Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան հունիսին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։ Փարիզը ծրագրում է հունիսին Սաուդյան Արաբիայի հետ Գազայի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնել՝ Պաղեստինի անկախությունը մի քանի երկրների կողմից ճանաչելու համար։ 2024 թվականի հուլիսին Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան պետության ստեղծման դեմ ուղղված հռչակագրին: Փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը կդիմակայի Պաղեստին պետության ստեղծումը միակողմանիորեն իրեն պարտադրելու փորձերին։  
21:14 - 15 ապրիլի, 2025
ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ. Մակրոն |azatutyun.am|

ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի բոլոր անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ՝ իրեն պաշտպանելու համար, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Մենք պետք է ուժ ցույց տանք», - նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է թույլ չտա, որ երրորդ երկրներից հոսքերը խաթարեն շուկայի աշխատանքը: ԱՄՆ նախագահը 90-օրյա դադար է հայտարարել բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար: Եվրոպական միությունը, որը ևս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, երեկ ողջունել է դադարի մասին Դոնալդ Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այդուհանդերձ, հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։
12:20 - 11 ապրիլի, 2025
Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում |armenpress.am|

Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Ելիսեյան պալատում՝ ամերիկյան նոր քաղաքականությունից տուժած ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։ «Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,-նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսային քայլերը կարող են լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային առևտրում։ Նա ընդգծել է Եվրոպայի միասնական արձագանքի կարևորությունը՝ կոչ անելով համակարգված գործողությունների։
10:06 - 04 ապրիլի, 2025
Մակրոնն Իրանի հարցով կառավարության անդամների հանդիպում է հրավիրել՝ ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին |factor.am|

Մակրոնն Իրանի հարցով կառավարության անդամների հանդիպում է հրավիրել՝ ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման է հրավիրել առանցքային նախարարների և փորձագետների՝ քննարկելու Իրանի հարցը, ներառյալ նրա միջուկային ծրագիրը Թեհրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածության պայմաններում։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​​երեք աղբյուրներ: Լրատվամիջոցը նշում է, որ Կառավարության նման նիստ, որը նվիրված է կոնկրետ թեմայի, հազվադեպ է լինում, և ընդգծում է Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների աճող մտահոգությունը, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, քանի դեռ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ արագ բանակցությունների համաձայնագիր չկա: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ուժեղացրել է ԱՄՆ ռազմական կարողությունները Մերձավոր Արևելքում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ եվրոպացի ստրատեգները հետաքրքրված են՝ արդյո՞ք այդ արշավը կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Իրանին առաջիկա ամիսներին հարվածելու նախադրյալ:
21:43 - 02 ապրիլի, 2025
Ֆրանսիան Ուկրաինային երկու մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
 |azatutyun.am|

Ֆրանսիան Ուկրաինային երկու մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան երկու միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ չորեքշաբթի Ելիսեյան պալատում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, զրահատեխնիկա։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան օգնում է զարգացնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայում։ Ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ ողջունում է Ուկրաինայում պատերազմի դադարեցման բոլոր նախաձեռնությունները՝ Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է՝ հրադադարը չի նշանակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։ Մակրոնի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և հրաժարվի օկուպացված տարածքներից։ Մակրոն-Զելենսկի հանդիպումը կայացել է Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների՝ Փարիզում մարտի 27-ին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կքննարկվի դաշնակիցների նոր կոալիցիայի աշխատանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե Եվրոպան պետք է առաջինը լուծի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները կքննարկեն նաև Կիևին աջակցելու հետագա միջոցառումները, հրադադարի շուտափույթ դադարեցման հեռանկարները և Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը։
10:39 - 27 մարտի, 2025
Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը
 |tert.am|

Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը |tert.am|

tert.am: Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։«Նախագահները կարճ ասուլիս կտան, այնուհետև կմասնակցեն աշխատանքային ընթրիքի։ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաև թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - հայտարարել են Ելիսեյան պալատում։
22:04 - 26 մարտի, 2025
Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին

