Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ն, իբր, Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի

 |factor.am|
17:11 - 07 մարտի, 2024

Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ն, իբր, Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմի՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանում առկա իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։

Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռնարկված վերջին քայլերի մասին՝ կրկին դժգոհելով Հայաստանից։ Նա հայտարարել է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել