Կորոնավիրուս

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․06․20 (թարմացվող)

20:44- Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է: [Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյան]20:20- Սիրելի քաղաքացիներ, այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]19:35- ԱԱՏՄ-ի արձանագրած մի շարք խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը։19:32- Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել, ես պաշտոնապես հայտարարում եմ դա։ Ընդհանրապես վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որն այս պահին, ցավոք, չկա։ Կոչ եմ անում ինքնաբուժումով չզբաղվել։ [Արսեն Թորոսյան]19:30- Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս, բաղադրատոմս որևէ քաղաքացու որևէ հիվանդության համար, քանի որ քաղաքացիներն ինդիվիդուալ են իրենց առողջական բնութագրով, տարիքով, սեռով, ուղեկցող հիվանդություններով։ Այսօր արդեն կունենանք կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույց` պոլիկլինիկայի բժիշկների համար։ [Արսեն Թորոսյան]19:20- Ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և դժբախտաբար ունենք նաև 33 տարեկան քաղաքացու մահ, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, և մահվան պատճառը բարդացած անամնեզն է եղել, սակայն բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ ոք՝ անկախ տարիքից, սեռից, ապահովագրված չէ վարակից։ [Արսեն Թորոսյան]19:05- Համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատանալ։ Թե ինչու է տեղի ունենում այս ամենը, պատասխանը պարզ ու միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը։ [Նիկոլ Փաշինյան]17։54 - Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին։ ՀՀ-ին օգնելու կոչով հանդես են եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն, մի շարք վրացի ակտիվիստներ, հասարակական գործիչներ։ |aliq.ge|   17։48 - Առաջիկայում կիրականացվեն մի շարք չվերթներ․🔸հունիսի 5-ին՝ Նոր Սուլթան--Երևան-Նոր Սուլթան չվերթը🔸հունիսի 6-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը 🔸հունիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը🔸հունիսի 7-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը 🔸 հունիսի 7-ին՝ Կիև-Երևան-Կիև չվերթը🔸հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը[ՀՀ քաղավիացիա]    17։06 - 2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝ ‼️Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 , հ․98 ,Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 , Հ․Իսակովի անվան հ․132, Պուշկինի անվան հ․8 , հ․120  հիմնական դպրոցների տնօրենների նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։[Արայիկ Հարությունյան]   16։59 - Մեր մոտեցումն էլ այն է, որ վիրուսն օդակաթիլային է: Մեր կոչերն էլ այդ են, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն, բայց մակերեսների վրա էլ որոշ ժամանակ այն պահպանվում է, նույն մակերեսին րոպեների ընթացքում դիպչելու արդյունքում կարող ենք ունենալ վարակի տարածում: Միանշանակ բացառելը մակերեսների միջոցով տարածման հավանականությունը ճիշտ չէ։ [Ալինա Նիկողոսյան] |armtimes.com|   16։38 - ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում  ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ։ [ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյան] |armenpress.am|   15։52 - Վաղն օլիմպիադաների հանրապետական փուլն է։ Ծնողներին խնդրում եմ հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ․ Արայիկ Հարությունյան   15։50 - Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09.00-11.00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ, այլ գործառույթներ չեն իրականացվելու։ [ՀՀ ոստիկանություն]   14։23 - Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից❗️Բուժված՝ 60 հոգի,❗️Հիվանդ՝ 43 հոգի, որից՝ 14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 338 հոգի։ Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։ [Սյունիքի մարզպետ]   14։18 - «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով ուներ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ և գտնվում է ռիսկի խմբում, հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը։ [Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ]   13։48 - Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:Համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]   12։11 - ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել։ Վերջին օրերին վարակը հաղթահարածների թիվը փոքր է, քանի որ համակարգային փոփոխություն է եղել․ մայիսի 22-ից այդ մարդիկ մտել են տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած։ [Ալինա Նիկողոսյան]|panarmenian.net|   11։39 - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 21612 արձանագրություն, իսկ հունիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]   11։08 - Արցախում վարակման նոր դեպքեր չկան, առողջացել է ևս երկու հոգի։ Մեկուսացված է 98 քաղաքացի ։[Արցախ/ տեղեկատվական շտաբ]   11։04 - Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 հոգի։ [Արսեն Թորոսյան]   10։55 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 11221 (+697)Առողջացածներ - 3468 (+14)Փաստացի բուժվողներ -7509Ընդհանուր թեստեր - 63459Մահվան ելքեր - 176 (+6)Մահվան ելքեր այլ պատճառով –68 (+9 Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է: [ԱՆ]   9։53 - Մեզ մոտ հակահամաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է վարակման  697 նոր դեպք դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել։ [Նիկոլ Փաշինյան]   9։14 - Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:‼️Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ ՉԵՆ տրամադրվելու։ [Հայփոստ ՓԲԸ]    
22:40 - 04 հունիսի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

