Հայոց ցեղասպանություն

Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Անջեյ Դուդան եղել է նաև Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել է արծաթափայլ եղևնի: 
11:05 - 26 նոյեմբերի, 2024
Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգում չէ»,- ասաց Միրզոյանը։  Նրա խոսքով՝ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Մենք սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։
11:20 - 31 հոկտեմբերի, 2024
Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Վասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
17:31 - 25 սեպտեմբերի, 2024
Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Թանգարանի շնորհիվ նաև ծանոթացա այս երկրի պատմությանը: Կարող եմ ասել, որ Անդորրայի Իշխանապետությունն ու Հայաստանն ինչ-որ տեղ ունեն պատմական ավանդույթներ և նմանություններ»,- գրել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը:
13:30 - 23 սեպտեմբերի, 2024
Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմ. Լեմկինի ինստիտուտ |azatutyun.am|

Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմ. Լեմկինի ինստիտուտ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ում գործող Լեմկինի ինստիտուտը քննադատում է Հայոց ցեղասպանության մասին վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք, փորձագետների տպավորությամբ, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից և ուղղակիորեն առնչվում Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։ «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,-հայտարարում է ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կազմակերպությունը, հավելելով. - «Թերևս ամենաապշեցուցիչն այն էր, որ ցեղասպանության մասին Փաշինյանի ուղերձում որևէ հիշատակում չկար ագրեսորների մասին»։ Վարչապետն ընդգծել էր՝ Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և «առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է»։ Հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունը, թե «պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից», Լեմկինի ինստիտուտը նշում է՝ «Փաշինյանը անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տևական ու բազմաշերտ պատմական ճնշումները»։ «Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն` Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով»,- հայտարարում է Լեմկինի ինստիտուտը։Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։
16:31 - 11 մայիսի, 2024
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
 |armenpress.am|

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացրել են տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ըստ աղբյուրի՝ նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:
22:57 - 08 մայիսի, 2024
Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:  Այս մասին նշվում է «Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից անդրադարձ է կատարվել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Պարոն Ռոնան Լը Գլյոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Ֆրանսիական պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար պարոն Ռոնան Լը Գլյոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հասմիկ Մարտիրոսյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
16:45 - 02 մայիսի, 2024
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am:  Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այս մասին հայտնում է Cruxnow-ն՝ մեջբերելով Չարլզ Քոլինզի հոդվածը։ Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ «հզոր հայտարարություն է վայրագությունների դեմ և քայլ դեպի ապագա ցեղասպանությունների կանխում»: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես  ցեղասպանություն են ճանաչվել աշխարհի բազմաթիվ երկրներ։ Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հիշում է Ցեղասպանությունը, որն ըստ եկեղեցական առաջնորդների՝ խորապես հուզել է միլիոնավոր մարդկանց և շարունակում է մնալ նրանց հավաքական հիշողության մեջ: «Միացյալ Թագավորությունը միշտ եղել է համաշխարհային ասպարեզում մարդու իրավունքների և արդարության պաշտպանության առաջնագծում։ Պատմական անձինք, ինչպիսիք են նախկին վարչապետներ Դևիդ Լլոյդ Ջորջը և Սըր Ուինսթոն Չերչիլը, բացահայտ խոսել են 1915-1923 թվականներին հայերի զանգվածային սպանությունների մասին՝ դրանք անվանելով համապատասխանաբար «1915 թվականի Հոլոքոստ» և «հայերի վտարում Փոքր Ասիայից», - ասված է եկեղեցականների նամակում:  Վերջիններս Ռիշի Սունակին ուղղված իրենց նամակում նաև նշել են․ «Ձեր նախորդների այս հաստատումներն ընդգծում են տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը և դրանց պաշտոնական ճանաչման կարևորությունը: Վերջին տարիներին համաշխարհային հանրությունը զգալի հաջողությունների է հասել պատմական անարդարության ճանաչման հարցում, այդ թվում՝ առանցքային դաշնակիցներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և մի քանի եվրոպական երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»։ Նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։ Նրանք նշում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ադրբեջանը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ արշավ սկսեց, որի նպատակն էր ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելը։ Նրանք նաև հիշեցրել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը՝ շեշտելով, որ դա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։ Նրանք ընդգծել են, որ հայկական սփյուռքը ձևավորվել է ոչ թե բնական գաղթի արդյունքում, այլ այն պատճառով, որ հայ ժողովուրդը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ մահվան երթերի ուղարկվելով դեպի սիրիական անապատներ, իսկ նրանց եկեղեցիներն ու տները այրվեցին ու հիմնովին ավերվեցին։ «Նույնը կատարվում է հիմա։ Այսօր Ադրբեջանի կառավարությունը՝ Թուրքիայի աջակցությամբ, շարունակում է սպառնալ Հայաստանին և ճնշում է գործադրում Հայաստանի ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։ Ճանաչման նման ակտը ոչ միայն կհարգեր տուժածների հիշատակը և կհաստատեր արդարությունը, այլև կհաստատեր Մեծ Բրիտանիայի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հստակ ազդակ կհանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ դադարեցնելու իրենց ագրեսիան Հայաստանի դեմ», - նշել են եկեղեցականները։
12:28 - 26 ապրիլի, 2024
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
 |armenpress.am|

