tert.am: Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է iz.ru-ն։
«Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։
Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:
comment.count (0)