1lurer.am: Բրյուսելը Բելառուսի ժողովրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, թեպետ Մինսկը դադարեցրել է Արևելյան գործընկերության ծրագրին իր անդամակցությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը դադարեցրել է Արևելյան գործընկերությանը Բելառուսի անդամակցությունը, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք բելառուս ժողովրդի հետ շարունակելու աշխատանքը՝ ուղղված կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն»,- նշել է Ժոզեպ Բորելը:
Նախօրեին՝ հունիսի 28-ին, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկիրը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:
comment.count (0)