22:15- Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան: Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա: 17։14 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 902 779 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 109 159 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 017-ի, մահերինը՝ 32 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 384-ը: |armenpress.am|   17։10 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 604 000-ից, մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 192 000 մարդ: |armenpress.am|   15։43 - Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 574 նոր դեպք է հաստատվել, ինչը համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել: [Իրանի ԱՆ ներկայացուցիչ] |azatutyun.am|   11։56 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 831 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 441 108։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5384 (+169)-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 204 623  է: |стопкоронавирус.рф|   11։50 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 24 մարդ, առողջացել է՝ 931-ը։Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 422-ի, մահացածների թիվը՝ 4 609-ի։Մինչ օրս բուժվել է 130 852 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|   10։22 -Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․ Հաստատված դեպքեր- 801 (+1)Առողջացածներ- 644 (+4)Մահեր- 13 |stopcov.ge|   10։15 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 573 000-ից,  մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 171 000 մարդ: |armenpress.am|   9։08 -Երեքշաբթի օրը Եվրոպայում վարակման նվազագույն ցուցանիշն է արձանագրվել մարտի 22-ից ի վեր։ ԱՀԿ-ն «հատկապես մտահոգված» է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առնչությամբ․ ամեն օր ավելի քան 100 000 վարակման դեպքի մասին է հաղորդվել անցյալ հինգ օրվա ընթացքում: [ԱՀԿ  ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս] |CNN| |tert.am|      
22:15 - 04 հունիսի, 2020
Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ
 |armtimes.com|

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ |armtimes.com|

armtimes.com: Վերջին շրջանում ավելացել է կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար, ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը։ «Որպես մասնագետ, ես գտել եմ, որ դրա բացատրությունը բոլորիս անզգուշության, անփութության, գուցե և ըմբոստության մեջ է։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին սիրելի հայրենակիցներ։ Դուք էլ մեզ համար պայքարեք և  մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեզ վերադարձրեք մեր նախկին կյանքին։ Որքան էլ ծանր ու դժվար լինի, բուժաշխատողները և բժիշկները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև:  Այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,-ասաց Մուսեյանը: Նշենք, որ նա այս պահին հանդիսանում է Արտաշատի ԲԿ  կլինիկական աշխատանքների ղեկավարը՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:  Ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանն Արտաշատ է տեղափոխվել Երևանից՝  թողնելով աշխատանքն ու ընտանիքը։
21:15 - 04 հունիսի, 2020
Թորոսյանն ու Վիկտորինը զրուցել են ԵՄ-ում և Հայաստանում COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ

Թորոսյանն ու Վիկտորինը զրուցել են ԵՄ-ում և Հայաստանում COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ: Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել այս դժվար օրերին Հայաստանի առողջապահության մարմինների, առողջապահական ոլորտի աշխատակիցների և հիվանդանոցների անձնակազմի կողմից հասարակությանը մատուցվող առանձնահատուկ ծառայությունը, և բժշկական օգնության ամենախիստ կարիքն ունեցող անձանց նկատմամբ նրանց հոգատարությունը՝ չնայած ակնհայտ ռիսկերի և անորոշության: ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են հավատարիմ «TeamEurope»-ի մոտեցմանը՝ աջակցելու Հայաստանի անհապաղ կարիքների, պաշտպանիչ արտահագուստի և լաբորատոր սարքավորումների, ինչպես նաև առողջապահության համակարգի կայունության ամրապնդման ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը գործակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հետ:
20:50 - 04 հունիսի, 2020
Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը. Վահան Հունանյան

Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը. Վահան Հունանյան

Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին: Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է»,-գրել է նա։
20:42 - 04 հունիսի, 2020
Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան
 |armtimes.com|

