Բորիս Ջոնսոն

Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |1lurer.am|

Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ տարի կարող է պայքարել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով Թագավորության խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամներին։ Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ջոնսոնը հայտնվել է Արևմուտքի հակառուսական քաղաքական և տնտեսական արշավի «կենտրոնում»։ Բացի այդ, Brexit-ի նախկին նախարար Դեյվիդ Ջոնսի խոսքով՝ հենց Բորիս Ջոնսոնն է ազդել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման վրա։ Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ Կիևը քաղաքական աջակցություն կցուցաբերի Ջոնսոնին, եթե նա առաջադրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Միևնույն ժամանակ, բրիտանացի այլ քաղաքական գործիչներ զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում թորիների նախկին առաջնորդի թեկնածությունը վիճարկվելու է ոչ միայն նրա կասկածելի հեղինակության պատճառով՝ Ջոնսոնը ներգրավված է բազմաթիվ սկանդալներում, այլև քաղաքական դրդապատճառներով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները նշանակվում են միաձայն որոշմամբ։ Ցանկացած երկիր կարող է վետո կիրառել, և բրիտանացիները խիստ կասկածում են, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջադրի Բորիս Ջոնսոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է The Telegraph-ը:
11:34 - 27 հուլիսի, 2022
Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը
 |hetq.am|

Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը |hetq.am|

hetq.am: Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել դեռևս գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը անվստահություն հայտնելու քվեին։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 349 պատգամավոր, կողմ՝ 238-ը։  Հունիսին բրիտանական խորհրդարանում կայացել էր անձամբ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Այն ևս ձախողվել էր, սակայն հուլիսի սկզբին Բորիս Ջոնսոնի կառավարությունից հեռացել էր մոտ 50 մարդ, և վարչապետն ստիպված էր հրաժարական տալ։ Վերջինս շարունակում է կատարել Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պարտականությունները, քանի դեռ նրա կուսակիցները չեն ընտրի նոր առաջնորդին։ Դա պետք է կայանա սեպտեմբերի սկզբին։  Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Ջոնսոնի կառավարությանն անսվտահություն հայտնելու նախաձեռնությունը պատկանում էր հենց կառավարությանը։ Դա արձագանքն էր Լեյբորիստական կուսակցության և ընդդիմադիր մյուս ուժերի փորձերին հասնելու Ջոնսոնի և նրա կառավարության հրաժարականին՝ չսպասելով խորհրդարանական նոր ընտրություններին։   The Independent-ը գրում է, որ քվեարկությունը տապալվել էր, քանի որ Պահպանողական կուսակցությունը, որը Համայնքների պալատում կազմում է մեծամասնությունը, հետաքրքրված չի հիմա համընդհանուր ընտրությունների անցկացմամբ, մասնավորապես, կուսակցությունում առաջնորդի բացակայության պատճառով։
11:54 - 19 հուլիսի, 2022
Հայտնի են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները
 |factor.am|