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։    Ատալը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակել է X-ի իր էջում։ «Այս հիշարժան պահին, երբ երբեմն ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս եմ ուզում հայտնել, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- իր ելույթում նշել է նա և հավելել, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում խոշտանգված ժողովրդին։    Տեսանյութին կից արված գրառմամբ՝ Ատալը նշել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության և իր սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել։ «Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։ Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ռեգիոների և դեպարտամենտների նախագահներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ։ Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
15:53 - 25 ապրիլի, 2024
Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
 |civilnet.am|

Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։ Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։ Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ 1948-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով. խմբի անդամների սպանություն, ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում, միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը, խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը: Թյուր կարծիք կա, թե գործողությունները ցեղասպանություն են որակվում, եթե գրանցվել են մեծ թվով զոհեր, մինչդեռ կարևոր են ոչ թե թվերը, այլ մոտիվը։ Երևույթը համարվում է ցեղասպանություն այն դեպքում, երբ թիրախավորում են մարդկանց որոշակի խմբեր՝ նրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ: Ցեղասպանության գործերը քննվում են նաև Միջազգային քրեական դատարանում։ Մինչև դատարանի ստեղծումը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձագանքել էր Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանություններին իր կողմից հաստատված միջազգային քրեական տրիբունալներում։ Արդյոք քրեական տրիբունալներում/դատարանում հաստատված ցեղասպանությունների դեպքում հաջողվե՞լ է հավաքել զոհերի տվյալները Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ մեկ այլ ճեպազրույցում պնդում էր արել, թե հրեաներին հաջողվել է կազմել Հոլոքոստի զոհերի ցուցակը։ «Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի», – հարցադրում էր արել Քոչարյանը: Հոլոքոստը Հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, իրականացվել է նացիստական Գերմանիայի կողմից 1933-1945-ին։ Հոլոքոստի զոհերի թիվը նշվում է 6 միլիոն։ Այս թիվը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նախապատերազմյան և հետապատերազմյան շրջանում ժողովրդագրական ուսումնասիրությունները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարներ ուղարկվողների, տարբեր քաղաքներում հրեաների թվի վերաբերյալ պահպանված փաստաթղթերը։ Երբ պարզ էր դարձել, որ նացիստները պարտվում են պատերազմում, նրանք փորձել էին ոչնչացնել իրականացված վայրագությունների վերաբերյալ փաստաթղթերը, զանգվածային գերեզմաններից հանել էին դիակներն ու այրել, սակայն անհնար էր ամբողջությամբ ոչնչացնել ապացույցները։ Գերմանիայի պարտությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմից ամիսներ անց Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում բացվեց Միջազգային ռազմական տրիբունալ՝ ռազմական հանցագործությունները քննելու համար։ Դատարանը մեղավոր ճանաչեց 24 անձի, բայց Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներին հնարավոր չէր դատել, քանի որ Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը ինքնասպան էին եղել։ Ցեղասպանված հրեաների ամբողջական ցուցակներ չկան: «Յադ Վաշեմը»՝ Իսրայելում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոնը, կարողացել է տվյալներ հավաքագրել 4 միլիոն 900 հազար անձանց մասին։ Ռուանդայի ցեղասպանությունը Ռուանդայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994-ին։ Ռուանդայում իշխանության եկած հութուները ցեղասպանել են տուտսի էթնիկ փոքրամասնության շուրջ 800 000 հազար ներկայացուցչի։ Ռուանդայի հարցերով ստեղծված միջազգային քրեական տրիբունալը (The International Criminal Tribunal for Rwanda) 93 անձի մեղավոր է ճանաչել ցեղասպանության և միջազգային մարդասիրակաան իրավունքի այլ խախտումների մեջ։ Տարբեր աղբյուրներում զոհերի թիվը տարբեր է (ՄԱԿ-ի տվյալներով՝ 800 000), իսկ դրա վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են։ 1991-ի մարդահամարի տվյալներով՝ տուտսիները կազմել են բնակչության 8,4%-ը, որոշ քննադատներ, սակայն այդ տվյալները հավաստի չեն համարում՝ նշելով, որ կառավարությունը տուտսիների թիվն ավելի քիչ է ներկայացրել՝ ցանկանալով նվազագույնի հասցնել նրանց նշանակությունը նրանց հանրային զբաղվածության քվոտաները ցածր պահելու համար։ Ըստ քննադատների՝ տվյալները հավաստի չեն նաև այն պատճառով, որ բազմաթիվ տուտսիներ խտրականությունից խուսափելու համար կեղծել են իրենց ինքնությունը և գրանցվել որպես հութու, քանի որ մինչև բուն ցեղասպանությունը նրանց միջև հարաբերությունները տևական ժամանակ լարված են եղել։ 1998-ին Ռուանդայի կառավարությունը հայտարարել էր ցեղասպանությունը վերապրածների մարդահամար անցկացնելու ծրագրի մասին։ Զոհերի իրական թիվը, սակայն, շարունակում է անհայտ մնալ, քանի որ մինչև վերջերս էլ Ռուանդայում հայտնաբերվել են զոհվածների զանգվածային գերեզմաններ։ Բոսնիայի ցեղասպանությունը Բոսնիայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1995-ին Սրեբրենիցա քաղաքում` բոսնիացի սերբերի կողմից, որի հետևանքով սպանվել կամ անհայտ կորած է շուրջ 8 000 բոսնիացի մուսուլման տղամարդ։ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը (International Criminal Tribunal for the former Yugoslavia) ցեղասպանությունը ծրագրելու և իրագործելու համար մեղավոր ճանաչեց 20 անձանց։ Սրեբրենիցայի ցեղասպանության դեպքում ևս հնարավոր չի եղել ամբողջականացնել սպանվածների տվյալները։ Զոհերի հետքերը թաքցնելու համար բոսնիացի սերբերը վառել էին նրանց մարմիններն ու թաղել տարբեր վայրերում, այնուհետև ծանր տեխնիկայի միջոցով դարձյալ փորել էին գերեզմաններն ու վերաթաղել մնացորդները։ Նույն անձին պատկանող մասունքները փորձագետները գտել են տարբեր գերեզմաններում։ Փորձագետները ստուգել են հայտնաբերված մասունքների ԴՆԹ նմուշները՝ նույնականացում իրականացնելու համար, սակայն նույնականացված անձանց թիվը 8 000-ից պակաս է։ Այսպիսով, սպանվածների թիվը որոշվել է՝ հիմք ընդունելով անհայտ կորածների թիվը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
11:53 - 25 ապրիլի, 2024
«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները
 |azatutyun.am|

«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնավարման 6 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղաթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։ 2018-ի հեղափոխությունից հետո՝ Փաշինյանը 2019-ի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձում խոսում էր արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու մասին. - «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի, մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»: Հենց 2020-ի ապրիլին Փաշինյանը խոսեց ոչ միայն օսմանյան Թուրքիայի հայատյացության, այլև այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ հայտարարելով՝ հիշում և պահանջում է։ «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախի Հանրապետությունը, Կեցցե հայկական Սփյուռքը», - ասված էր այդ ուղերձում։ 2021-ի ուղերձում Փաշինյանն արդեն ուղիղ պնդեց՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել պանթյուրքիզմի գաղափարախոսության հետևանքով։ «Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը», - նշված էր երկրի ղեկավարի այդ ուղերձում։ 2021-ի ապրիլի 24-ին, այսինքն՝ 2020-ի 44-օրյա պատերազմից 7 ամիս անց, Փաշինյանը զգուշացնում էր՝ Թուրքիայի ցեղասպան գաղափարախոսությունը վերածնվում է. - «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։ Միաժամանակ, Փաշինյանն առաջին անգամ խոսում է տարաշածրջանային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ դա չպետք է լինի ուժի դիրքերից. - «Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից»։ 2022 -ի ապրիլի 24 -ին արդեն Փաշինյանն ընդգծեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Առաջին անգամ հենց 2 տարի առաջ այս օրը նա խոսեց «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։ «Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ», - շեշտել էր նա: Անցած տարվա ուղերձում արդեն Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չխոսեց՝ ընդգծելով միայն, թե իր կառավարությունն ունի տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
10:20 - 25 ապրիլի, 2024