Լատվիա

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարարտանյութեր։  Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։ Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին կազմակերպել ընկերության ներկայացուցիչների այց Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։
18:00 - 08 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։ Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը: Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռնի ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում։
11:36 - 07 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ

Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ

Սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։
10:17 - 07 սեպտեմբերի, 2024
Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կլինի, կարծում է Ալեն Սիմոնյանը
 |civilnet.am|

Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կլինի, կարծում է Ալեն Սիմոնյանը |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի»։ Նրա կարծիքով՝ առաջիկայում այդ հարցով հանրաքվե կանցկացվի և «ժողովուրդը կասի՝ այո»։ «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն է, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն են այլ։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար ։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի, և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք Եվրամիության ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Լատվիայի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Թե ինչպես այդ որոշմանը կարձագանքի Ռուսաստանը, ԱԺ նախագահը նշել է․ «Ռուսաստանի խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ 2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Մարտի 9-ին TRT World-ին տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
13:06 - 27 հունիսի, 2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին: Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար: Քննարկվել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր։
11:33 - 27 հունիսի, 2024
Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան՝ Էդգարս Ռինկևիչսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում: Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Լատվիայի նախագահն էլ իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում, ի վերջո, կհաջողվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել, որն էլ կերաշխավորի տարածաշրջանի հարատև խաղաղ զարգացումը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:
19:36 - 26 հունիսի, 2024
ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝  թե՛ որպես երկկողմ գործընկերոջ եւ թե՛  որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձեւաչափի շրջանակում: Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն: Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ:  
15:26 - 26 հունիսի, 2024
Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի

Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի

Հունիսի 18-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսը։Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
19:31 - 19 հունիսի, 2024
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։ Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։
16:57 - 15 մայիսի, 2024
Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին: Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:  
15:42 - 12 փետրվարի, 2024
ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում: ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։  
20:31 - 11 դեկտեմբերի, 2023