ԵՄ-ն աջակցում է ականապատման արգելմանը և հայկական ու ադրբեջանական կողմերին կոչ անում լուծել հումանիտար խնդիրները, ներառյալ՝ գերիների ազատ արձակման հարցը |1lurer.am|
13:24 - 05 հունիսի, 2021

ԵՄ-ն աջակցում է ականապատման արգելմանը և հայկական ու ադրբեջանական կողմերին կոչ անում լուծել հումանիտար խնդիրները, ներառյալ՝ գերիների ազատ արձակման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների հիմնախնդրին:

«Պետք է կանխվեն ականների պայթյուններից քաղաքացիական անձանց շրջանում վիրավորումները: Պետք է հատկացվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվիամիությունն աջակցում է ականապատման արգելմանը և հայկական ու ադրբեջանական կողմերին կոչ անում լուծել հումանիտար խնդիրները, ներառյալ՝ գերիների ազատ արձակման հարցը»,- գրել է Պիտեր Ստանոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել