Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին |armenpress.am|

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։ Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ և վարչապետ Դոնալդ Տուսկի կողմնակից Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է ձայների 49,11%-ը։  Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,31%, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։  42-ամյա Նավրոցկին խոստացել է տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որն առաջնահերթություն կտա լեհերին, ոչ թե այլ ազգերին, այդ թվում՝ ուկրաինացի փախստականներին, նշում է Reuters-ը։  Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։   Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։ 
11:20 - 02 հունիսի, 2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Մայիսի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: «Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը: ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
09:30 - 23 մայիսի, 2025
Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը
 |azatutyun.am|

Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը։ Պաշտոնական Վարշավան հայտարարել է, որ նման որոշման համար հիմք են ընդունել անցյալ տարի Լեհաստանի մայրաքաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհում ռուսական կողմի ներգրավվածությունը։ Նախօրեին լեհական իշխանությունները հայտարարեցին, որ 2024 թվականի մայիսին Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը ռուսական հետախուզական ծառայություններն են կազմակերպել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը X -ում հրապարակած գրառմամբ տեղեկացրել է մի խումբ ձերբակավածների մասին՝ հավելելով, որ մի քանիսին էլ փնտրում են։«Մենք կգտնենք բոլորիդ»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։ Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել լեհական հետախուզական ծառայությունների եզրակացություններն ու Կրակովում հյուպատոսության փակման որոշումը:
14:12 - 12 մայիսի, 2025
Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ
 |tert.am|

Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ |tert.am|

tert.am: Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի կողմից հետախուզում էր հայտարարված: Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել: Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»: Նա դատապարտվել է «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժած կողմից ապօրինի կերպով երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուր դարձնելու» համար։ Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու համար, որպեսզի նրան արտահանձնեն Ղազախստան։
17:06 - 11 մարտի, 2025
Լեհաստանի վարչապետին մեղադրել են հեղաշրջման մեջ

 |factor.am|

Լեհաստանի վարչապետին մեղադրել են հեղաշրջման մեջ |factor.am|

factor.am: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ հետաքննություն է սկսվել պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկին, փոխանցում է Gazeta Wyborcza-ն։ Սվենչկովսկին ավելի քան 60 էջանոց ծանուցումը դատախազություն է ներկայացրել հունվարի վերջին: Բացի Տուսկից՝ նա հանցագործության կատարման մեջ կասկածում է մի քանի այլ պաշտոնյաների՝ նախարարների, պատգամավորների, դատավորների ու դատախազների։ Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ից այդ անձինք գործել են «որպես կազմակերպված հանցավոր խմբի մաս»՝ նպատակ ունենալով փոխել Լեհաստանի սահմանադրական համակարգը, դադարեցնել Սահմանադրական դատարանի և սահմանադրական այլ մարմինների գործունեությունը, այդ թվում՝ բռնության և անօրինական սպառնալիքների միջոցով։ Ի պատասխան Սվենչկովսկու գրառման՝ Տուսկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պինգ-պոնգ է խաղում՝ ուղեկցվելով «պետական հեղաշրջում» բառերով և ծիծաղող էմոջիով։ Տեսանյութում Տուսկը տեղեկացվում է կասկածների մասին, ինչին նա պատասխանում է՝ գնդակին հարվածելիս․ «Դե լավ, այստեղ ավելի լուրջ հարցեր ունենք»։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուղղակիորեն չի ասել՝ արդյո՞ք համաձայն է հեղաշրջման կասկածների հետ, սակայն Սվենչկովսկիին անվանել է փորձառու դատախազ և նշել, որ կառավարության անդամները խախտում են օրենքը։ 2023 թվականի դեկտեմբերից Լեհաստանի կառավարությունը ղեկավարում է «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ Դոնալդ Տուսկի գլխավորած կոալիցիան։ Երկրի նախագահը դեռևս Անջեյ Դուդան է՝ ընտրված ներկայիս ընդդիմադիր պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից։ Մայիսին նախագահը կփոխվի։ «Քաղաքացիական պլատֆորմի» թեկնածուն այս պահին առաջատար է։
14:12 - 06 փետրվարի, 2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Լեհաստանի ԱԳՆ գործընկերներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում՝ Լեհաստանի նախագահության ընթացքում Հայաստան-ԵՄ հավակնոտ օրակարգի հետագա առաջմղման համար: Մենք արժևորում ենք Հունգարիայի մասնակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցել է Լեհաստանին։ Երկրի եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա»: «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
15:16 - 03 հունվարի, 2025
Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին
 |azatutyun.am|

Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին |azatutyun.am|

azatutyun.am: 2025 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։ Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։ Լեհ պաշտոնյայի խոսքով՝ Վարշավան մտադիր է կենտրոնանալ անվտանգության յոթ ասպեկտների վրա՝ արտաքին, ներքին, տեղեկատվական, տնտեսական, էներգետիկ, պարենային և առողջապահական անվտանգություն: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման համար։ «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», - հայտարարում էր Տուսկը։
18:52 - 01 հունվարի, 2025
Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ |factor.am|

Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ |factor.am|

factor.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան նախօրեին այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Լեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։ Ներկայացնելով Լեհաստանի գործունեությունը Ուկրաինայից փախստականների հարցում՝ նա պատմել է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական ոլորտների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընթացիկ գործունեությունը փախստականների հետ կապված։ Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է նաև Արցախից բռնի տեղահանվածների հետ։ «2023 թվականի սեպտեմբերի վերջին վերսկսված ռազմական գործողությունները հանգեցրին նրան, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են եկել ավելի քան 100,000 փախստականներ, որոնք, ի թիվս այլոց, օգնություն են ստացել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակից և «Առաքելություն Հայաստան»-ից։ Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։ Նրանք ասել են, որ Հայաստանում իրենց ստացած օգնությունը «անգնահատելի օգուտ» էր, ինչը նշանակում է, որ չնայած դժվարին իրավիճակին՝ նրանք կկարողանան վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։
15:52 - 28 նոյեմբերի, 2024
Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
 |factor.am|

Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ |factor.am|

factor.am: Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան, «մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։ «Հիշեցվել է, որ նշված առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։ Նշվել է նաև, որ այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ առանձին հայտարարություն էր տարածել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ադրբեջանի հետ սահման այցի և Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն իրականացնելու կապակցությամբ։ Բաքուն դա բնութագրել էր «հակաադրբեջանական սադրիչ քայլ» և խոստացել պատասխանել։
12:36 - 28 նոյեմբերի, 2024
Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա
 |1lurer.am|

Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: «Ես նախագահին ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում քննարկվում են։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, այդ կոնֆլիկտային հարցերի լուծումն առաջընթաց են ապրում։ Դա շատ դժվար է, բայց այդ գործընթացն առաջ է շարժվում»,- ասել է Դուդան, հավելել, որ նույն հարցերը քննարկել է նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:   Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ Լեհաստանի նախագահն ընդգծել է՝ անհրաժեշտ է կայունացնել առաքելությունը։ «Ես նաև հանդիպում եմ ունեցել մեր ներկայացուցիչների հետ, ովքեր մասնակցում են Հայաստանում Եվրամիության առաքելությանը։ Մենք նաև եղել ենք այն վայրերում, որտեղ ես հանդիպել եմ EUMA-ի ղեկավար պարոն Մարկուս Ռիտերի հետ»,- լրագրողներին ասել է Դուդան: Նրա խոսքով՝ առաքելությունը որոշակի հաջողություններ է արձանագրում սահմանին իրավիճակը հանգստացնելու գործում: «Լեհաստանը մասնակցում է այդ առաքելությանը և դիտարկում այդ առաքելությունում իր ներկայացուցիչների քանակի ավելացման հարցը»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի այցի կապակցությամբ հայ-ադրբեջանական սահման: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դա ցույց է տալիս «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականությունը»:
12:35 - 28 նոյեմբերի, 2024
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Դուդայի այցը սահման:«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային  շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:Հիշեցնենք, որ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
18:21 - 27 նոյեմբերի, 2024
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ |armenpress.am|

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։  Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրել է Անջեյ Դուդան։  Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։ 
15:29 - 27 նոյեմբերի, 2024