի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը |armenpress.am|

Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ համարեց ԼՂ խնդրի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն: Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից Արևելյան գործընկերության երկրներ կատարած առաջին համատեղ այցն է ՝ լիազորված Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից: «Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»,- գնահատեց Աուրեսկուն՝ նշելով, որ այցերի ընթացքում իրենք փոխանցել են ԵՄ և անդամ պետությունների սոլիդարության ուղերձները: «Միևնույն ժամանակ մենք փոխանցեցինք ԵՄ հանձնառությունները՝ առաջնահերթ համարելով բոլոր երեք հարավկովկասյան պետությունների անվտանգությունը, կայունությունն ու բարօրությունը, ինչպես նաև ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու այս տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա ԵՄ համար ունի ռազմավարական նշանակություն»,- հայտարարեց Ռումինիայի ԱԳ նախարարը: Անդրադառնալով տարածաշրջանում ձգձգված հակամարտություններին՝ Բոգդան Աուրեսկուն նշեց, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, մասնավորապես, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար: «Տվյալ համատեքստում հատկապես կարևոր է մոբիլիզացնել ԵՄ ուշադրությունն այս հարցում՝ հստակեցնելու լավագույն ուղիները՝ օգտագործելու ԵՄ գործիքակազմը և համագործակցության ձևաչափերը՝ աջակցելու տուժած երկրներին»,- ասաց Աուրեսկուն: Նա հորդորեց Հարավային Կովկասի իրենց գործընկերներին լավագույնը քաղել ԵՄ Արևելյան գործընկերության կողմից տրամադրվող գործիքակազմից՝ ուժեղացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հանուն խաղաղության, բարօրության և ի շահ ժողովուրդների: «Երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին տարածաշրջանային հնարավոր ձևաչափի ստեղծմանը, որի կազմում կլինեն երեք պետությունները»,- հայտնեց նախարարը: Նա նշեց, որ բոլոր երեք մայրաքաղաքներում առարկայական և արդյունավետ բանակցություններ են ունեցել բարձր ղեկավարության հետ: Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ Ռումինիայի ԱԳ նախարարը նշեց, որ այցի ընթացքում նրանք շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու առթիվ՝ բարձր գնահատելով ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը՝ ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: «Ես ընդգծեցի, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները: «Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»,- հայտարարեց Ռումինիայի ԱԳ նախարարը: Նա ընդգծեց, որ իր երկիրը սատարում ու կարևորում է Արևելյան գործընկերության երկրներում անվտանգությունն ու կայունությունը:
17:21 - 26 հունիսի, 2021
Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե՝ Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված այսպես կոչված ռազմական ավարի «պուրակի» դեմ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է, որ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»: Այս մասին Թվիթերում գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: «Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- նշել է Բորելը:
11:03 - 26 հունիսի, 2021