Բարսեղ Բեգլարյան

Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության նախագահն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Ըստ ծավալուն մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» եւ «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, սակայն անտեսելով դա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, որպես մատակարար է ընտրել «Ֆլեշ» ընկերությանը եւ մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ, որի նախագահն էլ Բարսեղ Բեգլարյանն է:

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկան նիստին չէր ներկայացել
 |news.am|

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկան նիստին չէր ներկայացել |news.am|

news.am:  Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 25-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Նշենք, որ այս փուլում հարցաքննվում են գործով վկաները, սակայն գործով վկա Սեւան Քոչարյանը դատական նիստին չէր ներկայացել, ինչի հիմքով էլ դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։30-ին։ Նշենք, որ այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։  
15:03 - 25 օգոստոսի, 2022
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան |news.am|

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան |news.am|

news.am: Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկաների՝ դատարան չներկայանալու հիմքով։ Դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաներ Եղիշե Վարդանյանը եւ Սեւան Քոչարյանը։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 7-ին՝ 14։30-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։
16:08 - 09 հունիսի, 2022
Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են գրավոր ապացույցները․ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ |factor.am|

Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են գրավոր ապացույցները․ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստում ընթանում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը: Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին: Դեռ ամիսներ առաջ դատախազը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ բանկային գաղտնիքները տրամադրվեն նախաքննական մարմնին: Խոսքը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում իրականացված բանկային գործարքներին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել է բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով․«Մինչև հիմա էլ չեմ հասկացել, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին»,- նշում է պաշտպան Ամրամ Մակինյանը։ Այսօրվա դատական նիստում դատավոր Միսակյանն ուսումնասիրում է գործով առկա գրավոր ապացույցները։ Դրանց համաձայն` Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ «Բարսեղ Բեգլարյանը ստացել է քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման արձանագրությունը, սակայն հրաժարվել է որևէ գրառում կատարել կամ ստորագրել այն։ Քրեական գործի կապակցությամբ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ»,– ասաց Միսակյանը։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ռոզա Վարդանյան
18:22 - 13 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին
 |factor.am|

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հայտնեցին դիրքորոշում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իշխանությունների կողմից պատվիրված քաղաքական հետապնդում է»,- ասաց նա։ Բարսեղ Բեգլարյանը և ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը ևս չընդունեցին մեղադրանքները՝ դրանք որակելով շինծու: Սահմանվեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը․ նախ՝ կուսումնասիրվեն գործում առկա ապացույցները, հետո կհարցաքննվեն վկաները, որից հետո կհարցաքննվեն նաև ամբաստանյալները: Շարունակությունը՝ factor.am-ում։ 
17:39 - 01 հուլիսի, 2021
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին |armenpress.am|

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։ Պաշտպանական կողմը նշեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները: Դատավոր Վահե Միսակյանը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:  «Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը՝ համավարակով պայմանավորված, անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- ասաց դատավորը: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:
16:01 - 02 հուլիսի, 2020
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.com|

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ամբաստանյալ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում: Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին: Պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը:
15:48 - 26 փետրվարի, 2020
Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին |armtimes.com|

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսված դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները հայտարարեցին, որ բացարկի միջնորդություն ունեն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝ իրենց մոտ մեղադրողի կողմնակալության, նրա ինքնուրույն գործելու, ճնշումներից զերծ մնալու եւ ենթադրություններով չառաջնորդվելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ են հարուցվել. «Սույն գործով նախաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ»: Պաշտպանի խոսքով՝ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել բոլոր միջոցառումները գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի բացահայտման համար, չեն ձեռնարկել բավարար միջոցներ Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների պարզման համար: Պաշտպանի կարծիքով՝ եղել է ուղղորդում Սերժ Սարգսյանին ամեն գնով մեղադրյալի կարգավիճակ տալու համար. «Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ (ամենայն հավանականությամբ՝ խոսքը Սերգո Կարապետյանի մասին է,-խմբ.), ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա նրան մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»: Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է. «Այսինքն՝ վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»: Ռուբեն Հակոբյանը պնդեց՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումներն ապօրինի են. «Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»,- նշեց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց, որ այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը. «Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, եւ մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»: Խոսելով ընտրված խափանման միջոց ստորագրությունից՝ պաշտպանը նշեց, որ առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու հիմքեր, այդ որոշումը բողոքարկել են քննիչին, ապա՝ դատախազին, սակայն դարձյալ մերժվել են: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:52 - 25 փետրվարի, 2020
Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը |azatutyun.am|

Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր նշանակված է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել՝ գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։
10:00 - 25 փետրվարի, 2020
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժ. 15:00-ին: Հունվարի 29-ին գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր, եւ գործն ուղարկվել էր դատարան: Այն մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): Ավելին՝ armtimes.com-ում
11:17 - 19 փետրվարի, 2020
Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացվել է |panarmenian.net|

Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացվել է |panarmenian.net|

panarmenian.net: Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավորը հայտնել է, որ Բեգլարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է: Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի հանդեպ նույնպես որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը ևս վերացվել է: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չէր թույլատրել դուրս գալ երկրից: Դատարանը ևս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ ու Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին: Դատական նիստում hարցաքննվել է միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել: Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին:
18:39 - 18 փետրվարի, 2020
Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|

armtimes.com: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դիզվառելիքի գործով նախաքննության փուլում առերեսվել են: Այս մասին դատարանում ասաց Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը՝ նշելով, որ Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել: Թե կոնկրետ ինչ դրվագով է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ մամուլում հրապարակվածին ավելացնելու ոչինչ չունի: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Ի պատասխան հարցին՝ Բեգլարյանի դեմ քրեական գործում ցուցմունք կա՞, Հակոբյանը նշեց. «Դժվար է գնահատել դեմ կամ կողմ, ամեն դեպքում, կան որոշակի ցուցմունքներ, որոնց վրա հենվում է մեղադրանքի կողմը, բայց դրանից բացի, ըստ մեզ՝ նաեւ որակումն է սխալ»: Հարցին՝ խոսքը Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է, պաշտպանը պատասխանեց. «Այո, բացառապես նրա, բայց իմ դիրքորոշումը միանշանակ է. մեղադրանքն անհիմն է, հափշտակություն, իմ համոզմամբ, գոյություն չունի, մնացածը դատարանում կներկայացնենք»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:28 - 18 փետրվարի, 2020