ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի: Այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարությունում առաջնորդները նշել են, որ «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր: Ֆրանսիան և Գերմանիան էին առաջարկել Պուտինի հետ անցկացնել ԵՄ գագաթնաժողով՝ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության», - ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: - «Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Դա դրանց լուծման միակ միջոցն է»: Սակայն Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Դա շատ ընդգրկուն քննարկում էր, և ոչ դյուրին», - նշել է նա:
12:31 - 25 հունիսի, 2021
ՀՀ կժամանեն  Ռումինիայի, Լիտվայի ԱԳ նախարարները, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

ՀՀ կժամանեն Ռումինիայի, Լիտվայի ԱԳ նախարարները, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25–ին կժամանեն Հայաստան։ «Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը»- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։:
20:33 - 22 հունիսի, 2021
ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները

ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները

Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին ասված է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարությունում։ «Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընգծել է քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը  խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ  նախատեսված համապատասխան ընթացակարգերը:
11:42 - 22 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից:  Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում: «Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը  կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում  ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար», հայտարարեց ԵՄ դեսպան Ա․ Վիկտորինը։ Վերջին տարիներին ԵՄ-ն հավելել  է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին ԵՄ-ը կրկին հանդես գալով որպես առատաձեռն դոնոր՝ հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի  ֆինանսական աջակցություն։ Հանդիսանալով ամենախոշոր դոնորը՝ ԵՄ-ը, ԵՄ անդամ մի քանի պետությունների հետ միասին՝ որպես «Team Europe» կրկին ցուցաբերում է իր կարևոր ներդրումը։
17:36 - 17 հունիսի, 2021
ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: «Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։ «Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
16:08 - 14 հունիսի, 2021
Եվրամիությունը բարձր է գնահատում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ Երևանի և Բաքվի փոխադարձ քայլերը |azatutyun.am|

Եվրամիությունը բարձր է գնահատում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ Երևանի և Բաքվի փոխադարձ քայլերը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների փոխադարձ քայլերը` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ: «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի զուգահեռ մարդասիրական ժեստերը` ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը», - Թվիթերում գրել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ընդգծելով, որ դա առաջին քայլն է կողմերի միջև վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ Բրյուսելը նպաստել է այս գործընթացին և կշարունակի աջակցություն առաջարկել՝ առաջընթացի հասնելու համար: Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ 15 գերի վերադառնում է Հայաստան։ Պաշտոնական Բաքուն իր հերթին հայտարարեց, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ:
23:05 - 12 հունիսի, 2021
ԵՄ երկրներում շարունակում են վերացնել սահմանափակումները |azatutyun.am|

ԵՄ երկրներում շարունակում են վերացնել սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության երկրներում շարունակում են վերացնել հակահամաճարակային սահմանափակումները: Բելգիայի իշխանությունները հանել են փողոցում դիմակներ կրելու պահանջը, և անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ ռեստորաններին և բարերին թույլատրվել է այցելուներին փակ տարածքներում ընդունել: Թուլացվել են կարանտինային միջոցառումները նաև հարևան Ֆրանսիայում: Երեկոյան պարետային ժամը 9-ից տեղափոխվել է 11-ը, ֆիթնես կենտրոններն ու ատրակցիոնները սկսել են աշխատել: Հունիսի 30-ին նախատեսվում է չեղյալ հայտարարել պարետային ժամը: Այնուամենայնիվ, դեռևս պարտադիր է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և դիմակներ օգտագործել: Ինչ վերաբերում է հասարակական սննդի հաստատություններին, ապա դրանք կարող են հաճախորդներին սպասարկել ոչ միայն բաց տարածքներում, այլև ներսում: Ֆրանսիան կրկին բացում է դռները զբոսաշրջիկների առջև, սակայն՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում:
10:39 - 10 հունիսի, 2021
Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L'Opinion թերթը:«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:
10:16 - 07 հունիսի, 2021