Հայտնի են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բրիտանացի ութ պատգամավորներ են կմասնակցեն Բորիս Ջոնսոնի իրավահաջորդի ընտրության գործընթացին, գրում է VOA-ն։ Ութ թեկնածուներից յուրաքանչյուրը երեքշաբթիից ոչ ուշ պետք է հավաքեր պահպանողական կուսակցության առնվազն 20 անդամի աջակցությունը։ Քվեարկությունների շարքը, որի ընթացքում թեկնածուների թիվը պետք է կրճատվի՝ հասնելով երկուսի, կսկսվի այսօր։ Օրենսդիրները ցանկանում են մինչև հուլիսի 21-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը թեկնածուների թիվը կրճատել երկուսի: Երկու մասնակիցներն այնուհետև կանցկացնեն համազգային քարոզարշավ, որից հետո կուսակցության անդամները կքվեարկեն հաղթողին որոշելու համար: Նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, երբ Համայնքների պալատը վերադառնա աշխատանքի։
16:07 - 13 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն իր թեկնածությունն է առաջադրել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Թրասը հայտարարել է The Daily Telegraph-ի իր սյունակում։ «Մենք տանը բախվում ենք խոշոր խնդիրների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մենք բախվում ենք արտասահմանում առկա խոշոր մարտահրավերների. ագրեսիվ Ռուսաստանից մինչև ավելի հաստատակամ Չինաստան։ Մենք երկու տարուց էլ քիչ ժամանակ ունենք, որպեսզի պատրաստվենք հաջորդ ընտրություններին։ Դա դժվար պայքար կլինի, բայց մենք կարող ենք հաղթել՝ անկյան վերևում դնելով բրիտանական ժողովրդի բարօրությունը։ Ես առաջադրվում եմ, որովհետև կարող եմ լինել առաջնորդ և ընդունել բարդ որոշումներ»,- գրել է Թրասը։  Վարչապետի պաշտոնում նա առաջին հերթին խոստացել է նվազեցնել հարկային բեռը, չեղարկել սոցիալական ապահովագրության արժեքի բարձրացումը և նվազեցնել տոկոսադրույքները բիզնեսի համար։ Իր սյունակում նա հիշեցրել է, որ, լինելով արտաքին գործերի նախարար, օգնել է Մեծ Բրիտանիային «գլխավորել Ուկրաինայում պուտինյան պատերազմին միջազգային արձագանքը և առաջարկել պատժամիջոցների կոշտ փաթեթ, որոնք իրական ցավ են պատճառել Պուտինին ու Կրեմլին»։ Deutsche Welle-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել է 11 մարդ։ Sky-ն էլ գրում է, որ Թրասը պահպանողականների առաջնորդներից մեկն է։ Նա մյուս նախարարներից ամենաերկարն է աշխատել նախարարների կաբինետում և տարբեր պաշտոններ զբաղեցրել Դևիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի և Բորիս Ջոնսոնի կառավարություններում։ Ակնկալվում է, որ քվեարկության ձևաչափը և դրա ժամկետները կուսակցությունը կորոշի հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարականի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա հեռանալը կապված էր մի շարք սկանդալների և նախարարների հրաժարականների հետ։ Ելույթի ժամանակ Ջոնսոնը նշել էր, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանքը» լքելու համար, ընդգծել իր կառավարության ձեռքբերումները, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնել համախոհներին աջակցության համար։
16:16 - 11 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունից երեքշաբթի օրվանից առ այսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է Sky News-ը` ընդգծելով, որ Ջոնսոնը, թեև երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ իշխանությունը կորցնելու շեմին է:Նշենք, որ հրաժարականների զանգվածային ալիքի հիմքը դրել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, որոնք հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Հրաժարականները պայմանավորված են նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապված սկանդալի հետ:Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։
12:32 - 07 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի երկու առանցքային բարձրաստիճան նախարարները լքել են Ջոնսոնի կառավարությունը |1lurer.am|

Մեծ Բրիտանիայի երկու առանցքային բարձրաստիճան նախարարները լքել են Ջոնսոնի կառավարությունը |1lurer.am|

1lurer.am: Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի կաբինետի բարձրաստիճան նախարարներից երկուսը՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հրաժարական են ներկայացրել մի քանի րոպեի տարբերությամբ: Ըստ npr.org-ի՝ այդ քայլը կարող է վերջ դնել վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությանը ամիսներ տևած սկանդալներից հետո: Բրիտանական Պահպանողական կուսակցության մի քանի քաղաքական գործիչներ նույնպես որոշել են հեռանալ իրենց պաշտոններից: Հրաժարական է տվել Մարոկկոյում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Էնդրյու Մարիսոնը: Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահ Բիմ Աֆոլամին ուղիղ եթերում նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է The Guardian-ը։ Աֆոլամին ասել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրել է ոչ միայն իր, այլև կուսակցության և երկրի աջակցությունը։ Նախարարներ Սունակի և Ջավիդի հրաժարականները պայմանավորված են պահպանողական պատգամավոր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալով։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Փինչերը նոր պաշտոն է ստացել այն դեպքում, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղյակ է եղել նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին։
12:54 - 06 հուլիսի, 2022
Ջոնսոնը նախաձեռնելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացում
 |azatutyun.am|

Ջոնսոնը նախաձեռնելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է նախաձեռնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում: Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսից ավելին ծախսեն ռազմական կարիքների վրա։ Նա Մադրիդի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ կանի մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, հայտնել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ծախսել պաշտպանության վրա: ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն 8-ն են հասել դրան կամ գերազանցել այդ նպատակը 2021-ին, ընդ որում մի շարք երկրներ` ներառյալ Գերմանիան և Իտալիան, այս տարի ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը Ուկրաինայի պատերազմի պատճառով:
12:10 - 29 հունիսի, 2022
Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

tert.am: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին, գրում է BBC-ն։ Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսի և ևս մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ Դեմ էին 148-ը։ Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։
10:01 - 07 հունիսի, 2022
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ: Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի որ 30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները և բարձր է գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։ Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։
12:20 - 05 հունիսի, 2022