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակի նոր տվյալներ է ներկայացրել: Նախարարը տեղեկացրել է, որ արձանագրվել է 33 տարեկան քաղաքացու մահ: «Երիտասարդն ունեցել է քրոնիկ հիվանդություններ և մահվան պատճառն այդ բարդացած անամնեզն է եղել»,- տեղեկացրեց նախարարը: Այս պահին 418 ծանր վիճակում գնվող քաղաքացի, և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ կան: Անդրադառնալով 33-ամյա քաղաքացու մահվան դեպքին, Թորոսյանն ընդգծեց, որ պետք է մեր պատկերացումները փոխենք վիրուսի և տարիքային շեմի հետ կապված: «Պետք է հասկանանք, որ ոչ մեկն` անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից: Մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»,-ասաց նախարարը:
19:52 - 04 հունիսի, 2020
Համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. պատասխանը պարզ և միանշանակ է՝ կանոնների համատարած չպահպանում. Փաշինյան  |tert.am|

Համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. պատասխանը պարզ և միանշանակ է՝ կանոնների համատարած չպահպանում. Փաշինյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերի վերջին օրվա թվերի աճի մասին: «Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ  հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում»,-ասաց նա: Խոսելով այն մասին, որ հիմնականում կանոններ խախտողները դպրոցներում Վերջին զանգ անողներն են, Փաշինյանը նշեց, որ պետք չէ մեղադրել մարդկանց՝ ասելով, որ եթե նախկին իշխանության ժամանակ տնօրենները կամ ոստիկանները աշխատանքից ազատվեին, ապա այսպես չէր լինի: «Այս տրամաբանությամբ մենք կհասնենք նախորդ իշխանության ժամանակ աշխատող վարորդներին, վաճառողներին, և ի վերջո նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»: Նա հույս հայտեց, որ այս իրավիճակը, որքան էլ, որ մարդկային կյանքի գնով է առաջ գնում, ամեն դեպքում հետագայում մարդկանց մեջ զգոնություն կմտցնի:
19:40 - 04 հունիսի, 2020
Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ԱԳՆ
 |azatutyun.am|

Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների «ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ» հայտարարությումբ: ԱԳՆ մեկնաբանությունում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»: ԱԳՆ խոսնակը նշել է՝ հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: «Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - ասված է մեկնաբանությունում: ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով: Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, ասված է հայտարարությունում: ԱԳՆ-ն ընդգծում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:
19:30 - 04 հունիսի, 2020
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից. Դավիթ Մելիք-Նուբարյան |shantnews.am|

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից. Դավիթ Մելիք-Նուբարյան |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 մարդ, բայց կորոնավիրուսի դեպքում մի քանի ամսվա ընթացքում նույն ԱՄՆ-ում  մահացել է 100 000 մարդ, հետևաբար՝ կորոնավիրուսից պետք է զգուշանալ:«Ըստ վերլուծության՝ եվրոպական երկրներում մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել որոշ երկրներում։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը. բազմաթիվ գործոններ են ազդում, ես կուզեի առանձնացնել դրանցից երեքը՝ առաջինը պոպուլյացիայի տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդությունների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես ավելանում է կորոնավիրուսի դեպքում։ Երկրորդ գործոնը առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, որովհետև եթե կարողանում ենք այդ կորը հարթեցնել, կանխարգելել առողջապահական համակարգի գերբեռնվածությունը ժամանակի ինչ-որ պահի, կկարողանանք նվազեցնել: Երրորդը մահերի գրանցման մեթոդաբանությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս բոլոր այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ մահվան ուրիշ պատճառ, օրինակ՝ տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հավանականությամբ այդ մահը կանխարգելելի էր, եթե մարդը չունենար կորոնավիրուս»,- ասաց Մելիք-Նուբարյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում մահացության ցուցանիշն այնքան էլ մեծ չէ, բայց ընդհանուր մահաբերության ցուցանիշը հաշվելուց, եթե դրա մեջ ներառենք նաև այլ պատճառներից մահացած մարդկանց, ապա մեր ցուցանիշը կհասնի 6-ի, ուստի հորդորեց բնակչությանը լինել զգույշ և անխտիր հետևել անվտանգության բոլոր կանոններին:
17:56 - 04 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 217  հազար 967  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 093 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 470 ընդհանուր, 8 հազար 701 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:16 - 04 հունիսի, 2020
Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

aliq.ge: Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան: «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին: «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»: Հարցին անդրադարձել են նաև վրացի  ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է. «Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»: Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»: Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ: gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով: «Դիմում ենք Վրաստանի կառավարության քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»:
17:14 - 04 հունիսի, 2020