 |factor.am|

Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինային աջակցող կոալիցիայի առաջնորդները կրկին կհանդիպեն հաջորդ  հինգշաբթի՝ հույս ունենալով վերջնական տեսքի բերել Ռուսաստանի հետ պատերազմում հնարավոր զինադադար ապահովելու ծրագրերը, գրում է France 24-ը։ «Մենք կանցկացնենք «կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպումը հաջորդ հինգշաբթի Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ»,- ասել է նա լրագրողներին։ Մակրոնի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Լոնդոնում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» բարձրագույն ռազմական ղեկավարության վերջնական քննարկումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հնարավոր հրադադարի ապահովման ծրագրերը «միավորվում են», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը: Մակրոնը, որը Սթարմերի հետ միասին Ուկրաինայում զորքեր տեղակայելու պատրաստակամություն է հայտնել, նշել է, որ հաջորդ հինգշաբթի նախանշված հանդիպմանը հնարավորություն կլինի «լավ կարգավորել» աշխատանքը՝ ապահովելու ցանկացած տևական զինադադար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում ասել է, որ «ոչինչ չի փոխվել», քանի որ Մոսկվան շարունակում է ռմբակոծությունները՝ չնայած Թրամփի հետ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները դադարեցնելու պայմանավորվածությանը։  Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «դադարի անհարկի պահանջներ ներկայացնել, որոնք միայն երկարացնում են պատերազմը»՝ կոչ անելով ԵՄ-ին մեծացնել զենքի մատակարարումները և պահպանել պատժամիջոցները: ԵՄ առաջնորդները համատեղ հռչակագրում, համաձայնության գալով առանց Ռուսաստանի բարեկամ Հունգարիայի աջակցության, խոստացել են ուժեղացնել ռազմական օգնությունը։ Նրանք, սակայն, չեն բավարարել Զելենսկիի խնդրանքը հրետանային արկերի համար Կիևին հինգ միլիարդ եվրո (5,4 միլիարդ դոլար) տրամադրելու մասին՝ Ֆրանսիայի և Իտալիայի առարկության պատճառով։
14:23 - 21 մարտի, 2025
Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով
 |factor.am|

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։ «Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:06 - 06 մարտի, 2025
Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշարունակել Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ։ Փոխարենը նրանք կառաջարկեն եվրոպական պարտավորություններ՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մակրոնը Վաշինգտոն կժամանի այսօր՝ փետրվարի 24-ին։  Սթարմերը ԱՄՆ կայցելի հինգշաբթի՝ փետրվարի 27-ին: Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են համակարգել իրենց մոտեցումը՝ փորձելով ազդել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրի վրա։ Նրանք համոզված են, որ սա «կրիտիկական պահ է» համաշխարհային անվտանգության համար։ Անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել Կիևին, չի նշվում։ The Wall Street Journal-ը գրել է, որ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում «ԱՄՆ-ի աջակցությամբ»։ Բայց այս պլանի իրականացումը հնարավոր է, եթե Մոսկվան ու Կիևը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Պենտագոնը բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ Փետրվարի 18-ին Էր Ռիադում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և Ուկրաինային աջակցելու իր մոտեցումը։
10:13 - 24 փետրվարի, 2025
Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը
 |news.am|

Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը |news.am|

news.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Վաշինգտոն՝ փորձելու համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ իր շահերը համընկնում են իր եվրոպացի դաշնակիցների շահերի հետ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած թուլություն կբարդացնի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։ Ըստ Reuters-ի՝ Մակրոնն ասել է, որ անորոշությունն այն մասին, թե ինչ կանի Թրամփը Ռուսաստանի՝ Ուկրաինա երեք տարի շարունակվող ներխուժման առնչությամբ, մտահոգիչ է, բայց դա միաժամանակ անորոշություն է ստեղծում Պուտինի համար, ինչը պետք է օգտագործել՝ բանակցությունները հեշտացնելու համար։ Մակրոնը հայտարարել է նաև, որ որոշում չի ընդունել «վաղը ևեթ» զորքեր ուղարկել Ուկրաինա, այլ միայն հրադադարի հաստատման դեպքում, հայտնում է BBC-ն։ «Ես վաղը ևեթ Ուկրաինա զորքեր ուղարկելու որոշում չեմ ընդունել. ոչ։ Այն, ինչ մենք նախատեսում ենք, այն է, որ խաղաղությունը երաշխավորելու համար ուժեր ուղարկվեն՝ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելուն պես։ Մենք խոսում ենք տեղակայման մասին, որը տեղի կունենա զինադադարից հետո, - ասել է գործակալության զրուցակիցը։ -Գաղափարը զինվորներին երկրորդ գծում, ոչ թե ռուսների դեմ առաջնագծում տեղակայելն է։ Դա զուգորդվելու է բազմազգ գործողության հետ ոչ եվրոպական զորամիավորումներով, որոնք կլինեն առաջնագծում»,- նշել է նա։ Ըստ աղբյուրի՝ բացի Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, այս գործողությանը կարող են մասնակցել Դանիայի և Բալթյան երկրների զորքերը։ Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որին Դոնալդ Թրամփը նախօրեին անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ»։ «Նա ազատ համակարգով ընտրված նախագահ է։ Ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, որը երկար ժամանակ սպանում է իր հակառակորդներին և մանիպուլացնում ընտրությունները»,- շեշտել է Մակրոնը։
11:21 - 21 փետրվարի, 2025