Եվրամիությունն անհանգստացած Է ԵՄ-ի երկրներից չվերթներ ընդունելու՝ Մոսկվայի մերժումից |armenpress.am|
16:15 - 28 մայիսի, 2021

Եվրամիությունն անհանգստացած Է ԵՄ-ի երկրներից չվերթներ ընդունելու՝ Մոսկվայի մերժումից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունն անհանգստացած Է Միության եկրներից չվերթներ ընդունելու՝ Մոսկվայի մերժումից: Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 28-ին՝ Լիսաբոնում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո:

«Երեկ հայտնվեցին նորություններ Մոսկվայում եվրոպական ինքնաթիռների թռիչքի եւ վայրԷջքի համար արգելքների մասին, ինչն օդային երթեւեկության մեծ խախտում Է: Բայց մենք մինչեւ հիմա չգիտենք, թե դա մասնավոր դեպք Է արդյոք, թե ընդհանուր քայլ Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպեսզի եվրոպական ինքնաթիռներին հարկադրվի թռչելու Բելառուսի տարածքի երկնքով»,- նշել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել