Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
12:27 - 28 հունվարի, 2025
Բայրամովը ԱՄՆ դեմոկրատ ադմինիստրացիային մեղադրել է կողմնակալության մեջ Հայաստանին աջակցելու առումով

Բայրամովը ԱՄՆ դեմոկրատ ադմինիստրացիային մեղադրել է կողմնակալության մեջ Հայաստանին աջակցելու առումով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի  ցանկանում մեկնաբանել երկու երկրների միջև հարաբերությունները՝ միաժամանակ նշելով. «Բայց 2024 թվականին մենք ականատես եղանք միակողմանի մոտեցման․ տեսել ենք Հայաստանին միակողմանի աջակցության փաստեր, հատկապես ԱՄՆ դեմոկրատական ​​վարչակազմի, բայց նաև որոշ եվրոպական մայրաքաղաքների կողմից։ Անցյալ տարվա ապրիլին պաշտոնական հանդիպում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Անընդունելի է իրենց միջնորդ անվանողների միակողմանի մոտեցումը, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ինտենսիվ փուլում»:
15:13 - 20 հունվարի, 2025
Բայրամովը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում առկա խնդիրները |factor.am|

Բայրամովը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում առկա խնդիրները |factor.am|

factor.am: Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախ տեղի է ունեցել պաշտոնակիցների առանձնազրույցը, որին արդեն հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, կապի և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նշվում է, որ Բայրամովն իր վրաց գործընկերոջը տեղեկացրել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի վերակառուցման գործընթացների, ականազերծման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև կայուն խաղաղության գործընթացի ճանապարհին առկա խնդիրների մասին»։ Վաղը նախատեսվում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Ադրբեջան։
17:49 - 16 հունվարի, 2025
Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել |tert.am|

Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել |tert.am|

tert.am: Պաշտոնական Թեհրանը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, որի համաձայն, նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։ Այս մասին հայտնում է Rbc-ն։ Հիշեցնենք, որ պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել էին 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառումը հեռարձակվել էր Իրանի հեռուստաալիքներից մեկով։ «Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Բաքուն նաև դժգոհություն է հայտնել, թե «վերջին շրջանում Իրանի բնակիչների շրջանում հակաադրբեջանական տրամադրություններ են բորբոքվել»։  Իրանում հաստատել են լուրը․ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքը կապված էր մեր քաղաքներից մեկում տեղի ունեցած արարողության ժամանակ չմտածված և անտեղի հայտարարությունների հետ։ Նման հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ», - ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության եվրասիական ուղղության ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն:
19:20 - 02 հունվարի, 2025
Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել  է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ

Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ

Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն այսօր՝ հունվարի 1-ին, կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Հանդիպման ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և  նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին 2024 թվականի դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։ Միջոցառումը հեռարձակվել էր իրանական հեռուստառադիոընկերությաններից մեկով: Ադրբեջանը դիվանագետին հայտնել է նաև վերջերս Իրանում հակաադրբեջանական տրամադրությունների սադրանքի վերաբերյալ դժգոհության մասին: «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, նաև մեր երկրների առջև դրված նպատակներին ու խնդիրներին։ Նման գործողությունները ուղղված են ատելություն և թշնամանք սերմանելու, այլ ոչ թե երկկողմ միջպետական և միջմարդկային հարաբերությունների պահպանմանը և խորացմանը», - նշված է հայտարարությունում։ Նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ:      
16:31 - 01 հունվարի, 2025
Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։ Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։ «ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
14:19 - 12 դեկտեմբերի, 2024
Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ
 |factor.am|

Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ |factor.am|

factor.am: Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։ «Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։ Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։ «Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:12 - 06 դեկտեմբերի, 2024
Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
 |factor.am|

Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ |factor.am|

factor.am: Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան, «մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։ «Հիշեցվել է, որ նշված առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։ Նշվել է նաև, որ այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ առանձին հայտարարություն էր տարածել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ադրբեջանի հետ սահման այցի և Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն իրականացնելու կապակցությամբ։ Բաքուն դա բնութագրել էր «հակաադրբեջանական սադրիչ քայլ» և խոստացել պատասխանել։
12:36 - 28 նոյեմբերի, 2024
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Դուդայի այցը սահման:«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային  շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:Հիշեցնենք, որ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
18:21 - 27 նոյեմբերի, 2024
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
 |factor.am|

Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հայաստանի դեմ Մշտական ​​արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա), որը, իբր, մանրամասնում է «Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումները»։ Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանն Արբիտրաժի մասին ծանուցում էր ուղարկել Հայաստանին։ Արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին դատավարական հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 12-ին։ Նշվում է, թե «Ադրբեջանը կշարունակի փոխհատուցում պահանջել էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար, ներառյալ՝ ապօրինի շահագործումը և Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրներին վնասելը օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում»։ Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Արբիտրաժի մասին ծանուցումն Ադրբեջանը ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրել է Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսել է Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ ՀՀ-ն ընդգծում է, որ Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը, ըստ ամենայնի, մտադիր է ուշադրություն շեղել:
11:20 - 20 նոյեմբերի, 2024
Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին
 |factor.am|

Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցին, որտեղ արդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն սերտորեն համագործակցել է Խորհրդատվական կոմիտեի հետ մոնիթորինգի հինգերորդ շրջանի ընթացքում: «Զեկույցում պարունակվող որոշ դատողությունների անհիմն լինելը և երկրում տիրող իրողությունների ոչ ճշգրիտ արտացոլումը լուրջ հարցադրումներ են առաջացնում կոմիտեի որդեգրած մոտեցման վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։ Բաքուն նաև դժգոհություն է հայտնել զեկույցում Լեռնային Ղարաբաղին անդրադարձի համար՝ նշելով, թե այն, իբր, դուրս է մոնիթորինգի հինգերորդ փուլում ընդգրկված ժամանակահատվածից։ «Խորհրդատվական կոմիտեն դուրս է գալիս իրեն տրված մանդատից՝ գնահատելու կոնվենցիայի կատարումը որոշակի ժամանակահատվածում։ Ափսոսանք է առաջացնում, որ հանձնաժողովն ընտրել է այլ ճանապարհ՝ միակողմանիորեն դուրս գալով հատկացված ժամկետից՝ դրանով իսկ դրսևորելով քաղաքական մոտիվացված և կողմնակալ մոտեցում։ Խորհրդատվական կոմիտեի ընտրովի մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա և անտեսում մյուսներին, ինչպես նաև անհայտ աղբյուրներից տեղեկատվության չափից ավելի օգտագործումը՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, ավելի է վկայում նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը։ Կոմիտեի իրավասությունից և մանդատից դուրս հարցերի վերաբերյալ բազմաթիվ կեղծ հայտարարություններ, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունները և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքից էապես տարբերվող գնահատականներն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:
12:56 - 19 նոյեմբերի, 2024
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։ Բայրամովն ընդգծել է դեմ առ դեմ շփումների կարևորությունն ու պայմանագրի շուրջ աշխատանքների շարունակականությունը։ «Դեմ առ դեմ շփումը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի շուրջ: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ հերթական դեմ առ դեմ հանդիպումն անցկացնել։ Դեկտեմբեր, թե հունվար, այլ հարց է, հստակ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի շուրջ աշխատանքները ևս շարունակվում են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
15:16 - 15 նոյեմբերի, 2024